Գլխավոր տեղեկություն
Номер
N 3-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.03.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2003.03.03/5(123) Հոդ.110
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
05.02.2003
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
05.02.2003
Дата вступления в силу
13.03.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 փետրվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60603049

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

5 փետրվարի 2003 թ.
ք. Երևան

N 3-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 29/13-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետով և 81-րդ հոդվածի առաջին կետով, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 15-ի «Հանրապետության Նախագահի թեկնածուների կողմից զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 29/13-Ն որոշմամբ հաստատված կարգը լրացնել նոր 201 կետով հետևյալ բովանդակությամբ.

«201. Հանրային հեռուստառադիոընկերության եթերաժամով նախընտրական քարոզչության իրականացումը զուգահեռաբար հեռարձակել նաև Հանրային հեռուստառադիոընկերության արբանյակային կապով»:

 

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ`
Ա. Սահրադյան