Գլխավոր տեղեկություն
Номер
N 27/2-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.01.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2002.12.30/32.1 Հոդ.367
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
13.12.2002
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
13.12.2002
Дата вступления в силу
09.01.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60602395


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 դեկտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 27/2-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 18/7-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 4-րդ կետով և 41-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը


Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 20-ի «Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը պաշտպանելու, պաշտոնաթերթիկներում քաղաքացիների ստորագրությունների վավերականությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրանքային կարգով ստուգելու և այդ նպատակով վիճակահանություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 18/7-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները ընտրանքային կարգով ստուգելիս` պաշտոնաթերթիկում և անձը հաստատող փաստաթղթում մնացած բոլոր տվյալների համապատասխանության պարագայում, քաղաքացու անձը հաստատող փաստաթղթում քաղաքացու հայրանվան բացակայության դեպքում հայրանունը չի ստուգվում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ`
Ա. Սահրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան