Գլխավոր տեղեկություն
Номер
N 175-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.09.2004-01.08.2005)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2004.09.01/19(167) Հոդ.256
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
13.07.2004
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
19.07.2004
Дата вступления в силу
11.09.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 օգոստոսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004201

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

13 հուլիսի 2004 թ.

N 175-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 21-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը և 49-րդ հոդվածի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպություններում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 21-ը՝ համաձայն հավելվածի (կցվում է):

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2004 թ. հուլիսի 19
Երևան

 

 

 

Հավելված

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2004 թվականի հուլիսի 13-ի
թիվ 175-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  2 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն կանոնակարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպություններում դրամարկղային գործառնությունների իրականացումը, վարկային կազմակերպություններում կանխիկ դրամի ընդունման ժամանակ կեղծ դրամանիշերի հայտնաբերման դեպքերում ձեռնարկվող գործողությունները, վարկային կազմակերպություններում կանխիկ դրամի և այլ արժեքների ինկասացիան։

1.2. Սույն կանոնակարգի իմաստով՝

ա) Կանխիկ դրամ՝ շրջանառության մեջ գտնվող, ինչպես նաև շրջանառությունից հանված, սակայն փոխանակման ենթակա Հայաստանի Հանրապետության դրամը, ինչպես նաև արտարժույթ՝ թղթադրամի և մետաղադրամի տեսքով, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներ։

բ) Այլ արժեքներ՝ արժեթղթեր, վարկային կազմակերպության հաճախորդներից ի պահ ընդունած կամ գրավ վերցված արժեքներ։

գ) Դրամարկղ՝ տարածք, որտեղ իրականացվում է հաճախորդների դրամարկղային սպասարկումը։

դ) Դրամարկղի վճարային փաստաթղթեր՝ կանխիկ դրամի մուտքի և ելքի օրդերներ։

ե) Գանձապահ՝ վարկային կազմակերպության աշխատակից, որն իրականացնում է կանխիկ դրամի մուտքագրումը վարկային կազմակերպության դրամարկղ և ելքագրումը վարկային կազմակերպության դրամարկղից։

զ) Վարկային կազմակերպության հաճախորդ՝ վարկային կազմակերպության ծառայություններից օգտվող անձինք։

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

2.1. Վարկային կազմակերպություններում դրամարկղային գործառնությունները՝ հաճախորդներից (ինկասատորներից) կանխիկ դրամի ընդունում-հանձնումը, վարկային կազմակերպություններում կանխիկ դրամի փոխադրումների փաստաթղթային ձևակերպումները, գանձապահին առհաշիվ գումարների տրամադրումը, վարկային կազմակերպության այլ աշխատակիցներին առհաշիվ տրված կանխիկ գումարների տրամադրումը և այդ գումարների նկատմամբ ժամկետային սահմանափակումները, արժեքների ի պահ ընդունումը, դրամարկղի ամփոփումը, դրամարկղում առկա արժեքների պահպանումը, վարկային կազմակերպությունների դրամարկղերում առկա արժեքների ստուգումները իրականացվում են վարկային կազմակերպության կողմից սահմանվող կարգերի պահանջներով:

2.2. Վարկային կազմակերպությունը վարում է կանխիկ դրամի և այլ արժեքների հաշվառման գիրք (հետագայում դրամարկղի գիրք), որը պետք է լինի համարակալված և թելակարված (համաձայն սույն կանոնակարգի հավելված 1-ի)։ Վարկային կազմակերպության դրամարկղի գիրքը կնքվում և գրքի թերթերի քանակը վավերացվում է վարկային կազմակերպության գործադիր տնօրենի կողմից։

Արգելվում է դրամարկղային գրքում ջնջումներ և առանց ծանոթագրության ուղղումներ կատարելը: Ուղղումների մասին ծանոթագրության կատարման համար անհրաժեշտ է սխալ կատարված գրանցման վրա գիծ քաշել՝ այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը և կատարել նոր գրառում: Կատարված ուղղումները վավերացվում են գանձապահի և գլխավոր հաշվապահի ստորագրությամբ` նշելով ուղղումը կատարելու ամսաթիվը:

2.3. Աշխատանքային օրվա ընթացքում յուրաքանչյուր գործառնության համար դրամարկղի գրքում դրամարկղի վճարային փաստաթղթերի հիման վրա գանձապահի կողմից կատարվում են գրանցումներ և աշխատանքային օրվա վերջին դուրս է բերվում դրամարկղում առկա արժեքների մնացորդը հաջորդ օրվա սկզբի դրությամբ։ Միաժամանակ գլխավոր հաշվապահը և գանձապահը ստորագրում են դրամարկղի գրքում։

2.4. Դրամարկղի վճարային փաստաթղթերի մեկական օրինակները կարվում են դրամարկղի օրվա գործերում, իսկ երկրորդ օրինակները հանձնվում են հաշվապահությանը։

2.5. Վարկային կազմակերպությունում պետք է պահվեն դրամարկղի վերջին 5 տարվա վճարային փաստաթղթերը։

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԵՂԾ ԴՐԱՄԱՆԻՇԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3.1. Վարկային կազմակերպության դրամարկղ կանխիկ դրամի մուտքագրման ժամանակ գանձապահը դրամանիշերի վճարունակությունը ստուգելիս պետք է ղեկավարվի սույն գլխով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» թիվ 253-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները կանոնակարգ 9-ի կանոն 3-ով:

3.2. Դրամարկղ կանխիկ դրամի մուտքագրման ժամանակ կեղծ դրամանիշերի հայտնաբերման դեպքում պարտադիր կարգով կազմվում է ակտ 4 օրինակից (համաձայն սույն կանոնակարգի հավելված 2-ի), որը ստորագրվում է կեղծ դրամանիշը հայտնաբերող գանձապահի, հաճախորդի (կամ ինկասատորի) և վարկային կազմակերպության ղեկավարի կողմից: Ակտի մեկ օրինակը կեղծ դրամանիշերի հետ միասին հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն։ Ակտի երկրորդ օրինակը ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ: Ակտի երրորդ օրինակը հանձնվում է կանխիկ դրամը հանձնող հաճախորդին (կամ կանխիկ դրամը առաքող բանկին), իսկ չորրորդ օրինակը մնում է կեղծ դրամանիշերը հայտնաբերող վարկային կազմակերպությունում:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԻՆԿԱՍԱՑԻԱՆ

 

4.1. Եթե Վարկային կազմակերպությունից բանկ կամ այլ վարկային կազմակերպություններ և հակառակ ուղղությամբ տեղափոխվող կանխիկ դրամի և այլ արժեքների ընդհանուր գումարը գերազանցում է հինգ միլիոն դրամը, ապա փոխադրումներն իրականացվում են միայն ինկասացիոն կազմակերպությունների միջոցով՝ առաջնորդվելով վարկային կազմակերպության և ինկասացիոն կազմակերպության միջև կնքված պայմանագրի հիմունքներով։

4.2. Վարկային կազմակերպության և ինկասացիոն կազմակերպության միջև կնքված պայմանագրով սահմանվում են՝

ա) կանխիկ դրամի և այլ արժեքների փոխադրման ձևերը,

բ) վարկային կազմակերպությունում կանխիկ դրամի և այլ արժեքների ընդունման և հանձնման ձևերը,

գ) ինկասացիոն կազմակերպության աշխատակցի կողմից վարկային կազմակերպության պատասխանատու անձանց ուղեկցումը կանխիկ դրամի և այլ արժեքների փոխադրման ժամանակ,

դ) կանխիկ դրամի և այլ արժեքների փոխադրման ժամանակ կողմերի պատասխանատվությունը և պարտականությունները։

4.3. Վարկային կազմակերպություններում կանխիկ դրամը ինկասացիոն կազմակերպությանը կարող է հանձնվել.

ա) կնքված պարկերով (կամ պայուսակներով)։ Մինչև ինկասատորներին հանձնելը, կանխիկ դրամը դրվում է պարկերի (կամ պայուսակների) մեջ և կնքվում վարկային կազմակերպության կնիքով: Պարկում (կամ պայուսակներում) դրվում է նաև վարկային կազմակերպության արժեքը ինկասատորներին հանձնողի կողմից ստորագրված և կնքված արժեքներին ուղեկցող ցուցակը (համաձայն սույն կանոնակարգի հավելված 3-ի),

բ) թղթադրամները՝ թերթ առ թերթ, մետաղադրամները՝ հատերով հաշվելով։ Մինչև կանխիկ դրամը տեղափոխելը ինկասատորները ստուգում են առաքվող արժեքների և արժեքներին ուղեկցող ցուցակում նշված գումարի համապատասխանությունը։

4.4. Վարկային կազմակերպություններում ինկասացիոն կազմակերպությունից կանխիկ դրամի ընդունումը, կախված սպասարկող բանկում ինկասացիոն կազմակերպությանը կանխիկ դրամի հանձնման ձևերից, համապատասխանաբար իրականացվում է՝

ա) կնքված պարկերով (կամ պայուսակներով)՝ ստուգելով պարկերի (կամ պայուսակների) և կնիքների ամբողջական (չվնասված) լինելը: Պարկերի (պայուսակների) կամ դրանց կապարակնիքների վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ, որը ստորագրվում է արժեքներն ընդունողի և ինկասատորների կողմից:

Վնասված պարկերի (պայուսակների) արժեքները վերահաշվվում են թղթադրամները՝ թերթ առ թերթ, մետաղադրամները՝ հատերով: Պարկերում (պայուսակներում) առկա արժեքները համեմատվում են արժեքների ցուցակի հետ: Անհամապատասխանությունների դեպքում կազմվում է ակտ, որը հիմք է հանդիսանում հայտնաբերված պակասորդը լրացնելու համար: Ակտը ստորագրում են արժեքներն ընդունողը և ինկասատորները:

բ) Թղթադրամները՝ կապոցներով, իսկ մետաղադրամները՝ պարկերով, ստուգելով կապոցների փաթեթավորման ճշտությունը, թղթադրամների արմատների քանակը, փաթեթների, մետաղադրամների պարկերի և կնիքների ամբողջականությունն ու անվնաս լինելը:

Վնասված կնիքներով և պատռված փաթեթներով (պարկերով) կապոցներն ու պարկերը ընդունվում են՝ թղթադրամները՝ թերթ առ թերթ, մետաղադրամները՝ հատերով հաշվելով: Հաշվեսխալների հայտնաբերման դեպքում կազմվում է ակտ, որը հիմք է հանդիսանում պակասորդների հատուցման համար:

գ) Թղթադրամները՝ թերթ առ թերթ, մետաղադրամները՝ հատերով հաշվելով:

4.5. Վարկային կազմակերպություններում այլ արժեքները ինկասացիոն կազմակերպությանը կարող են հանձնվել կնքված պարկերով (կամ պայուսակներով)։ Մինչև ինկասատորներին հանձնելը, այլ արժեքները դրվում են պարկերի (կամ պայուսակների) մեջ և կնքվում վարկային կազմակերպության կնիքով: Պարկում (կամ պայուսակներում) դրվում է նաև վարկային կազմակերպության արժեքը ինկասատորներին հանձնողի կողմից ստորագրված և կնքված արժեքներին ուղեկցող ցուցակ։

Վարկային կազմակերպություններում ինկասացիոն կազմակերպությունից այլ արժեքների ընդունումը, իրականացվում է կնքված պարկերով (կամ պայուսակներով)՝ ստուգելով պարկերի (կամ պայուսակների) և կնիքների ամբողջական (չվնասված) լինելը: Պարկերի (պայուսակների) կամ դրանց կապարակնիքների վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ, որը ստորագրվում է արժեքներն ընդունողի և ինկասատորների կողմից:

Վնասված պարկերի (պայուսակների) դեպքում ստուգվում են արժեքների ամբողջականությունն ու անվնաս լինելը՝ միաժամանակ պարկերում (պայուսակներում) առկա արժեքները համեմատելով արժեքների ցուցակի հետ: Անհամապատասխանությունների դեպքում կազմվում է ակտ, որը հիմք է հանդիսանում հայտնաբերված պակասորդը լրացնելու համար: Ակտը ստորագրում են արժեքներն ընդունողը և ինկասատորները:

 

Հավելված 1

 

Վարկային կազմակերպության անվանումը _______________________

 

Կանխիկ դրամի եվ այլ արժեքների հաշվառման գիրք

 

Սկսված է ____ ______________ 200__ թ.

 

Ավարտված է ____ ______________ 200__ թ.

 

Սկզբնական մնացորդը
առ ...................... 200  թ. դրությամբ

-------------------------------- դրամ

Դրամարկղային օրդերների համարները

Մուտքը

Ելքը

մուտքի

ելքի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջնական մնացորդը
օրվա վերջի դրությամբ

-------------------------------- դրամ

 

1`

 

2

(ստորագրություններ)

 

Հավելված 2

 

ՕՐԻՆԱԿ թիվ _____

 

Ա Կ Տ

 

ԿԵՂԾ ԴՐԱՄԱՆԻՇԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

____ _____________200__ թ. թիվ ___

 

Սույն ակտը կազմված է ______________________________________________

(վարկային կազմակերպության անվանումը)

 

Գանձապահ _________________________________________________ կողմից

(գանձապահի անուն, ազգանուն, հայրանունը)

 

Հայտնաբերվել է կեղծ դրամանիշ, հանձնված

 

________________________________________________________ կողմից։

(հաճախորդի անվանումը)

 

Անվանական արժեքը, սերիան և համարը

 

_____________________________________________________________

(անվանական արժեքը թվերով և բառերով)

 

Գանձապահ՝ __________________________________

(գանձապահի անուն, ազգանունը և ստորագրությունը)           

 

Վարկային կազմակերպության ղեկավար՝

_______________________________

(անուն, ազգանունը և ստորագրությունը)

 

Հաճախորդ՝ ________________________________

(հաճախորդի անուն, ազգանունը և ստորագրությունը)       

 

Կեղծ դրամանիշն ուղարկվել է ՀՀ համապատասխան իրավապահ մարմին

 

_____________________________________________________________

(իրավապահ մարմնի անվանումը, որտեղ ուղարկվել է կեղծ դրամանիշը)

 

 

Հավելված 3

 

Առաքվող արժեքների ցուցակ

 

____ ____________________ 200  թ.

 

Առաքող ______________________________________________________

Ստացող ______________________________________________________

Առաքում ենք արժեքներ ավագ ինկասատոր ___________________________միջոցով:

 

Պարկը (կամ պայուսակը) կնքված է թիվ __________ կնիքով:

 

Արժեքների անվանումը
(արժույթը ըստ անվանական արժեքների)
Գումարը Պարկերի (պայուսակների) քանակը Կնիքների համարները
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
Ընդամենը      

 

Դրամարկղի պատասխանատու

աշխատակցի ստորագրությունը՝

Ինկասատոր(ներ)ի
ստորագրություն(ներ)ը

 

Կնիքի տեղը՝

 

Ս Տ Ա Ց Ա Գ Ի Ր

 

____ ________________ 200 թ. ցուցակում նշված արժեքները

 

_____________________________________ դրամ (գումարը՝ թվերով և բառերով),

 

որոնք առաքվել են ավագ ինկասատոր _______________________________ միջոցով,

 

ստացանք:

 

Արժեքների ընդունումը կատարվել է՝ ստուգելով_______________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

Արժեքները ընդունեցին՝

 

պատասխանատու աշխատակիցներ

 

Արժեքները հանձնեցին

 

Ինկասատորներ՝