«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003362
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
11 նոյեմբերի 2003 թ. |
N 388-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 363-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, 35-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգը հաստատելու մասին» թիվ 363-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգում» (այսուհետև՝ կարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝
1.1. կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6. Վարկատուի կողմից վարկային ռեգիստրին տեղեկատվությունը տրամադրվում է վարկային պայմանագրի ուժի մեջ մտնելու կամ վարկի օբյեկտիվ չափանիշներով դասակարգման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Տվյալ վարկի վերաբերյալ վարկային ռեգիստր արդեն իսկ մուտքագրված տվյալների յուրաքանչյուր փոփոխության դեպքում (ներառյալ՝ դասակարգված վարկերի փոփոխությունը) վարկատուն պարտավոր է վարկային ռեգիստր ներկայացնել այդ փոփոխությունները՝ դրանք կատարելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային գծի և օվերդրաֆտի դեպքում տեղեկատվությունը ներկայացվում է յուրաքանչյուր շաբաթվա առաջին աշխատանքային օրը, նախորդ շաբաթվա կիրակի օրվա տվյալներով: Վարկային քարտի դեպքում վարկային ռեգիստրին տեղեկատվություն տրամադրվում է այն դեպքում, երբ առաջանում է ժամկետանց պարտավորություն վարկատուի նկատմամբ: Վարկային քարտի արդեն իսկ մուտքագրված տվյալների փոփոխությունները վարկային ռեգիստրին տրամադրվում են յուրաքանչյուր շաբաթվա առաջին աշխատանքային օրը, նախորդ շաբաթվա կիրակի օրվա դրությամբ:
Փոխառության վերաբերյալ տեղեկատվությունը ժամկետանց օրերի գծով համարվում է փոփոխված, եթե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1999 թվականի հունիսի 4-ի թիվ 214-Ա հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» 3.11 կետի օբյեկտիվ չափանիշի հիման վրա տեղի է ունեցել ակտիվի դասի փոփոխություն».
1.2. կարգը լրացնել հավելված 5ա-ով (հավելված 1-ը կցվում է).
1.3. կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«13. Ընթացիկ տեղեկատվությունը ստանալու համար վարկատուն սույն կարգի թիվ 5 հավելվածով սահմանված ձևով, էլեկտրոնային եղանակով, վարկային ռեգիստր է ներկայացնում համապատասխան հարցում: Վարկային ռեգիստրի կողմից տեղեկատվությունը պետք է վարկատուին տրամադրվի հարցումը ստանալուց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ այլ տեղեկատվության, որը վարկային ռեգիստրի կողմից վարկատուին տրամադրվում է ոչ ուշ, քան հարցումը ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային ռեգիստրում առկա այլ տեղեկատվություն պահանջելու դեպքում վարկատուն առանձին աղյուսակով հարցմանը պարտավոր է կցել նաև վարկառուի վերաբերյալ իրեն անհրաժեշտ՝ սույն կարգով սահմանված լրացուցիչ տեղեկատվության ցանկը: Այն դեպքերում, երբ վարկառուն գրանցված է օֆշորային երկրում, չունի հարկային կոդ կամ գրանցման համար, տեղեկատվությունը վարկային ռեգիստրից վարկատուին տրամադրվում է հավելված 5ա-ով սահմանված հայտի հիման վրա: Վարկային ռեգիստրի կողմից փաստաթղթային եղանակով տրամադրվող տեղեկատվությունն ստորագրվում է վարկային ռեգիստրի վարման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից: Վերջինիս բացակայության դեպքում փաստաթղթերը ստորագրում է վարկային ռեգիստրի վարման համար պատասխանատու ստորաբաժանման՝ տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու աշխատակիցը».
1.4. կարգի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«20. Վարկատուները տեղեկատվությունը մուտքագրում են Կենտրոնական բանկի կողմից մշակված ծրագրի միջոցով: Վարկատուները կարող են տեղեկատվությունը նաև փոխանցել՝ ձևավորելով ԷյԷսԷսՍիԱյԱյ ֆայլեր, որոնց անվանումների և ֆորմատների նկատմամբ պահանջները սահմանված են հավելված 8-ում: Այն դեպքերում, երբ վարկառուն գրանցված է օֆշորային երկրում, չունի հարկ վճարողի հաշվառման համար կամ գրանցման համար, և այդ պատճառով տեղեկատվության մուտքագրումը ծրագրային համակարգ անհնարին է, տեղեկատվությունը վարկային ռեգիստրին տրամադրվում է սույն կարգի 1-ին և 2-րդ հավելվածներով սահմանված աղյուսակների տեսքով: Ֆայլերի փոխանակումը կատարվում է ՍիԲիԷյնեթ ցանցի միջոցով».
1.5. կարգի հավելված 1-ի լրացման կարգի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««Հաշվետվության ամսաթիվը» տողում լրացվում է նոր վարկի կամ արդեն իսկ մուտքագրված տվյալների փոփոխության մուտքագրման ամսաթիվը (թվերով՝ օրը, ամիսը, տարին)».
1.6. կարգի հավելված 1-ի լրացման կարգի 4.4 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4.4. Վարկառուի իրավաբանական անձ լինելու դեպքում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ անձնագրի տվյալները (սերիան, համարը): Այն իրավաբանական անձանց համար, որոնք գրանցված են օֆշորային երկրներում, չունեն հարկ վճարողի հաշվառման համար, սակայն ունեն գրանցման համար, լրացվում է գրանցման համարը».
1.7. կարգի հավելված 1-ի լրացման կարգի 6.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6.3. իրավաբանական անձանց հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձնագրի տվյալները: Այն իրավաբանական անձանց համար, որոնք գրանցված են օֆշորային երկրներում, չունեն հարկ վճարողի հաշվառման համար, սակայն ունեն գրանցման համար, լրացվում է գրանցման համարը».
1.8. կարգի հավելված 1-ի լրացման կարգի 8.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8.3. Փոխկապակցված իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձնագրի տվյալները: Այն իրավաբանական անձանց համար, որոնք գրանցված են օֆշորային երկրներում, չունեն հարկ վճարողի հաշվառման համար, սակայն ունեն գրանցման համար, լրացվում է գրանցման համարը».
1.9. կարգի հավելված 1-ի լրացման կարգի 21.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«21.3. Երաշխավորող իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձնագրի տվյալները: Այն իրավաբանական անձանց համար, որոնք գրանցված են օֆշորային երկրներում, չունեն հարկ վճարողի հաշվառման համար, սակայն ունեն գրանցման համար, լրացվում է գրանցման համարը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 1
Հաստատված է |
Հավելված 5ա
Վարկային ռեգիստրից հաճախորդի մասին տեղեկատվություն ստանալու հայտ հարկային կոդի կամ գրանցման համարի բացակայության դեպքում
1 | Վարկատուի անվանումը | |
2 | Վարկատուի կոդը | |
3 | ամսաթիվը | |
4 | Հայտի հերթական համարը |
5 | Հաճախորդի անվանումը | |
6 | Գտնվելու վայրը (հասցեն) | |
7 | Նախատեսվող վարկի գումարը* (Հայաստանի Հանրապետության դրամով) | |
8 | Այլ նշումներ |
* Արտարժույթով վարկի դեպքում վերահաշվարկը կատարվում է հայտի ներկայացման օրվա` Կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|