Գլխավոր տեղեկություն
Номер
N 12
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (19.07.1999-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 1999.07.09/10(32)
Принят
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Дата принятия
30.06.1999
Подписан
Էներգետիկայի հանձնաժողով
Дата подписания
30.06.1999
Дата вступления в силу
19.07.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 1999 թվականի N 12
քաղ. Երևան

 

«ՀԱՅԷՆԵՐԳՈ» ՊՓԲԸ-ԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը և 41, 42, 43, 48 հոդվածները, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. օգոստոսի 28-ի N 39 որոշմամբ սահմանված կարգը, ելնելով սպառողներին հուսալի ու անվտանգ էներգիայի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով, որ «Հայէներգո» ՊՓԲԸ-ում իրականացվող բարեփոխումները դեռևս ընթացքի մեջ են, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

1. Բավարարել «Հայէներգո» ՊՓԲԸ-ին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտերը և տրամադրել`

- կենտրոնական կարգավարական ծառայության գործունեության լիցենզիա` մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ գործողության ժամկետով.

- «ՁորաՀԷԿ»-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա` մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ գործողության ժամկետով.

- էլեկտրական էներգիայի արտահանման լիցենզիա` մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ գործողության ժամկետով:

2. Ընդունել ի գիտություն, որ «ՁորաՀԷԿ»-ում արտադրվող էլեկտրական էներգիայի արտադրության ծախսերը ներառված են «Հայէներգո» ՊՓԲԸ-ի սակագնում:

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ

Վ. Մովսեսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան