Գլխավոր տեղեկություն
Номер
N 331-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.11.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2003.11.03/25(143) Հոդ.393
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
30.09.2003
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
03.10.2003
Дата вступления в силу
13.11.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հոկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003333

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 սեպտեմբերի 2003 թ.

N 331-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 80 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի ապրիլի 12-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության դրամի հաշվարկային փոխարժեքի սահմանման կարգը» հաստատելու մասին» թիվ 80 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության դրամի հաշվարկային փոխարժեքի սահմանման կարգի» մեջ (այսուհետև` կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1.1. կարգի 2-րդ և 3-րդ կետերում «արտարժույթների նկատմամբ» բառերից հետո լրացնել «բացի Արժույթի միջազգային հիմնադրամի փոխառության հատուկ իրավունքներից (ԷսԴիԱր)» բառերը.

1.2. կարգի 4-րդ կետից հանել « և ՌԴ ռուբլու» բառերը.

1.3. կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«6. ԷսԴիԱր/ԷյԷմԴի փոխարժեքը սահմանվում է յուրաքանչյուր ամիս` հիմք ընդունելով ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ ԷյԷմԴի/ՅուԷսԴի և ԷսԴիԱր/ՅուԷսԴի փոխարժեքները: ԷսԴիԱր/ՅուԷսԴի փոխարժեքն ամսվա վերջին աշխատանքային օրը վերցվում է Արժույթի միջազգային հիմնադրամի ինտերնետային պաշտպանված էջից` տեղական ժամանակով ժամը 18:15-ին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2003 թ. հոկտեմբերի 3
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան