«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 ապրիլի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004060
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 մարտի 2004 թ. |
N 59-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 399-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 421-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության դրամանիշերի թողարկման վերաբերյալ» կարգի 5-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի գավաթին նվիրված արծաթյա հուշադրամի ուրվագծի վերաբերյալ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից ներկայացված առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 25-ի «Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի գավաթին նվիրված հուշադրամների թողարկման մասին» թիվ 399-Ն որոշման 2-րդ կետով հաստատված Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի գավաթին նվիրված արծաթյա հուշադրամի ուրվագիծը (որոշման հավելված 1-ը) փոխարինել նոր ուրվագծով՝ ըստ հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Երևան |
|
Հավելված 1
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|