Գլխավոր տեղեկություն
Номер
N 428-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.07.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2004.07.01/15(163) Հոդ.203
Принят
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Дата принятия
31.05.2004
Подписан
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Дата подписания
31.05.2004
Дата вступления в силу
11.07.2004

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
4 հունիսի 2004 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60504141

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

31 մայիսի 2004 թ.
ք. Երևան

N 428-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 1-ի «Քաղաքացիական ծառայողների անձնական գործերը և գրանցամատյանը վարելու կարգը սահմանելու մասին» N 14-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 5-րդ կետի «նշանակվելիս» բառից հետո լրացնել «կամ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն քաղաքացիական ծառայողի կողմից զբաղեցնելիս» բառերը.

2) 7-րդ կետի`

ա) «գ» ենթակետի երկրորդ պարբերության «համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի միջոցով տեղյակ է պահում տվյալ մարմնի ղեկավարին» բառերը փոխարինել «տեղյակ է պահում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին)» բառերով.

բ) «զ1» ենթակետի «համարվող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող» բառերը.

գ) «ժէ» ենթակետի «պարտադիր գործուղման, քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցելու և կադրերի կարճաժամկետ ռեզերվից» բառերով.

3) 17-րդ կետի, 27-րդ կետի և 29-րդ կետի «գ» ենթակետի «կադրերի» բառից հետո լրացնել «կարճաժամկետ» բառը.

4) 23-րդ կետի «, «բ» և «ը» բառերը փոխարինել «և «բ» բառերով.

5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 231-րդ կետով.

«231. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց անձնական գործերի վարումը համապատասխան մարմինների կադրային ստորաբաժանումներն իրականացնում են սույն կարգի պահանջներին (բացառությամբ սույն կարգի 7-րդ կետի «ա», «բ», «է», «ը», «ժ» և «ժէ» (բացի ժամկետային աշխատանքային պայմանագրի դրույթի) ենթակետերի) համապատասխան:».

6) 24-րդ կետի երկրորդ պարբերության և 31-րդ կետի «կադրերի» բառից հետո լրացնել «կարճաժամկետ», իսկ «ռեզերվից» բառից առաջ` «կադրերի կարճաժամկետ» բառերը.

7) 31-րդ կետի «ժէ» ենթակետի «պարտադիր գործուղումը» բառերը հանել.

8) Ձև N 7-ի 36-38 սյունակները հանել:

 

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ

Մ. Բադալյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան