Գլխավոր տեղեկություն
Номер
N 30-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.02.2004-05.01.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2004.02.02/3(151) Հոդ.35
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
07.11.2003
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
07.11.2003
Дата вступления в силу
12.02.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.01.2006

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 դեկտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 60303406

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

7 նոյեմբերի 2003 թ.
ք. Երևան

 N 30-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՁԵՎ ԹԻՎ 21-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) «ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին« Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել Ձև թիվ 21-Կապ (տարեկան) «Փոստային կապի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
7 նոյեմբերի 2003 թ. թիվ 30-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 21-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը սահմանում է «ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 21-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

1.3. Հաշվետվությունը լրացվում է տվյալ տարվա համար:

1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվետվությունը կազմված է 4 բաժնից. Փոստային կապի բաժանմունքների քանակը (բաժին 1), Ազգային փոստի և փոստի տեղափոխում կազմակերպության շարժակազմով (բաժին 2), Փոստային կապի միջոցների քանակը (բաժին 3), Ազգային փոստի և փոստային ծառայություններ մատուցող կազմակերպությունների փոստատարների թվաքանակը (բաժին 4):

2.1. 1-ին բաժնի 110 տողում ցույց է տրվում փոստային կապի բաժանմունքների քանակը տարվա վերջի դրությամբ, իսկ 120 տողում` առաքման տեղամասերի քանակը:

2.2. 2-րդ բաժնի 210 և 211 տողերում լրացվում են օդային տրանսպորտով փոստային առաքումների փաստացի ծավալները (կիլոգրամ), որոնց լրացման համար հիմք են հանդիսանում փոստային առաքումների բեռնագրերը և ավիաընկերությունների հետ կնքված պայմանագրերը:

2.3. Հաշվետվության 220 տողում` «Շահագործվող փոստային վագոններ», լրացվում է կապի կազմակերպությունների հաշվեկշռում առկա փոստային վագոնների (ներառյալ վերանորոգման մեջ գտնվող վագոնների) քանակը, որոնք օգտագործվում են փոստային առաքումներ իրականացնելու համար: Այս ցուցանիշում չեն ներառվում փոստային այն վագոնները, որոնք օգտագործվում են կապի կազմակերպությունների կողմից արտադրական ծառայությունների, ինչպես նաև փոստային առաքումների հետ կապ չունեցող այլ կարիքների համար:

2.4. «Կազմակերպության ավտոմեքենաներ փոստի տեղափոխման համար» (տող 230) ցուցանիշում ներառվում են կազմակերպությունների հաշվեկշռում առկա ավտոմեքենաները, մոտոցիկլետները (ներառյալ նորոգման մեջ գտնվող), որոնք շահագործվում են փոստային առաքումների համար:

2.5. 240 տողում լրացվում է փոստային փոխադրումներ իրականացնող փոստային վագոնների վազքը: Այդ ցուցանիշի մեջ ներառվում է նաև ըստ կապի կազմակերպությունների հայտերի` փոստային լրացուցիչ վագոնների և վերանորոգման ուղարկվող փոստային վագոնների վազքը: Փոստային վագոնների վազքը որոշվում է ուղիղ և հետադարձ գծի երկարության (որը նշված է փոստային պայմանագրերում) և հաշվետու տարվա ընթացքում կատարված երթերի փաստացի քանակի արտադրյալով:

2.6. 241 տողի ցուցանիշում ցույց է տրվում տեղական հաղորդակցության փոստային վագոնների վազքը:

2.7. 250 տողի ցուցանիշում լրացվում է քաղաքային, շրջանային երթուղիներով փոստային առաքումներ իրականացնող կազմակերպության ավտոմեքենաների (ներառյալ մոտոցիկլետներ) վազքը:

Վազքի ցուցանիշի մեծությունն ըստ ուղիղ երթուղու, որոշվում է երթուղիների երկարության կրկնապատիկի (ուղիղ և հետադարձ ուղղություններ) և հաշվետու տարվա երթերի քանակի արտադրյալով, իսկ ըստ օղակաձև երթուղիների` ամբողջ երթուղու երկարության և կատարված երթերի թվի արտադրյալով:

Ավտոմեքենաների վազքի մեջ չի ներառվում ավտոպարկից մինչև կապի կազմակերպության և հետադարձ` մինչև ավտոպարկ ընկած հեռավորությունը:

Երթուղիների երկարության տվյալները վերցվում են միջմարզային, միջշրջանային, ներշրջանային քաղաքային երթուղիներով փոստի շարժման չվացուցակից:

Կատարված երթերի քանակը հաշվետու ժամանակաշրջանի համար որոշվում է փոստային փոխադրումների ապրանքատրանսպորտային բեռնագրերի հիման վրա:

2.8. 3-րդ բաժնի 310 տողում ցույց է տրվում շահագործման մեջ գտնվող փոստարկղերի, ներառյալ շենքի (կապի կազմակերպություններ, ֆաբրիկաներ, գործարաններ, զինվորական տեղամասեր, հանգստյան տներ, առողջարաններ, կայաններ և այլն) ներսում տեղադրված փոստարկղերի քանակը:

2.9. 3-րդ բաժնի 311 տողում լրացվում է փոստարկղերի քանակը` տեղադրված կապի կազմակերպության գյուղական բնակավայրերում գտնվող սպասարկման տարածքում:

2.10. 311-380 տողերում ցույց են տրվում շահագործման մեջ, ինչպես նաև վերանորոգման նպատակով պահեստում գտնվող տեխնիկական միջոցների քանակը` հիմնված գույքագրման և հաշվապահական հաշվառման փաստաթղթերի տվյալների վրա:

2.11. Հաշվետվության 4-րդ բաժնում լրացվում է հաստիքային և ոչ հաստիքային փոստատարների թվաքանակը, որոնք իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության համակարգի փոստափոխադրումները: 410 տողում ցույց է տրվում փոստատարների ընդհանուր թվաքանակը, իսկ 411 և 412 տողերում համապատասխանաբար` քաղաքային և գյուղական բնակավայրերի փոստատարների թվաքանակը:

Ոչ լրիվ աշխատանքային շաբաթ կամ աշխատանքային օր աշխատող փոստատարների թվաքանակը 4-րդ բաժնում հաշվի են առնվում որպես լրիվ միավոր: Այդ բաժինը լրացնելու համար հիմք են հանդիսանում կապի կազմակերպության հաստիքային ցուցակները:
 

 

Ներմուծեք նկարագրությունը_5040

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության
ներկայացման ժամկետը`

Ազգային վիճակագրական
ծառայություն.

Կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը

մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը

Ով է ներկայացնում  _________________________________

(անվանումը)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը  ________________ ______________________________________________

 

Գտնվելու վայրը  ___________________________________

 

____________________________________  I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը   I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը                     I_I_I_I_I_I_I_I_I

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ

21-ԿԱՊ

(տարեկան)

 

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական 
խորհրդի 7 նոյեմբերի 2003 թ.
թիվ 30-Ն որոշմամբ

 

 

 
Չլրացնել ò


       

ՏԳՏԴ 

Մարզը

Համայնքը 

 I_I_I_I_I_I

I_I_I

I_I_I_I

 

   

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ
200____ թ. համար

1. Փոստային կապի բաժանմունքների քանակը
 

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Ընդամենը

այդ թվում՝

քաղաքներում

գյուղերում

Ա

Բ

1

2

3

Փոստային կապի բաժանմունքների քանակը ընդամենը, հատ

110

 

 

 

Առաքման տեղամասերի քանակը

120

 

 

 

 

2. Ազգային փոստի և փոստի տեղափոխում կազմակերպության շարժակազմով
 

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Ցուցանիշի մեծությունը

Ա

Բ

1

Փոխադրված է փոստ օդային տրանսպորտով տարվա ընթացքում - ընդամենը, կգ

210

 
այդ թվում` թերթեր և ամսագրեր

211

 
Շարժակազմի միավորների քանակը տարվա վերջի դրությամբ
Շահագործվող փոստային վագոններ,
հատ

220

 
Կազմակերպության ավտոմեքենաներ` փոստի տեղափոխման համար

230

 
Շարժակազմի վազքը փոստային վագոններ, հազար վագոն-կմ

240

 

այդ թվում` տեղական գծերով

 241

 
Կազմակերպության ավտոմեքենաներ փոստի տեղափոխման համար - հազար ավտոմեքենա-կմ

250

 

3. Փոստային կապի միջոցների քանակը, հատ
 

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Ցուցանիշի մեծությունը

Ա

Բ

1

Գործող փոստարկղեր - ընդամենը

310

 
այդ թվում` գյուղական բնակավայրերում

311

 
Փոստ - դրամարկղային մեքենաներ «Օնեգա»

320

 
Երեսպատման - դրոշմակման, դրոշմակող մեքենաներ

 330

 
Թերթերի և ամսագրերի կապոցների, ծանրոցների և խաչկապերի տեսակավորման սարքավորումներ

340

 
Նամակատեսակավորման կոմպլեկտներ

350

 
Բոլոր տեսակի կոնվեյերներ և փոխադրիչներ

360

 
Կոնտեյներներ

370

 
Փոստային կապի կարիքների համար օգտագործվող համակարգիչներ

380

 

 

4. Ազգային փոստի և փոստային ծառայություններ մատուցող կազմակերպությունների փոստատարների թվաքանակը
 

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Ցուցանիշի
մեծությունը

Ա

Բ

1

Փոստատարների ցուցակային թվաքանակը - ընդամենը

410

 
այդ թվում` քաղաքային բնակավայրերի

411

 

գյուղական բնակավայրերի

412

 

Ղեկավար

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն)

     
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն, պաշտոն)

 

________________
(Հեռախոսահամար(ներ))

__ ______200__թ.
(լրացման ամսաթիվը)


Էլեկտրոնային փոստ __________@____________