Գլխավոր տեղեկություն
Номер
N 192-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.06.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2003.06.16/15(133) Հոդ.248
Принят
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Дата принятия
31.05.2003
Подписан
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Дата подписания
31.05.2003
Дата вступления в силу
26.06.2003

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

6 հունիսի 2003 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60503192

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

31 մայիսի 2003 թ.
ք. Երևան

N 192-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 11 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի մայիսի 23-ի «Մրցույթ և ատեստավորում անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը սահմանելու մասին» N 11 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

որոշմամբ հաստատված հավելվածի`

1) 2-րդ կետի « «ա», «բ» և «ե» ենթակետերի» բառերը փոխարինել « «ա» և «բ» ենթակետերի» բառերով, իսկ « «գ» և «դ» ենթակետերի բնագավառներին վերաբերող հարցաշարերը» բառերը` « «դ» ենթակետի բնագավառին վերաբերող հարցաշարը» բառերով.

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Մրցույթ կամ ատեստավորում անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ հարցաշարերն իրենց պատասխաններով հրապարակվում են` քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոնների համար Խորհրդի, իսկ քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոնների համար` համապատասխան մարմնի կողմից:»:

 

Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական ծառայության
խորհրդի նախագահ

Մ. Բադալյան