«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
27 դեկտեմբերի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05002417
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
5 դեկտեմբերի 2002 թ. N 393-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ, ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔԼԻՐԻՆԳԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ, ՔԱՐՏԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՊՐՈՑԵՍԻՆԳ ԵՎ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՈՒ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ» ԵՎ «ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ, ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔԼԻՐԻՆԳԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ, ՔԱՐՏԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՊՐՈՑԵՍԻՆԳ ԵՎ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՈՒ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԲԱՆԱՎՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և 2-րդ մասի «գ» կետերը և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել`
1.1. «Դրամական (փողային) փոխանցումներ, վճարահաշվարկային փաստաթղթերի քլիրինգային հաշվարկներ, քարտային վճարումների պրոցեսինգ և վճարային քարտերի ու այլ փաստաթղթերի թողարկման և իրացման գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների թեկնածուների որակավորումը և մասնագիտական համապատասխանությունը ստուգելու գրավոր քննության թեմաների ցանկը» համաձայն հավելված 1-ի (կցվում է).
1.2. «Դրամական (փողային) փոխանցումներ, վճարահաշվարկային փաստաթղթերի քլիրինգային հաշվարկներ, քարտային վճարումների պրոցեսինգ և վճարային քարտերի ու այլ փաստաթղթերի թողարկման և իրացման գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների թեկնածուների որակավորումը և մասնագիտական համապատասխանությունը ստուգելու բանավոր հարցազրույցի թեմաների ցանկը» ` համաձայն հավելված 2-ի (կցվում է):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից քսանօրյա ժամկետում հրատարակել սույն որոշման 1-ին կետով հաստատված գրավոր քննության և բանավոր քննության թեմաների ցանկերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 1 |
Հաստատված է |
ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ, ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔԼԻՐԻՆԳԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ, ՔԱՐՏԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՊՐՈՑԵՍԻՆԳ ԵՎ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՈՒ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿ
1. Վճարահաշվարկային բնագավառը կարգավորող օրենսդրություն (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության օրենքներ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ ակտեր)
2. Բանկային հաշվի և բանկային ավանդի հիմնական առանձնահատկություններ
3. Բանկերի թղթակցային հաշիվներ
4. Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցում (միջոցների փոխանցման մասնակիցներ, ակցեպտավորում, չեղյալ համարում, կատարում, մասնակիցների պարտավորություններ և պատասխանատվություն)
5. Կանխիկ և անկանխիկ հաշվարկներ
6. Անկանխիկ հաշվարկների ձևեր և գործիքներ
7. Կրեդիտային, դեբետային գործիքներ
8. Վճարային քարտերի տեսակներ և դրանց առանձնահատկություններ
9. Քարտային բնագավառի հիմնական հասկացություններ
10. Ռիսկերը վճարահաշվարկային համակարգում
11. Վճարահաշվարկային համակարգում հաշվարկների հիմնական տեսակներ
12. «ՍՎԻՖԹ» համակարգ
13. Վճարահաշվարկային փաստաթղթերի պարտադիր վավերապայմաններ
14. ՀՀ տարածքում փոխանցումների կատարման առավելագույն ժամկետներ
15. Վճարահաշվարկային համակարգի տիպեր` ըստ հաղորդագրությունների հոսքերի կառուցվածքի:
Հավելված 2 |
Հաստատված է |
ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ, ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔԼԻՐԻՆԳԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ, ՔԱՐՏԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՊՐՈՑԵՍԻՆԳ ԵՎ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՈՒ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԲԱՆԱՎՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿ
1. Վճարահաշվարկային բնագավառը կարգավորող օրենսդրություն (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության օրենքներ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ ակտեր)
2. Բանկային հաշվի և բանկային ավանդի հիմնական առանձնահատկություններ
3. Բանկերի թղթակցային հաշիվներ
4. Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցում (միջոցների փոխանցման մասնակիցներ, ակցեպտավորում, չեղյալ համարում, կատարում, մասնակիցների պարտավորություններ և պատասխանատվություն)
5. Կանխիկ և անկանխիկ հաշվարկներ
6. Անկանխիկ հաշվարկների ձևեր և գործիքներ
7. Կրեդիտային, դեբետային գործիքներ
8. Վճարային քարտերի միջոցով իրականացվող հաշվարկների հիմնական սխեմաներ
9. Վճարային քարտերի տեսակներ և դրանց առանձնահատկություններ
10. Քարտային բնագավառի հիմնական հասկացություններ
11. Էլեկտրոնային քսակների հիման վրա գործող միջազգային համակարգեր
12. Վճարային քարտերի կիրառման առավելությունները քարտապանի և բանկի տեսակետից
13. Ռիսկերը վճարահաշվարկային համակարգում
14. Վճարահաշվարկային համակարգում հաշվարկների հիմնական տեսակներ
15. Երկկողմանի և բազմակողմանի զուտացման առանձնահատկություններ
16. Հիբրիդ վճարային համակարգերի առավելությունները զուտ հաշվարկների և համախառն հաշվարկների նկատմամբ
17. ՈՒղղակի դեբետագրման հիման վրա գործող վճարման սխեմա
18. Պարբերաբար վճարման հանձնարարականի հիման վրա գործող վճարման սխեմա
19. Միջազգային վճարային համակարգեր («ԹԱՐԳԵԹ», «ԵՎՐՈՓԵՅ», «Վիզա», «Մանեյ Գրեմ», «Վեսթերն Յունիոն»)
20. «ՍՎԻՖԹ» համակարգ
21. Վճարահաշվարկային փաստաթղթերի պարտադիր վավերապայմաններ
22. Հայաստանի Հանրապետության տարածքում փոխանցումների կատարման առավելագույն ժամկետներ
23. Վճարահաշվարկային համակարգի տիպեր` ըստ հաղորդագրության հոսքերի կառուցվածքի
24. Էլեկտրոնային վճարային համակարգերի անվտանգությունը
25. Վճարային գործիքներով զեղծարարություն (վճարային քարտերով, չեկերով և այլ):