Գլխավոր տեղեկություն
Номер
N 6
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.04.2000-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2000.03.31/3(45)
Принят
Էներգետիկայի հանձնաժողով
Дата принятия
10.03.2000
Подписан
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Дата подписания
10.03.2000
Дата вступления в силу
10.04.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2000 թվականի N 6
քաղ. Երևան

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՄԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՔՎՈՏԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի 2000 թվականի կանխատեսվող սպառման քանակը և էներգետիկական պաշարների ծավալները, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների համար սահմանել էլեկտրաէներգիայի ազգային ցանց առաքման 2000 թվականի հետևյալ քվոտաները.

 

__________________________________________________________________

N

Կազմակերպության
անվանումը

Էլեկտրաէներգիայի
առաքման
2000 թ.
քվոտաները
(մլն կՎտժ)

__________________________________________________________________

1 «ՀԱԷԿ» ՓԲԸ 1860.17
2 «Հրազդանի ՋԷԿ» ՊՓԲԸ 1690.26
3 «Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ 417.17
4 «Սևան-Հրազդանյան կասկադ» ՊՓԲԸ 396.20
5 «Որոտանի ՀԷԿՀ» ՊՓԲԸ 855.00
6 «Հայէներգո» ՊՓԲԸ-ի Ձորա ՀԷԿ 89.00
7 «Լուսաղբյուր» ՍՊԸ-ի «Այրում ՀԷԿ» 9.45
8 «Ակադեմիկոս Ա. Լ. Մնջոյանի անվան
Գյումրի ՀԷԿ» ՍՊԸ
7.71
9 «Երէներգո» ՓԲԸ-ի «Արենի ՀԷԿ», «Ազատեկ ՀԷԿ» 3.31
10 «Կապանի էնեղժի» ՓԲԸ-ի «Ողջի-2 ՀԷԿ»,
«Ողջի-3 ՀԷԿ»
23.37
11 «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ԼՏԸ (Շաքիի Հէկ) 2.72
12 «Նիկիտա Գրիգորյանի Մեղրի ՀԷԿ» ԱՁ 1.75
13 «Ագարակի ՀԷԿ» ՎՁԱԿ 1.73
14 «Գամմա-էներգո» ՓԲԸ (Արմավիրի ՀԷԿ) 4.39
15 «Մուշեղ ՀԷԿ» ԱԿ (Ջերմուկի ՀԷԿ) 1.57
16 «Իջևանի ՀԷԿ» ԲԲԸ 1.98
17 «Էներգիա» ՍՊԸ-ի (հարկային դասիչ` 00402047)
«Երևանյան լճի մերձպատվարային ՀԷԿ»
2.70
18 «Էներգիա» ՍՊԸ (Կաթնաղբյուր-Երևան ջրատար) 1.00
19 Ընդամենը (քվոտավորված առաքում) 5369.48

 

2.Ընդունել ի գիտություն, որ.

2.1 Սահմանված քվոտաներին համապատասխան էլեկտրական էներգիայի արտադրության ռեժիմները կարգավորվում է «Հայէներգո» ՊՓԲԸ-ն:

2.2. Սույն որոշմամբ սահմանված էլեկտրաէներգիայի քվոտաներում ներառված չէ 2000 թվականին արտահանվող էլեկտրաէներգիան:

2.3. Սեփականաշնորհված փոքր ՀԷԿ-երի էլեկտրական էներգիայի փաստացի օգտակար առաքման ամբողջ քանակությունը ենթակա է պարտադիր գնման «Հայէներգո» ՊՓԲԸ-ի կողմից, պայմանով, որ սահմանված կարգով փոփոխություն կատարվի քվոտաներում և արտադրող ընկերությունների ու «Հայէներգո» ՊՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրերը գրանցվեն ՀՀ էներգետիկայի հանձնաժողովում:

2.4. Սույն որոշմամբ սահմանված քվոտաների փաստացի կատարման կիսամյակային արդյունքներից ելնելով` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում համապատասխան ճշգրտումներ կկատարի տարեկան քվոտաներում և կքննարկի ներհամակարգային սակագների վերանայման անհրաժեշտությունը:

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ`

Վ. Մովսեսյան