Գլխավոր տեղեկություն
Номер
N 62-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.08.2003-25.11.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2003.08.15/20(138) Հոդ.303
Принят
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Дата принятия
09.07.2003
Подписан
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
09.07.2003
Дата вступления в силу
25.08.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.04.2008

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հուլիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60403233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

9 հուլիսի 2003 թ.
ք. Երևան

N 62-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԻՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ (ԱՐՀԵՍՏԱԿԱՆ) ԳՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է.

Հաստատել «Իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված (արհեստական) գնի որոշման կարգը» (կցվում է):

 

Նախագահ`

Ֆ. Փիրումյան

 

 

Հավելված
ՀՀ տնտեսական մրցակցության
պաշտպանության պետական հանձնաժողովի
2003թ. հուլիսի 9-ի թիվ 62-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԻՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ (ԱՐՀԵՍՏԱԿԱՆ) ԳՆԻ ՈՐՈՇՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով որոշվում է ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի կամ հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտների (այսուհետև՝ Տնտեսավարող սուբյեկտի) կողմից իրացման կամ ձեռքբերման գների սահմանման չհիմնավորված (արհեստական) լինելը:

2. Սույն կարգում օգտագործված հասկացություններն ունեն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը:

3. Սույն կարգի համաձայն իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված (արհեստական) գները կարող են դրսևորվել ապրանքային շուկայում Տնտեսավարող սուբյեկտի կողմից գների արհեստական բարձրացման, իջեցման, գինը պահպանելու և տարբեր տնտեսավարող սուբյեկտներին (սուբյեկտներից) ապրանքները խտրական (տարբերակված) գներով վաճառելու (գնելու) ձևերով:

4. Ապրանքների իրացման գնի բարձրացումը չհիմնավորված (արհեստական) է, եթե Տնտեսավարող սուբյեկտի կողմից, այլ հավասար պայմաններում, տվյալ ապրանքի իրացումից ստացվում է զգալիորեն ավելի մեծ շահույթ՝ քան մինչև գնի բարձրացումը:

5. Ապրանքների ձեռքբերման գնի բարձրացումը չհիմնավորված (արհեստական) է, եթե տվյալ ապրանքի ձեռքբերումը և հետագա իրացումը (նաև վերամշակումից հետո) տվյալ Տնտեսավարող սուբյեկտի համար, այլ հավասար պայմաններում, շահույթ չի ապահովում:

6. Ապրանքների իրացման գնի իջեցումը չհիմնավորված (արհեստական) է համարվում, եթե ապրանքային շուկայում Տնտեսավարող սուբյեկտի կողմից ապրանքն իրացվում է վնասով կամ առանց շահույթի:

7. Չհիմնավորված (արհեստական) գին է ապրանքային շուկայում Տնտեսավարող սուբյեկտի կողմից գնի մակարդակի պահպանումը, երբ արտաքին և ներքին գործոններն այլ հավասար պայմաններում, օբյեկտիվորեն հանգեցնելու էին այդ ապրանքների գնի փոփոխության (բարձրացման կամ իջեցման):

8. Չհիմնավորված (արհեստական) չի համարվում գների այնպիսի փոփոխությունը կամ պահպանումը, եթե հիմնավորվում է, որ դրանք պայմանավորված են օբյեկտիվ տնտեսական գործոններով (սպառողական հատկանիշների կորուստը, բարոյական մաշվածքը, միջազգային շուկայում գների անկումը կամ բարձրացումը, արտադրության նորացման անհրաժեշտությունը, վարկային պարտավորությունը, սնանկացման վարույթում գտնվելը և այլն):

9. Չհիմնավորված գին է նաև տարբեր սպառողների (վաճառողների) նկատմամբ տարբերակված (խտրական) գների կիրառումը: Խտրական գին է համարվում, երբ այլ հավասար պայմաններում, տարբեր սպառողներին (գնորդներից) միևնույն ապրանքը վաճառվում է (գնվում է) տարբեր գներով՝ անհավասար պայմաններ ստեղծելով գնորդների (վաճառողների) համար:

10. Չհիմնավորված չի համարվում այնպիսի տարբերակված գինը, որը կիրառվում է տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեսավարող այնպիսի սուբյեկտների նկատմամբ, որոնց միջև մրցակցային հարաբերություններ չկան:

 

II. Չհիմնավորված (արհեստական) գնի բացահայտումը

 

11. Ապրանքների իրացման գնի բարձրացման դեպքում չհիմնավորված (արհեստական) գնի բացահայտման նպատակով՝

ա) գների դինամիկան համադրվում է համապատասխան ճյուղային գների դինամիկայի հետ: Այդ ցուցանիշների բացակայության դեպքում որպես համեմատման բազա է վերցվում արդյունաբերության մեծածախ գների ինդեքսը (արտադրատեխնիկական նշանակության ապրանքների համար) և սպառողական ապրանքների և ծառայությունների գների ինդեքսը (ժողովրդական սպառման ապրանքների համար) կամ տարածքային գների ինդեքսը: Եթե Հանձնաժողովի ուսումնասիրված ապրանքի գների ինդեքսը գերազանցում է միջին ճյուղային կամ տարածքային գների ինդեքսներին, ապա անհրաժեշտ է ուսումնասիրել ապրանքի ինքնարժեքի և դրա առանձին տարրերի, շահույթի և շահութաբերության դինամիկաները,

բ) եթե ճյուղի արժեզրկման ինդեքսի համեմատությամբ ինքնարժեքն առավել արագ է աճել արդյունաբերության մեծածախ գնի աճի ինդեքսի և սպառողական ապրանքների և ծառայությունների գների և սակագների ինդեքսից կամ տարածքային գների ինդեքսից, և արտադրանքի շահութաբերության մակարդակը գերազանցել է համապատասխան միջին ճյուղային ցուցանիշը, ապա լրացուցիչ հիմնավորման համար համադրվում են նաև գների, ինքնարժեքի, շահույթի և շահութաբերության աճի տեմպերը նույն սուբյեկտի այլ ապրանքների (որով գերիշխող չէ) համապատասխան ցուցանիշների հետ (եթե սուբյեկտն ունի այդպիսի ապրանքներ): Եթե առաջին խումբ ցուցանիշները (որից գերիշխող դիրք ունի) ևս զգալիորեն գերազանցում են երկրորդ խումբ ցուցանիշներին (որից գերիշխող դիրք չունի), ապա ապրանքի իրացման գնի բարձրացումը չհիմնավորված (արհեստական) է:

Եթե ցուցանիշների վերոհիշյալ հարաբերակցությունը համոզիչ չէ (ցուցանիշների մի մասի առաջանցիկ տեմպը զգալի չէ), ապա Տնտեսավարող սուբյեկտի կողմից չհիմնավորված գնի լրացուցիչ հիմնավորում է համարվում.

- տվյալ տնտեսավարող սուբյեկտի մոտ աշխատավարձի մակարդակի գերազանցումը միջին ճյուղային մակարդակին,

- աշխատողների թվաքանակի ավելացումն արտադրության (իրացման) ծավալի (բնեղեն) անփոփոխ լինելու դեպքում կամ աշխատողների թվաքանակի ավելացման առաջանցիկությունը արտադրության ծավալի ավելացման նկատմամբ‚

- արտադրության (իրացման) ծավալի (բնեղեն) կրճատումը կամ իրացվող ապրանքի որակական հատկանիշների վատացումը:

12. Ապրանքների ձեռքբերման գների բարձրացման դեպքում չհիմնավորված (արհեստական) գնի բացահայտման նպատակով ուսումնասիրվում է այդ ապրանքի իրացման կամ դրանով արտադրված ապրանքի գնի կառուցվածքը: Եթե վերջինս վաճառվում է ինքնարժեքով կամ դրանից ցածր գնով, ապա լրացուցիչ ուսումնասիրվում է Տնտեսավարող սուբյեկտի (սուբյեկտների) ֆինանսական վիճակը: Համաձայնեցված գործողություններով ապրանքների ձեռքբերման գնի արհեստական բարձրացման մասին կվկայի այդ տնտեսավարող սուբյեկտների գների միաժամանակ կամ կարճատև ժամանակահատվածի (ոչ ավել մեկ ամսից) ընթացքում գների միևնույն չափով բարձրացումը:

13. Տնտեսավարող սուբյեկտի կողմից ապրանքների իրացման գների իջեցման դեպքում չհիմնավորված (արհեստական) գնի բացահայտման նպատակով ուսումնասիրվում է այդ գների կառուցվածքը:

ա) Եթե պարզվում է, որ այդ ապրանքներն իրացվել են ինքնարժեքով կամ դրանից ցածր գնով, ապա այդ Տնտեսավարող սուբյեկտից բացատրություն (հիմնավորում) է պահանջվում ապրանքներն ինքնարժեքով կամ դրանից ցածր գնով իրացնելու վերաբերյալ:

բ) Եթե ուսումնասիրության շնորհիվ պարզվում է, որ տնտեսավարող սուբյեկտների փաստարկները հիմնավոր չեն և նրանց կողմից իրացման գների իջեցումը մրցակիցներին հարկադրելու է վնասով կամ առանց շահույթի աշխատել (սահմանափակել մրցակցությունը), ապա ապրանքների իրացման գների իջեցումը չհիմնավորված (արհեստական) է:

14. Ապրանքների ձեռքբերման գների իջեցման դեպքում ուսումնասիրվում են գնման ծավալների (բնեղեն) դինամիկան, ձեռքբերվող ապրանքների նկատմամբ ներկայացվող պահանջների փոփոխությունը և ձեռքբերվող ապրանքի իրացումից կամ դրա վերամշակումից ստացվող ապրանքների իրացումից ստացվող շահույթի դինամիկան:

Եթե ձեռքբերվող ապրանքների ծավալի ինդեքսը զգալիորեն զիջում է այդ ապրանքի, կամ դրանով արտադրված ապրանքի իրացումից ստացված շահույթի ինդեքսին կամ ձեռքբերվող ապրանքի նկատմամբ պահանջի խստացումը (լրացուցիչ պայմանների պարտադրումը) ուղեկցվել է, այլ հավասար պայմաններում, շահույթի ծավալների զգալի ավելացմանը, ապա ուսումնասիրվում են այդ ապրանքների գների կառուցվածքները և ձեռքբերված ապրանքի ինքնարժեքի կառուցվածքը այն իրացնող տնտեսավարող սուբյեկտներից մի քանիսի մոտ: Եթե վերջիններս ձեռքբերման իջեցված գներով Տնտեսավարող սուբյեկտին վաճառելիս շահույթ չստանան կամ ստացված շահույթն աննշան լինի, իսկ ձեռք բերողի մոտ զգալիորեն շահույթն ավելանա (այլ հավասար պայմաններում), ապա ձեռքբերման գնի տվյալ իջեցումը չհիմնավորված (արհեստական) է:

15. Միևնույն ապրանքային շուկայում գործող տարբեր մրցակիցներին (մրցակիցներից) Տնտեսավարող սուբյեկտն ապրանքները տարբեր գներով վաճառելիս (գնելիս) ուսումնասիրվում է այդ ապրանքից, այլ հավասար պայմաններում, մրցակիցների ստացած շահույթները (եկամուտները և ծախսերը): Եթե պարզվում է, որ մրցակիցներն այդ ապրանքները տարբեր գներով գնելիս (վաճառելիս) շահութաբերության զգալի տարբերություն են ունենում, ապա առկա է Տնտեսավարող սուբյեկտի կողմից միևնույն ապրանքային շուկայում գործող մրցակիցներին (մրցակիցներից) խտրական գնով վաճառելու (գնելու) փաստը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.03.2008, N 17-Ն 25.04.2008, N 62-Ն
01.09.2004, N 125-Ն 25.11.2004, N 62-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան