Գլխավոր տեղեկություն
Номер
N 113/02-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.10.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2002.10.01/24(110) Հոդ.189
Принят
Արժեթղթերի հանձնաժողով
Дата принятия
17.05.2002
Подписан
Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ
Дата подписания
17.05.2002
Дата вступления в силу
11.10.2002

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60102179

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

17 մայիսի 2002 թ.
ք. Երևան 

N 113/02-Ն

 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 392/01 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի Հանձնաժողովը.

Առաջնորդվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 2 հոդվածով սահմանված կարգավորման նպատակով.

Հիմք ընդունելով Օրենքի 115 հոդվածի 1-ին կետով, 31 հոդվածի 1-ին կետով ՀՀ արժեթղթերի Հանձնաժողովին վերապահված իրավասությունները.

Ելնելով, Հայաստանի Հանրապետության գործող իրավական դաշտի համահունչ զարգացման և օրենսդրության ներդաշնակության պահպանման, ինչպես նաև ՀՀ արժեթղթերի Հանձնաժողովի 28 սեպտեմբերի 2001 թվականի «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք»-ը հաստատելու, ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և չեղյալ համարելու մասին» թիվ 392/01 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք»-ի առավել գործուն և գործնականում առանց որոշակի բարդությունների կիրառման անհրաժեշտությունից.

Հաշվի առնելով, որ հաշվետվություններին ներկայացված պահանջներում կատարվող փոփոխությունները հնարավորություն կտան դյուրինացնել և ավելի օպերատիվ դարձնել անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի հավաքագրումը և ներկայացումը` դրանով առավել բարենպաստ պայմաններ ստեղծելով թողարկողների կողմից Օրենքի պահանջներն առավել լիարժեք իրականացնելու համար.

Ղեկավարվելով Օրենքի 121 հոդվածի 2 կետի ա) ենթակետով որոշում է.

1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք»-ի «Բաժին Բ. Արժեթղթերի գրանցում: Հաշվետվություններ» բաժնի ներքո միավորված 31.1ա-2 կանոնը լրացնել նոր ենթականոններով, հետևյալ բովանդակությամբ.

«(թ) Թողարկողը, սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված ժամկետում, սույն կանոնով նախատեսված հաշվետվությունները ներկայացնում է`

(1) եթե այդ հաշվետվություններն Օրենքով և սույն կանոնագրքով սահմանված պահանջներին համապատասխան պետք է ներկայացվեն գրանցված և գործող ազդագիրը ներառող արժեթղթերի գրանցման հայտարարագրում ներառված տեղեկությունների արդիականությունը պահպանելու համար,

(2) եթե թողարկողի արժեթղթերը գրանցված են ֆոնդային բորսայում և վերջինիս կանոններով սահմանված կարգով ցուցակված են այնպիսի հարթակում, որով պահանջվում է թողարկողի կողմից եռամսյակային հաշվետվությունների ներկայացման պահանջ,

(3) եթե սույն կանոնով նախատեսված հաշվետվությունում պահանջվող որևէ տեղեկության հրապարակումը պարտադիր է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում կամ այդ տեղեկության հրապարակումը (ներկայացումը) կատարվում է թողարկողի ցանկությամբ:

(ժ) Բացառությամբ (թ) ենթականոնով սահմանված դեպքերի, հաշվետու թողարկողը ներկայացնում է`

(1) 2002 թվականին` միայն առաջին և երկրորդ եռամսյակների (առաջին կիսամյակի) տեղեկություններն ամփոփող եռամսյակային հաշվետվություն` երկրորդ եռամսյակի ավարտից հետո 45 օրվա ընթացքում.

(2) 2003 թվականին` միայն առաջին և երկրորդ եռամսյակների (առաջին կիսամյակի) տեղեկություններն ամփոփող եռամսյակային հաշվետվություն` երկրորդ եռամսյակի ավարտից հետո 45 օրվա ընթացքում.

(3) 2003 թվականի դեկտեմբերի 31-ից սկսած` առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակների հաշվետվությունները` տարվա յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 45 օրվա ընթացքում:»:

2. Կանոնագրքի «Բաժին Բ. Արժեթղթերի գրանցում: Հաշվետվություններ» վերնագրի ներքո միավորված 31.1բ կանոնը շարադրել նոր խմբագրությամբ.

«(ա) Հաշվետու թողարկողները, բացառությամբ հաշվետու թողարկող հանդիսացող բանկերից, ինչպես նաև Օրենքով և Հանձնաժողովի որոշմամբ ինստիտուցիոնալ ներդրող համարվող կազմակերպություններից, ներկայացնում են ֆինանսական հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտների հիման վրա հաշվետու ժամանակաշրջանի համար սահմանված տարեկան և միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների ձևերի, այդ ձևերը լրացնելու հրահանգի և սույն կանոնի պահանջներին համապատասխան:

(բ) Հաշվետու թողարկող հանդիսացող բանկերը, ինչպես նաև Օրենքով և Հանձնաժողովի որոշմամբ ինստիտուցիոնալ ներդրող համարվող կազմակերպությունները, ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են համապատասխան լիազորված պետական մարմնի կողմից սահմանված և հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունների ձևերի, այդ ձևերը լրացնելու հրահանգների և սույն կանոնի պահանջներին համապատասխան:

(գ) Ներկայացվող տարեկան ֆինանսական հաշվետվությունները պետք է վավերացված լինեն աուդիտորի կնիքով ու ստորագրությամբ, որոնց կից պետք է ներկայացվեն նաև 10.1գ-1(դ) կանոնով սահմանված տեղեկությունները:»:

 

Հայաստանի Հանրապետության
արժեթղթերի
հանձնաժողովի
նախագահ`

Է. Մուրադյան