«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 սեպտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60103295
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
25 հուլիսի 2003 թ. |
N 276/03 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ի ԹԻՎ 338/02-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը`
Ղեկավարվելով. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34,35,36,37 և 121 հոդվածի 2 կետի ա) ենթակետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70 հոդվածի 5-րդ կետով՝ որոշեց.
ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2002 թվականի սեպտեմբերի 17-ի «Արժեթղթերի հայտարարագրման մասին» թիվ 338/02-Ն որոշման 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.
«3. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կանոններն ուժի մեջ են մտնում 2004 թվականի փետրվարի 1-ից:»։
ՀՀ արժեթղթերի |
Է. Մուրադյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|