Գլխավոր տեղեկություն
Номер
N 35-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.02.2004-01.01.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2004.02.02/3(151) Հոդ.40
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
07.11.2003
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
07.11.2003
Дата вступления в силу
12.02.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 դեկտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 60303401

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

7 նոյեմբերի 2003 թ.
ք. Երևան

 N 35-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ՁԵՎ ԹԻՎ 57-ԿԱՊ (ՌԱԴԻՈ) (ՏԱՐԵԿԱՆ) «ԼԱՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել Ձև թիվ 57-Կապ (Ռադիո) (տարեկան) «Լարային ռադիոհեռարձակման մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
7 նոյեմբերի 2003 թ. թիվ 35-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

 «ԼԱՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 57-ԿԱՊ (ՌԱԴԻՈ) (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԼԱՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 57-ԿԱՊ (ՌԱԴԻՈ) (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

1.3. Հաշվետվությունը լրացվում է տվյալ տարվա համար:

1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից. Ձայնային լարային ռադիոհեռարձակման ցանց (բաժին 1), Լարային ռադիոհեռարձակման գծերի երկարությունը (բաժին 2), Ձայնային լարային ռադիոհեռարձակման ցանց ունեցող բնակավայրերի քանակը տարվա վերջի դրությամբ (բաժին 3):

Հաշվետվությունում ցույց է տրվում ռադիոֆիկացիոն համալիրը, ներառյալ այն կառույցները, որոնք փոխանցվել են հաշվեկշիռ լրիվ, մասնակիորեն, կամ հանգույցների սպասարկման համար:

2.1. 110 տողում լրացվում է վերջնամասային ուժեղացուցիչ սարքերով սարքավորված հանգույցների, ինչպես նաև այլ բնակավայրերից կառավարվող ուժեղացուցիչ կայանների քանակը:

110 տողի ցուցանիշում որպես մեկ ռադիոհանգույց հաշվի են առնվում միևնույն բնակավայրում տեղակայված կայանները և ենթակայաններն իրենց միացված ցանցերի հետ, անկախ կառավարման ձևից (դիստանցիոն կամ ձեռքի):

2.2. 111 տողում ցույց է տրվում կանոնավոր կերպով միաժամանակյա մեկից ավելի ծրագրեր հեռարձակող ռադիոհանգույցների քանակը:

2.3. 120 տողում լրացվում է ուժեղացուցիչ կայանների աշխատանքի մեջ գտնվող ուժեղարարների ընդհանուր հզորությունը (վատտ):

2.4. 110-120 տողերի ցուցանիշները լրացվում են լարային հաղորդման հանգույցների տեխնիկական անձնագրերի տվյալների հիման վրա:

2.5. 130-138 տողերում լրացվում է բոլոր հանգույցների ռադիոկետերի քանակը, առանձնացնելով դրանցից գյուղականները` համաձայն ««Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

2.6. 132 տողում լրացվում է հիմնական ռադիոկետերի քանակը (առանց լրացուցիչների): Լրացուցիչ ռադիոկետեր են համարվում լրացուցիչ վարդակները, որոնք միացված են առկա հիմնական ռադիոկետերին և տեղակայված են բնակարաններում:

2.7. 133 տողում լրացվում է այն ռադիոկետերի քանակը, որոնք ապահովում են հեռարձակման լրացուցիչ ծրագրերի ընդունման ունակությունը, համապատասխան բաժանորդային սարքի վարդակին միացնելու դեպքում (անկախ բաժանորդների մոտ դրանց առկայությունից):

2.8. 134 տողում լրացվում է բնակարանային ռադիոկետերի քանակը, որոնք գտնվում են բնակարաններում և բնակելի մասնավոր տներում, հանրակացարաններում:

2.9. 2-րդ բաժնի 210 տողում լրացվում է միայն ռադիոհեռարձակման օդային գծերի երկարությունը:

2.10. 210 և 232 տողերի ցուցանիշներում հաշվի չեն առնվում ռադիոհեռարձակման կետեր մուտք գործող արտաքին բաժանորդագրական գծերի երկարությունը (հենասյուների մեկուսիչներից մինչև տան մեկուսիչ մտնող գծի երկարությունը):

2.11. 230-232 տողերում լրացվում են գծերի վերանորոգման ցուցանիշները: 230 տողում ցույց է տրվում վերանորոգված գծերի ընդհանուր երկարությունը (հենասյունային, մալուխային), 231 տողում` կապիտալ վերանորոգված օդային գծերի երկարությունը, 232 տողում` կապիտալ վերանորոգված մալուխային գծերի երկարությունը:

2.12. 3-րդ բաժնում ցույց է տրվում այն բնակավայրերի քանակը, որոնք ունեն ձայնային լարային հեռարձակման կետեր (310 տող), այդ թվում` բազմածրագրային (311 տող):

 

 

Ներմուծեք նկարագրությունը_5040

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության
ներկայացման ժամկետը`

Ազգային վիճակագրական
ծառայություն.

Կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը

մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը

Ով է ներկայացնում  _________________________________

(անվանումը)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը  ________________ ______________________________________________

 

Գտնվելու վայրը  ___________________________________

 

____________________________________  I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը   I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը                     I_I_I_I_I_I_I_I_I

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ

57-ԿԱՊ (ՌԱԴԻՈ)

(տարեկան)

 

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական 
խորհրդի 7 նոյեմբերի 2003 թ.
թիվ 35-Ն որոշմամբ

 

 

 
Չլրացնել ò


       

ՏԳՏԴ 

Մարզը

Համայնքը 

 I_I_I_I_I_I

I_I_I

I_I_I_I

 

   

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ԼԱՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 200___ թ. համար

 

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Ցուցանիշի մեծությունը

Ա

Բ

1

1. Ձայնային լարային ռադիոհեռարձակման ցանց

 

 

Լարային հաղորդիչ հանգույցների քանակը -ընդամենը

110

 

այդ թվում` բազմածրագրայն ձայնային

լարային հաղորդումներ ապահովող

111

 

Ուժեղացուցիչ կայանների ընդհանուր հզորությունը (վատտ)

120

 

Ռադիոկետերի քանակը - ընդամենը 1)

130

 

որից` գյուղական

131

 

130 տողից` հիմնականները, ընդամենը

132

 

որից` գյուղական

132.1

 

130 տողից` բազմածրագրային, ընդամենը

133

 

որից` գյուղական

133.1

 

130 տողից` բնակարանային, ընդամենը

134

 

որից` գյուղական

134.1

 

130 տողից, որոնք ապահովում են ընդունել

միայն մեկ (ցանկացած) ծրագիր

135

 

միայն 2 ծրագիր

136

 

միայն 3 ծրագիր

137

 

չորս և ավելի ծրագրեր

138

 

2. Լարային ռադիոհեռարձակման գծերի երկարությունը

Օդային գծերի ընդհանուր երկարությունը, կմ

210

 

Մալուխային գծերի երկարությունը, կմ

220

 

Վերանորոգված գծերի ընդհանուր երկարությունը

230

 

այդ թվում` կապիտալ վերանորոգված են օդային գծեր

231

 

կապիտալ վերանորոգված մալուխային գծեր

232

 

3. Ձայնային լարային ռադիոհեռարձակման ցանց ունեցող
բնակավայրերի քանակը տարվա վերջին, ընդամենը  

310

 

Բնակավայրերի քանակը

 

 

որից` բազմածրագրային

311

 

 

1) Ռադիոհեռարձակման կետերը ձայնային հաղորդիչների ցանցին միացված
վարդակներն են (ռոզետկաները), այլ ոչ թե երեք ծրագրային ռադիոընդունիչները կամ
միածրագիր բարձրախոսները:

Ղեկավար

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն)

     
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն, պաշտոն)

 

________________
(Հեռախոսահամար(ներ))

__ ______200__թ.
(լրացման ամսաթիվը)


Էլեկտրոնային փոստ __________@____________