Գլխավոր տեղեկություն
Номер
N 27-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.01.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
20.01.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.01.2004
Дата вступления в силу
21.01.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունվարի 2004 թվականի N 27-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին՚ N 205 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված հանձնաժողովի անհատական կազմում Ա. Անդրեասյանի, Վ. Բարսեղյանի, Կ. Արեյանի և Ֆ. Զաքարյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ս. Քոչարյանին, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Լ. Ասատրյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ Ա. Անդրեասյանին և Երեւանի քաղաքապետի տեղակալ Կ. Արեյանին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունվարի 20
Երևան