«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 ապրիլի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60304069
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
23 փետրվարի 2004 թ. ք. Երևան |
N 02-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի «Ամփոփ հաշվետվություն կոյուղու աշխատանքի մասին» ձև թիվ 1-կոյուղի պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 177-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. որոշման հավելված 1-ով հաստատված «Կոյուղու աշխատանքի մասին»` ձև թիվ 1-կոյուղի (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգի կետ 2-ում` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն» բառերով:
2. որոշման հավելված 1-ով հաստատված «Ամփոփ հաշվետվություն կոյուղու աշխատանքի մասին»` ձև թիվ 1-կոյուղի պետական վիճակագրական հաշվետվությունում` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն» բառերով:
Նախագահ՝ |
Ս. Մնացականյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|