Գլխավոր տեղեկություն
Номер
N 17-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.02.2004-01.01.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2004.02.02/3(151) Հոդ.22
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
07.11.2003
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
07.11.2003
Дата вступления в силу
12.02.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 դեկտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 60303419

 

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

7 նոյեմբերի 2003 թ.
ք. Երևան

 N 17-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՁԵՎ ԹԻՎ 1-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Ձև թիվ 1-երկաթ (տարեկան) «Արդյունաբերական նշանակության երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի 1999 թվականի նոյեմբերի 29-ի «Պետական վիճակագրական հաշվետվություններ և դրանց լրացման մեթոդական ցուցումներ հաստատելու մասին» թիվ 241 հրամանը:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
7 նոյեմբերի 2003 թ. թիվ 17-Ն որոշմամբ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ)

պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունները ներկայացնում են.

- կազմակերպությունները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են և որոնք հաշվետու տարվա վերջում հաշվեկշռում ունեն կամ վարձակալել են գնացքաքարշեր, գնացքներ, ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր (մերձատար, միջարտադրամասային, ներգործարանային, քարհանքային),

- երկաթգծի կայարանները, որոնք ունեն մերձատար ուղիներ և նշանակված են սպասարկելու առանձին կազմակերպություններին,

- կազմակերպությունները, որոնք ունեն մերձատար ուղիներ` կցված ընդհանուր օգտագործման ուղիներին,

- կազմակերպությունները, որոնք ունեն մերձատար ուղիներ` կցված այլ կազմակերպությունների ուղիներին (կոնտրագենտներ):

Հաշվետվությունը չեն ներկայացնում ժամանակավոր մերձատար ուղիներ ունեցող կազմակերպությունները:

1.3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հաշվետվությունը կազմված է 5 բաժիններից. Բեռների փոխադրումը և բեռնաշրջանառությունը՝ կազմակերպության սեփական, վարձակալած ուղիներով (բաժին 1), Բեռնման-բեռնաթափման աշխատանքները, կատարված կազմակերպության սեփական կամ վարձակալած միջոցներով (բաժին 2), Սեփական գնացքաշարերի, վագոնների քանակը տարվա վերջի դրությամբ (բաժին 3), Սեփական երկաթուղային գծերի երկարությունը տարվա վերջի դրությամբ (բաժին 4), Եկամուտները, շահագործման ծախսերը և աշխատողների թվաքանակը տարվա վերջի դրությամբ (բաժին 5):

Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիները սպասարկում են առանձին կազմակերպություններին՝ կապված ընդհանուր օգտագործման երկաթուղային ցանցով, չընդհատվող երկաթգծով:

2.1.«Բեռների փոխադրումը և բեռնաշրջանառությունը՝ կազմակերպության սեփական, վարձակալած ուղիներով» լրացվում է տվյալ մերձատար ուղին շահագործող կազմակերպության կողմից (անկախ նրանից, այն համարվում է ուղու սեփականատեր, թե՝ վարձակալող)` բեռների փոխադրման ապրանքագրերի տվյալների հիման վրա:

Ցուցանիշները լրացնելիս անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալը.

-եթե մերձատար ուղին օգտագործում է ոչ միայն սեփականատեր կամ վարձակալող կազմակերպությունը, այլ նաև հաշվետվություն չկազմող այլ կազմակերպությունները (օրինակ՝ կոնտրագենտները, որոնք ունեն պահեստներ հաշվետու կազմակերպությանը կից ուղուն), ապա դրա բեռների փոխադրումը և բեռնաշրջանառությունը պետք է ընդգրկվեն 1 բաժնում՝ հաշվետվություն կազմող կազմակերպության կողմից.

-երրորդ կազմակերպության մերձատար ուղուն կից մերձատար ուղու սեփականատեր կամ վարձակալող կազմակերպությունը, բեռնաշրջանառությունը որոշելիս, հաշվի է առնում ոչ թե մինչև հարևան կազմակերպության հիմնական մերձատար ուղուն կից կետը փոխադրման հեռավորությունը, այլ՝ մինչև երկաթգծի ընդհանուր օգտագործման ճանապարհին կից կետը փոխադրման հեռավորությունը (այսինքն` ամբողջ հեռավորությունը սեփական և հարևան կազմակերպության ուղիներով):

1 բաժնում հաշվետու կազմակերպությունները ցույց են տալիս՝

-կազմակերպության ոչ ընդհանուր օգտագործման ուղիով բոլոր բեռների փոխադրումները (անկախ շարժակազմի պատկանելիությունից)՝ ուղարկված և ստացված ընդհանուր օգտագործման ցանցից.

-միայն մերձատար ուղիներով բեռների փոխադրումները սեփական կամ վարձակալած շարժակազմով՝ առանց ընդհանուր օգտագործման ցանց դուրս գալու (ներքին փոխադրումները):

Ներարտադրամասային փոխադրումները հաշվետվության մեջ չեն մտնում:

2.2. «Փոխադրվել են բեռներ կազմակերպության ուղիներով, տոննա» (110) և «Փոխադրվել են բեռներ կազմակերպության ուղիներով, վագոն (հատ)» (120) տողերում ցույց է տրվում կազմակերպության ուղիներով փոխադրումների ընդհանուր ծավալը:

2.3. «Բեռնաշրջանառությունը, հազար տոննա-կմ» (տող 130) ցուցանիշը որոշվում է փոխադրված բեռների քանակի (տոննա) և փոխադրման հեռավորության արտադրյալով, ներառյալ հարևան մերձատար ուղու հեռավորությունը (եթե այդ ուղիով շարունակվում է բեռների փոխադրումը):

2.4. 2-րդ բաժնում ցույց են տալիս վագոնների բեռնումը և բեռնաթափումը առանձին-առանձին՝ կատարված ինչպես երկաթուղային (տրանսպորտային) արտադրամասի, այնպես էլ հաշվետու կազմակերպության այլ արտադրամասերի բեռնիչների և մեխանիզմների միջոցով:

Բաժինը լրացվում է կատարված աշխատանքների ակտերի և կարգագրերի տվյալների հիման վրա:

 2.5. «Կազմակերպության սեփական, վարձակալած ուղիների վրա, ընդհանուր օգտագործման ուղիների վրա և կողմնակի կազմակերպությունների ոչ ընդհանուր օգտագործման ուղիների վրա» (տող 210) լրացնում է բեռնման-բեռնաթափման աշխատանքների ամբողջ ծավալը, որը կատարվել է տվյալ մերձատար ուղին շահագործող կազմակերպության (ներառյալ հաշվետվություն չկազմող կոնտրագենտները) սեփական կամ վարձակալած միջոցներով:

Վագոնների բեռնումը և բեռնաթափումը, որը կատարվել է տվյալ կազմակերպության համար կողմնակի կազմակերպության կողմից, 2-րդ բաժնում չի ընդգրկվում:

2-րդ բաժնի 2-րդ և 4-րդ սյունակներում լրացվում է բեռնման և բեռնաթափման ընդհանուր աշխատանքների ծավալը, իսկ 3-րդ և 5-րդ սյունակներում առանձնացվում է մեքենայացմամբ կատարված աշխատանքների ծավալը: Մեքենայացված եղանակով կատարված աշխատանքների ծավալում ընդգրկվում են այն բեռնման-բեռնաթափման աշխատանքները, որոնք կատարվել են տարբեր տեսակի բարձման տրանսպորտային սարքավորումներով՝ տրանսպորտյորներով (ծանր բեռներ փոխադրելու համար), ավտոկռունկներ, ավտոբեռնիչներ, ինչպես նաև ինքնաբեռնող շարժակազմ և այլն:

 2-րդ բաժնում չեն ներառվում ներարտադրամասային փոխադրումների, ինչպես նաև բեռների պահեստավորման հետ կապված բեռնման-բեռնաթափման աշխատանքները:

2.6. Հաշվետվության 3-րդ բաժնի 2-րդ սյունակում լրացվում է տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա արդյունաբերական երկաթուղային տրանսպորտի քանակը հունվարի 1-ի դրությամբ (նույնիսկ եթե դրանք չեն շահագործվել կամ վարձակալվել են այլ կազմակերպությունների կողմից):

 3-րդ բաժինը լրացվում է շարժակազմի տեխնիկական անձնագրերի տվյալների հիման վրա:

Կազմակերպության հաշվեկշռում առկա վագոնները, որոնք օգտագործվում են որպես բնակատեղի և այլ կարիքների համար, ինչպես նաև ոչ նպատակային օգտագործվող գնացքաքարշերը, նույնպես ընդգրկվում են 3-րդ բաժնում: Վարձակալված շարժակազմը 3-րդ բաժնում չի ընդգրկվում:

3-րդ բաժնի 3-րդ սյունակում լրացվում է առկա շարժակազմից տեխնիկապես սարքինների քանակը: 3-րդ սյունակի ցուցանիշում չի ներառվում հիմնական և ընթացիկ նորոգման մեջ գտնվող և այդ նորոգումների համար սպասող, ինչպես նաև վերանորոգման համար ոչ պիտանի, կազմակերպությունից դուրս գրման ենթակա (խոտան) շարժակազմը:

2.7. Այն ջերմաքարշերը, որոնք իրար միացված են սեկցիաներով (երկու, երեք և ավելին), սակայն կարող են աշխատել ինքնուրույն, տող 320-ում յուրաքանչյուրը հաշվառվում է որպես առանձին միավոր:

 2.8. Մայրուղային բեռնատար վագոններին (տող 330) են դասվում ծածկած վագոնները, ցիստեռնները, ցեմենտատարները, ինչպես նաև քիմիական արտադրանք տեղափոխող հատուկ ցիստեռնները:

2.9. Արդյունաբերության համար բեռնատար վագոնների (տող 340) ցուցանիշում ցույց են տրվում դումպկարները (ինքնաթափ վագոն), ինչպես նաև տորֆ, կոքս, հանքաքար, տաք չուգուն, ալյուր, անտառանյութ և այլ ապրանքատեսակներ տեղափոխող վագոնները:

 2.10. 4-րդ բաժնում ներառվում են նաև արդյունահանող արդյունաբերության հանքերի բաց շահագործման շարժական ուղիները, որոնք գտնվում են մշտական շահագործման մեջ (այսինքն` մշտապես գոյություն ունեն, բայց հանքախորշերին զուգընթաց ենթարկվում են տեղաշարժերի):
Փոխադրելի (դաշտային) ուղիները, բացառությամբ արդյունահանող արդյունաբերության լեռնահանքային բաց շահագործման մեջ գտնվողների, ժամանակավոր գծերը, ինչպես նաև նոր կառուցվող գծերը՝ ներառյալ շահագործվողները (բայց համապատասխան ակտերով շահագործման չհանձնված), հաշվառման ենթակա չեն:

4-րդ բաժնի ցուցանիշները չեն լրացվում երկաթուղային գծեր վարձակալած կազմակերպության կողմից:

4-րդ բաժինը լրացվում է ուղիների տեխնիկական անձնագրերի տվյալների հիման վրա:

2.11. «Շահագործվող գծի երկարությունը» (տող 410) որոշվում է «մերձատար ուղու սահման» նշանից մինչև երկաթուղային գծերի վերջնակետն ընկած գծերի առանցքի երկարությամբ, անկախ նրանից` ամենաերկար գիծը հանդիսանում է ինքնուրույն, թե այդ հեռավորությունը ընդգրկում է իր մեջ մի քանի ուղիներ, ճյուղավորումներ, վայրէջքներ: Ընդհանուր օգտագործման ճանապարհների ցանց մուտք չունեցող շահագործվող գծերի երկարությունը որոշվում է ըստ կազմակերպությունների վերջնակետերի միջև ընկած գծերի առանցքի երկարության: Շահագործվող գծի երկարության մեջ ընդգրկվում են բոլոր ճյուղավորումները, որոնց վրա կատարվում են բեռնման-բեռնաթափման աշխատանքները: Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիների ուղեբաժանքների (բացի գլխավորների) կամ կայարանային ուղիների երկարությունը չի ընդգրկվում շահագործվող գծի երկարության մեջ, նույնիսկ եթե կայարանային ուղիները միաժամանակ օգտագործվում են վագոնների բեռնման և բեռնաթափման համար:

2.12. «Բացված գծի երկարությունը» (տող 420) լրացվում է բացված մերձատար ուղու, առանց բացառության բոլոր գծերի (գլխավոր, կայարանային, հատուկ) երկարությունների հանրագումարը: Բացված գիծը ներկայացվում է որպես ձգված միաուղի գիծ: Օրինակ, երկաթգիծը կազմված է 3 ճանապարհներից (գծերից), նրանցից գլխավորը սկզբից մինչև փակուղի կազմում է 1,8 կիլոմետր, նրան կից գծերից մեկը` 0,7 կիլոմետր և մյուսը՝ 0,5 կիլոմետր: Այսպիսով այդ երկաթուղային ճանապարհի բացված երկարությունը կլինի` 1,8+0,7+0,5=3,0:

2.13. 5-րդ բաժինը լրացվում է հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի հիման վրա:

2.14. Արդյունաբերական երկաթուղային տրանսպորտի աշխատանքներից (ծառայություններից) ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), հազար դրամ (տող 510) լրացվում է արդյունաբերական երկաթուղային տրանսպորտի աշխատանքներից և ծառայություններից (բեռների փոխադրումներ, բեռնման-բեռնաթափման աշխատանքներ, բեռների վերամշակում պահեստներում և այլն) ստացված հասույթը:

2.15. Բեռների փոխադրումների շահագործման ծախսերը, հազար դրամ (տող 510) ներառվում են.

- կազմակերպության արդյունաբերական երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների հետ կապված աշխատողների (դիսպետչերներ, գնացքակազմող բրիգադաների աշխատողներ, սլաքավարներ, կապի աշխատողներ, գնացքավարներ, շարժակազմի վերանորոգման աշխատողներ և այլ աշխատողներ) աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ.

- շարժակազմի և բեռնափոխադրումների հետ կապված շինությունների շահագործման ծախսերը (վառելիք, էլեկտրաէներգիա, նյութեր).

- հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ.

- այլ ծախսեր (մերձատար ուղու վարձավճար, վագոնների մաքրման վճար և այլն):

Շահագործման ծախսերի մեջ չեն ներառվում բեռնման-բեռնաթափման ծախսերը (բեռնիչների, մեխանիզատորների աշխատավարձը, բեռնման-բեռնաթափման մեխանիզացիայի և սարքավորումների ամորտիզացիան, վառելիքը, էլեկտրաէներգիան, տեխնիկական սպասարկումը), վագոնների գերնորմատիվային պարապուրդների համար վճարվող տուգանքները, բեռների փոխադրման սակագինը:

2.16. Աշխատողների ցուցակային թվաքանակը տարվա վերջի դրությամբ (տող 520) կազմակերպության ցուցակային կազմի աշխատողների թվաքանակն է հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, ներառյալ այդ օրն աշխատանքի ընդունվածների և աշխատանքից դուրս եկածների թվաքանակի տարբերությունը:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_18743

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության
ներկայացման ժամկետը`

Ազգային վիճակագրական ծառայություն

սեփական կամ վարձակալած ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր ունեցող կազմակերպությունները

մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 20-ը

Ով է ներկայացնում  _________________________________

(անվանումը)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը  ________________ ______________________________________________

 

Գտնվելու վայրը  ___________________________________

 

____________________________________  I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը   I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը                     I_I_I_I_I_I_I_I_I

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ

1-ԵՐԿԱԹ

(տարեկան)

 

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական 
խորհրդի 7 նոյեմբերի 2003 թ.
թիվ 17-Ն որոշմամբ

 

 

 
Չլրացնել ò


       

ՏԳՏԴ 

Մարզը

Համայնքը 

 I_I_I_I_I_I

I_I_I

I_I_I_I

 

   

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

 200_____թ. համար

1. Բեռների փոխադրումը եվ բեռնաշրջանառությունը` կազմակերպության սեփական, վարձակալած ուղիներով

 (1520 մմ ռելսամեջով)

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Ցուցանիշի մեծությունը

Ա

Բ

1

Փոխադրվել են բեռներ, տոննա

110

 

Փոխադրվել են բեռներ, վագոններ (հատ)

120

 

Բեռնաշրջանառություն, հազար տոննա-կմ

130

 


2. Բեռնման-բեռնաթափման աշխատանքները, կատարված կազմակերպության սեփական կամ վարձակալած միջոցներով

 

 

Տողի համարը
 

Վագոնների բեռնումը, տոննա

Վագոնների բեռնաթափումը, տոննա

ընդամենը

այդ թվում՝
ընդհանուր մեքենա-յացմամբ

ընդամենը

այդ թվում՝  ընդհանուր մեքենայացմամբ

Ա

Բ

1

2

3

4

Կազմակերպության սեփական, վարձակալած ուղիների վրա, ընդհանուր օգտագործման ուղիների վրա և այլ կազմակերպությունների ոչ ընդհանուր օգտագործման ուղիների վրա

210

 

 

 

 

3. Սեփական գնացքաշարերի, վագոնների քանակը տարվա վերջի դրությամբ

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Ընդամենը

այդ թվում`
սարքին

Ա

Բ

1

2

Էլեկտրաքարշեր

310

   
Ջերմաքարշեր

320

   
Մայրուղային բեռնատար վագոններ

330

   
Բեռնատար վագոններ
արդյունաբերության համար

340

   

4. Սեփական երկաթուղային գծերի երկարությունը տարվա վերջի դրությամբ, կմ 

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Ցուցանիշի մեծությունը

Ա

Բ

1

Շահագործվող գծի երկարությունը

410

 
Բացված գծի երկարությունը

420

 

5. Հասույթը, շահագործական ծախսերը եվ աշխատողների թվաքանակը տարվա վերջի դրությամբ 

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Ցուցանիշի մեծությունը

Ա

Բ

1

Արդյունաբերական երկաթուղային տրանսպորտի աշխատանքներից (ծառայություններից) ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), հազար դրամ

510

 
Բեռների փոխադրումների շահագործման ծախսերը, հազար դրամ

520

 
Աշխատողների ցուցակային թվաքանակը տարվա վերջի դրությամբ, մարդ

530

 

Ղեկավար

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն)

     
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն, պաշտոն)

 

________________
(Հեռախոսահամար(ներ))

__ ______200__թ.
(լրացման ամսաթիվը)


Էլեկտրոնային փոստ __________@____________