«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 օգոստոսի 2002 թ. |
N 170-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 7-ԺԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև թիվ 7-ժավ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 7-ԺԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» ձև N 7-ժավ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը:
3. Հաշվետվության ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն` մինչև հունվարի 25-ը, որն ամփոփը` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն մինչև փետրվարի 15-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բ Ա Ժ Ի Ն 1
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
5. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» տողում (101) բերվում է հաշվետվությունը կազմող իրավաբանական անձի, հիմնարկի կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, որից՝ 102-ից 104 տողերում առանձնացվում են կանանց և մինչև 18 տարեկանների թվաքանակները սեռային բաշխվածությամբ:
6. «Դժբախտ պատահարների քանակը» տողում (105) բերվում է աշխատանքային գործունեության ընթացքում տեղի ունեցած, ակտավորված դժբախտ պատահարների քանակը:
7. «Խմբակային դեպքերի քանակը, որոնց հետևանքով տուժել են 2 և ավելի մարդ» տողում (106) բերվում է այն դժբախտ դեպքերի քանակը, որոնք կրում են միայն խմբակային բնույթ:
8. «Աշխատունակությունը 1 և ավելի աշխատանքային օրով կորցրած տուժածների և մահացածների թվաքանակը, ընդամենը» տողում (107) բերվում է դժբախտ պատահարի հետևանքով տուժածների և մահացածների թվաքանակը, 108 տողում առանձնացնելով կանանց թվաքանակը:
9. Տող 107-ից առանձնացվում են մինչև 18 տարեկանների (տող 109), կանանց (տող 110) և հարբածների (տող 111) թվաքանակները:
10. «Մահացածներ» տողում (112) բերվում է աշխատանքային գործունեության ընթացքում դժբախտ պատահարի հետևանքով մահացածների ընդհանուր թվաքանակը, որից՝ 113 տողում առանձնացնելով կանանց թվաքանակը:
11. Տող 112-ից առանձնացվում են մինչև 18 տարեկանների (տող 114), կանանց (տող 115) և հարբածների (տող 116) թվաքանակները:
12. «Հաշմանդամության ելքով» տողում (117) բերվում է դժբախտ պատահարի հետևանքով հաշմանդամ դարձած մարդկանց թվաքանակը, որից՝ կանանց թվաքանակն առանձնացվում է տող 118-ում: Իսկ 119-130 տողերում առանձնացվում են I, II և III կարգերի հաշմանդամների և մինչև 18 տարեկանների թվաքանակները սեռային բաշխվածությամբ:
13. Աշխատունակությունը 1 և ավելի աշխատանքային օրով կորցրածների (ներառյալ մահացածները) անաշխատունակ մարդ-օրերի ընդհանուր քանակը, որոնց ժամանակավոր անաշխատունակությունն ավարտվել է հաշվետու տարում, բերվում է տող 131-ում, որից կանանց թվաքանակը` տող 132-ում: Ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակա մարդ-օրերի թվի մեջ ներառվում են միայն աշխատած օրերը (առանց հանգստյան և տոնական օրերի) հիվանդության ժամանակաշրջանում՝ կապված արտադրական վնասվածքների հետ, որոնք ձևակերպված են անաշխատունակության թերթիկներով կամ տեղեկանքներով՝ տրված բժշկական հաստատություններից, աշխատանքի չներկայանալը՝ կապված կարանտինի կամ հիվանդի խնամքի հետ, կենցաղային վնասվածքի և աբորտի հետ` եթե նույնիսկ այդ օրերի համար չի ներկայացվել անաշխատունակության թերթիկ, անկախ նրանից վճարված են այդ օրերն ըստ անաշխատունակության թերթիկների, թե ոչ: Մարդ-օրերի քանակի մեջ ներառվում են նաև այն աշխատողների բացակա օրերը, որոնք հիվանդ են, հարբեցողությամբ և որոնք ձևակերպված են բժշկական հաստատություններից տրված տեղեկանքներով:
14. «Աշխատունակությունը մասամբ կորցրած 1 և ավելի աշխատանքային օրով հիմնական աշխատանքից այլ աշխատանքի փոխադրված տուժածների թվաքանակը» տողում (133) բերվում է տուժածների այն թվաքանակը, ովքեր ըստ արտոնագրված բժշկական վկայականի հիմնական աշխատանքից փոխադրվել են այլ աշխատանքի, որից՝ տող 134-ում առանձնացնելով կանանց թվաքանակը:
Բ Ա Ժ Ի Ն 2
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱԼՈՒ ԿԱՄ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
15. Աշխատանքի գնալու ճանապարհին դժբախտ պատահարների քանակը բերվում է տող 201-ում:
16. Աշխատանքի գնալու ճանապարհին դժբախտ պատահարների հետևանքով տուժած մարդկանց ընդհանուր թվաքանակը բերվում է տող 202-ում, որից՝ տող 203-ում առանձնացնելով կանանց թվաքանակը: 202 տողից առանձնացվում է մինչև 18 տարեկանների ընդհանուր թվաքանակը (տող 204), որից կանայք` տող 205-ում:
17. Աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին դժբախտ պատահարների քանակը բերվում է տող 206-ում:
18. Աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին դժբախտ պատահարների հետևանքով տուժած մարդկանց ընդհանուր թվաքանակը բերվում է տող 207-ում, որից կանայք` տող 208-ում: 206 տողից առանձնացվում է մինչև 18 տարեկանների ընդհանուր թվաքանակը (տող 209), որից կանայք` տող 210-ում:
Բ Ա Ժ Ի Ն 3
ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ
19. Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ընդհանուր ծախսերը, որը տրվում է տուժողին կամ տուժողի մահվան դեպքում դրա իրավունքն ունեցող անձանց, բերվում է տող 301-ում, որից առանձնացվում են ժամանակավոր անաշխատունակության նպաստները (տող 302), կորցրած աշխատավարձի փոխհատուցումը (տող 303), միանվագ նպաստները (տող 304) և բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնման համար ծախսերը (տող 305):
20. Շարքից դուրս եկած սարքավորումների, գործիքների, քանդված շենքերի, շինությունների արժեքը բերվում է տող 306-ում:
21. Դժբախտ պատահարներից տուժածների աշխատանքի չներկայանալու հետևանքով կրած վնասը բերվում է տող 307-ում:
22. Աշխատանքի պաշտպանության միջոցների վրա ծախսված ընդհանուր գումարը բերվում է տող 308-ում, որից առանձնացվում է հատուկ արտահագուստի համար ծախսված գումարը (տող 309) և անհատական պաշտպանության միջոցառումների վրա ծախսված գումարը (տող 310):
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |
ՀՀ ԱԶԱԳՅԻՆ |
|
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրական պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի | |||||||
Ում է ներկայացվում ____________________________ (անվանումը) |
Տրամադրված տեղեկությունների գաղտնիության պահպանումը երաշխավորվում է օրենքով | ||||||
Ով է ներկայացնում _____________________________ (անվանումը)
Գտնվելու վայրը ______________________________ Էլեկտրոնային փոստի հասցեն ______________________ * լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից |
Ձև N 7-ժավ Հաստատված է՝ ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի 12 օգոստոսի Ներկայացվում է՝ Ներկայացնում են՝ | ||||||
Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով: |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
200…թ. համար
Բաժին 1. Աշխատանքային գործունեության ընթացքում դժբախտ պատահարների քանակը և տուժածների թվաքանակը
Տողի համարը |
Ընդա- մենը | ||
Ա | Բ | 1 | |
101 | Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, մարդ | ընդամենը | |
102 | կանայք | ||
103 | նրանցից՝ մինչև 18 տարեկան, մարդ | ընդամենը | |
104 | կանայք | ||
105 | Դժբախտ պատահարների քանակը | ||
106 | դրանցից, երբ միաժամանակ տուժել են 2 և ավելի մարդ | ||
107 | Աշխատունակությունը1 և ավելի աշխատանքային օրով կորցրած տուժածների և մահացածների թվաքանակը, մարդ | ընդամենը | |
108 | կանայք | ||
109 | նրանցից՝ մինչև 18 տարեկան, մարդ | ընդամենը | |
110 | կանայք | ||
111 | հարբած վիճակում | ||
112 | Տող 107–ից մահացածներ | ընդամենը | |
113 | կանայք | ||
114 | նրանցից՝ մինչև 18 տարեկան, մարդ | ընդամենը | |
115 | կանայք | ||
116 | հարբած վիճակում | ||
117 | Տող 107–ից` հաշմանդամության ելքով | ընդամենը | |
118 | կանայք | ||
119 | նրանցից՝ I կարգ | ընդամենը | |
120 | կանայք | ||
121 | մինչև 18 տարեկան, մարդ | ընդամենը | |
122 | կանայք | ||
123 | II կարգ | ընդամենը | |
124 | կանայք | ||
125 | մինչև 18 տարեկան, մարդ | ընդամենը | |
126 | կանայք | ||
127 | II կարգ | ընդամենը | |
128 | կանայք | ||
129 | մինչև 18 տարեկան, մարդ | ընդամենը | |
130 | կանայք | ||
131 | Դժբախտ պատահարի հետևանքով աշխատունակությունը 1 և ավելի աշխատանքային օրով կորցրածների (ներառյալ մահացածները) անաշխատունակ մարդ-օրերի քանակը, որոնց ժամանակավոր անաշխատունակությունը ավարտվել է հաշվետու տարում, մարդ/օր | ընդամենը | |
132 | կանայք | ||
133 | Դժբախտ պատահարի հետևանքով աշխատունակությունը մասամբ կորցրած 1 և ավելի աշխախատանքային օրով հիմնական աշխատանքից այլ աշխատանքի փոխադրված տուժածների թվաքանակը | ընդամենը | |
134 | կանայք |
Բաժին 2. Աշխատանքի գնալու կամ աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին դժբախտ պատահարների քանակը և տուժածների թվաքանակը
Տողի համարը |
Ընդամենը | ||
Ա | Բ | 1 | |
201 | Աշխատանքի գնալու ճանապարհին դժբախտ պատահարների քանակը | ||
202 | տուժածների թվաքանակը, մարդ | ընդամենը | |
203 | կանայք | ||
204 | նրանցից՝ մինչև 18 տարեկան, մարդ | ընդամենը | |
205 | կանայք | ||
206 | Աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին դժբախտ պատահարների քանակը | ||
207 | տուժածների թվաքանակը, մարդ | ընդամենը | |
208 | կանայք | ||
209 | նրանցից՝ մինչև 18 տարեկան, մարդ | ընդամենը | |
210 | կանայք |
Բաժին 3. Դժբախտ պատահարների հետ կապված և աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված ծախսերը
Տողի համարը |
Ընդամենը, հազ.դրամ | |
Ա | Բ | 1 |
301 | Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ծախսեր, որը տրվում է տուժողին կամ տուժողի մահվան դեպքում դրա իրավունքն ունեցող անձանց | |
302 | որից՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստներ | |
303 | կորցրած աշխատավարձի փոխհատուցում | |
304 | միանվագ նպաստներ | |
305 | ծախսեր բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգման համար | |
306 | Շարքից դուրս եկած սարքավորումների, գործիքների, քանդված շենքերի, շինությունների արժեքը | |
307 | Դժբախտ պատահարներից տուժածների աշխատանքի չներկայանալու հետևանքով կրած վնասը | |
308 | Աշխատանքի պաշտպանության միջոցների վրա ծախսված գումարը | |
309 | այդ թվում՝ հատուկ արտահագուստի համար | |
310 | անհատական պաշտպանության միջոցառումների վրա |
Ղեկավար | |
Անուն, ազգանուն______________ | |
Կատարող_________________ |
Պաշտոն____________________ |
Հեռ._____________ |
Ստորագրություն______________ |
___ ___________200__ թ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.10.2018, թիվ 59-Ն | 09.12.2018, N 170-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|