Գլխավոր տեղեկություն
Номер
N 760-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.10.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.10.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.10.2005
Дата вступления в силу
04.10.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 3 հոկտեմբերի 2005 թվականի N 760-Ա

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 497-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 13-ի N 201 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 497-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը` 

որոշմամբ հաստատված կանոնադրության 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժգ» ենթակետով.

 «ժգ) սահմանում է հիմնադրամի աշխատողների ատեստավորման կարգը և պայմանները, արձակում է ատեստավորման անցկացման վերաբերյալ հրամաններ, տալիս է հանձնարարականներ, հաստատում ատեստավորող հանձնաժողովի կազմը»:

 

Հայաստանի Հանրապետության
 վարչապետ
 

Ա. Մարգարյան


2005 թ. հոկտեմբերի 3
    Երևան