Գլխավոր տեղեկություն
Номер
N 666-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.10.2004-20.02.2020)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.21/5(377) Հոդ.1165
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
13.10.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.10.2004
Дата вступления в силу
21.10.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2004 թվականի N 666-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 614-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 21-ի «Վեճեր լուծող հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնակարգը և կազմը հաստատելու մասին» N 614-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված հանձնաժողովի կազմում`

ա) Ա. Անդրեասյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ Վ. Տերտերյանին (հանձնաժողովի նախագահ).

բ) Է. Գևորգյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Ն. Մնոյանին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հոկտեմբերի 13
Երևան