ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 ապրիլի 2000 թվականի |
թիվ 76 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտահաշվեկշռային հաշվառման հաշիվների պլանը» (կցվում է) և սահմանել, որ այն գործողության մեջ է դրվում 2000 թվականի հուլիսի 3-ից:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի հունիսի 8-ի թիվ 94 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆԸ
Արտահաշվեկշռային հաշվառման սկզբունքները
Արտահաշվեկշռային հաշվառման համար ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանում նախատեսված է 90` «արտահաշվեկշռային հաշիվներ» կարգը: 90 կարգը բաժանված է երկնիշ բաժինների, բաժինները` եռանիշ ենթաբաժինների, ենթաբաժինները` քառանիշ հաշիվների (սինթետիկ հաշիվներ):
Արտահաշվեկշռում հաշվառվում են այն արժեքները կամ գործարքները, որոնք`
1. չեն հաշվառվում ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռում, սակայն կարող են առաջացնել չնախատեսված (պայմանական) դեպքեր և պոտենցիալ պարտավորություններ,
2. չեն հաշվառվում ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռում, սակայն գտնվում են (ժամանակավորապես կամ սահմանված ժամկետով) դրամապահոցում և (կամ) պատասխանատու անձի մոտ,
3. հաշվառվում են ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռում, սակայն կարևոր լրացուցիչ տեղեկատվություն են պարունակում կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ` ապահովելով հաշվեկշռային տվյալների հասկանալիությունն ու արժանահավատությունը և (կամ) գտնվում են ՀՀ կենտրոնական բանկի դրամապահոցում:
Արտահաշվեկշռում հաշվապահական հաշվառումն իրականացվում է գումարով` ՀՀ դրամով և արտարժույթով: Այն արժեքները, որոնք գումարային արտահայտությամբ հնարավոր չէ արտացոլել, հաշվառվում են հատերով, ընդ որում հատը հավասարեցվում է պայմանական միավորի (մեկ հատը` մեկ դրամի):
Արտահաշվեկշռում հաշվապահական հաշվառումն իրականացվում է երկկողմանի գրանցմամբ` մուտքագրելով մի արտահաշվեկշռային հաշիվը և ելքագրելով մյուսը, ինչպես նաև միակողմանի` արտահաշվեկշռային հաշվում մուտք կամ ելք գրանցելով:
Արտահաշվեկշռային հաշիվների արտարժույթով և ոսկով արտահայտված գումարները վերագնահատվում են ՀՀ կենտրոնական բանկի տվյալ օրվա հաշվարկային փոխարժեքով: Ի տարբերություն ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվեկշռի հաշիվների վերագնահատման` արտահաշվեկշռի վերագնահատման արդյունքներն արտացոլվում են միայն արտահաշվեկշռային հաշիվների մնացորդներում:
Արտահաշվեկշռային հաշիվների բացման և հաշվառման գործընթացը
Սինթետիկ հաշվառում
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտահաշվեկշռային հաշիվների պլանում արտահաշվեկշռային սինթետիկ հաշիվները բացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:
«Գործառնական օր» համակարգում սինթետիկ հաշիվները բացում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր հաշվապահը:
Անալիտիկ հաշվառում
«Գործառնական օր» համակարգում արտահաշվեկշռային անալիտիկ հաշիվները բացում են հաշվապահական գործարք կատարող ստորաբաժանումների ղեկավարները և հաշվապահական գործարք կատարող ստորաբաժանումների պատասխանատու աշխատակիցները, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր հաշվապահի ստորագրությամբ հաստատված` հաշիվ բացելու իրավասություն:
Անալիտիկ հաշվառում իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ սինթետիկ հաշիվների մակարդակով պարունակվող տեղեկատվությունից բացի, անալիտիկ հաշիվները պետք է տրամադրեն լրացուցիչ, վերլուծական տեղեկատվություն:
Հաշվեկշռային հաշիվների հետ անմիջական կապ ունեցող արտահաշվեկշռային հաշիվները վարվում են նույն պատասխանատու անձի կողմից:
Արտահաշվեկշռային հաշիվներում գործառնությունները գրանցվում են համապատասխան ստորաբաժանման կողմից ստացված հիմնավոր փաստաթղթերի համաձայն:
Ժամկետային գործարքների հսկողությունը կատարում է հիմնավոր փաստաթղթեր ներկայացնող ստորաբաժանումը` հաշվապահական հաշվառման վարչությանը ներկայացնելով գործարքի բացումը, մարումը, ինչպես նաև երկարաձգումը հաստատող փաստաթղթեր:
ԿԱՐԳ 90 ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ
90 |
ՀՀ դրամ և թանկարժեք մետաղներ դրամապահոցում | ||
900 |
Թղթադրամներ դրամապահոցում | ||
9001 |
Օգտագործված թղթադրամներ | ||
9002 |
Հնամաշ թղթադրամներ ՀՀ ԿԲ պահուստներում | ||
9003 |
Ոչնչացման ենթակա թղթադրամներ (դրամանիշեր) | ||
9004 |
Էմիսիոն թղթադրամներ | ||
9005 |
Շրջանառությունից հետ կանչված թղթադրամներ | ||
905 |
Մետաղադրամներ դրամապահոցում | ||
9051 |
Օգտագործված մետաղադրամներ | ||
9052 |
Հնամաշ մետաղադրամներ ՀՀ ԿԲ պահուստներում | ||
9053 |
Ոչնչացման համար փոխանցված մետաղադրամներ | ||
9054 |
Շրջանառությունից հետ կանչված մետաղադրամներ | ||
9055 |
Էմիսիոն մետաղադրամներ | ||
906 |
Թանկարժեք մետաղներ դրամապահոցում | ||
9061 |
Ստանդարտ ձուլակտորներ | ||
9062 |
Ոչ ստանդարտ ձուլակտորներ | ||
907 |
Դրամագիտական արժեքներ դրամապահոցում | ||
9071 |
Թանկարժեք մետաղներից հուշադրամներ դրամապահոցում | ||
9072 |
Թանկարժեք մետաղներից հուշամեդալներ դրամապահոցում | ||
9073 |
Ոչ թանկարժեք մետաղներից հուշադրամներ դրամապահոցում | ||
9074 |
Ոչ թանկարժեք մետաղներից հուշամեդալներ դրամապահոցում | ||
9075 |
Այլ դրամագիտական արժեքներ | ||
908 |
Թանգարանային իրեր դրամապահոցում | ||
9081 |
Թանկարժեք մետաղներից թանգարանային իրեր դրամապահոցում | ||
9082 |
Ոչ թանկարժեք մետաղներից թանգարանային իրեր դրամապահոցում | ||
9083 |
Այլ թանգարանային իրեր դրամապահոցում | ||
91 |
Դուրս գրված պարտքեր | ||
910 |
Ռեզիդենտներին տրված դուրս գրված վարկեր և դրանց տոկոսներ | ||
9104 |
Ռեզիդենտներին տրված, դուրս գրված վարկեր ՀՀ դրամով | ||
9105 |
Ռեզիդենտներին ՀՀ դրամով տրված, դուրս գրված վարկերի տոկոսներ | ||
911 |
Ոչ ռեզիդենտներին տրված, դուրս գրված վարկեր և դրանց տոկոսներ ՀՀ դրամով | ||
9111 |
Ոչ ռեզիդենտներին տրված, դուրս գրված վարկեր ՀՀ դրամով | ||
9112 |
Ոչ ռեզիդենտներին ՀՀ դրամով տրված, դուրս գրված վարկերի տոկոսներ | ||
9113 |
Ոչ ռեզիդենտ բանկերում տեղաբաշխված, դուրս գրված ավանդներ | ||
արտարժույթով | |||
9114 |
Ոչ ռեզիդենտ բանկերում տեղաբաշխված, դուրս գրված արտարժույթով | ||
ավանդների տոկոսներ | |||
912 |
Դուրս գրված դեբիտորական պարտքեր ՀՀ դրամով | ||
9121 |
Դուրս գրված դեբիտորական պարտքեր ՀՀ դրամով, ռեզիդենտների գծով | ||
9122 |
Դուրս գրված դեբիտորական պարտքեր ՀՀ դրամով, ոչ ռեզիդենտների գծով | ||
913 |
Դուրս գրված դեբիտորական պարտքեր արտարժույթով | ||
9131 |
Դուրս գրված դեբիտորական պարտքեր արտարժույթով, ռեզիդենտների գծով | ||
9132 |
Դուրս գրված դեբիտորական պարտքեր արտարժույթով, ոչ ռեզիդենտների գծով | ||
92 |
Ստացված գրավներ | ||
925 |
Ստացված գրավներ ՀՀ դրամով | ||
9251 |
ՀՀ կառավարության արժեթղթեր | ||
9252 |
Այլ արժեթղթեր ՀՀ դրամով | ||
9253 |
Չեկեր և մուրհակներ ՀՀ դրամով | ||
9254 |
Այլ արժեքներ ՀՀ դրամով | ||
926 |
Ստացված գրավներ ոսկով և արտարժույթով | ||
9261 |
Ոսկի | ||
9262 |
Արտարժույթով արժեթղթեր | ||
9263 |
Այլ արժեքներ արտարժույթով | ||
93 |
Երաշխիքներ և վճարային փաստաթղթեր | ||
933 |
Երաշխիքներ և վճարային փաստաթղթեր ՀՀ դրամով | ||
9331 |
Ստացված երաշխիքներ ՀՀ դրամով | ||
9332 |
Տրված երաշխիքներ ՀՀ դրամով | ||
9333 |
Ակրեդիտիվներ ՀՀ դրամով | ||
9334 |
Վճարման ներկայացված չեկեր ՀՀ դրամով | ||
9335 |
Վճարման և կատարման ենթակա վճարային հանձնարարագրեր ՀՀ դրամով | ||
9335 |
Վճարային պահանջագրեր ՀՀ դրամով | ||
935 |
Երաշխիքներ և վճարային փաստաթղթեր արտարժույթով | ||
9351 |
Ստացված երաշխիքներ արտարժույթով | ||
9352 |
Տրված երաշխիքներ արտարժույթով | ||
9353 |
Ակրեդիտիվներ արտարժույթով | ||
9354 |
Վճարման ներկայացված չեկեր արտարժույթով | ||
9354 |
Փաստաթղթային ինկասո արտարժույթով | ||
9355 |
Վճարման և կատարման ենթակա վճարային հանձնարարագրեր | ||
արտարժույթով | |||
94 |
ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻՐՔ | ||
940 |
Արտարժույթ վաճառքի համար | ||
9403 |
Արտարժույթ վաճառքի համար | ||
95 |
Վարկային գիծ | ||
951 |
Վարկային գիծ | ||
9511 |
ՀՀ կենտրոնական բանկի համար բացված վարկային գծի սահմանաչափ | ||
9512 |
ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված վարկային գծի սահմանաչափ | ||
96 |
Ռեպո և հակադարձ ռեպո համաձայնագրեր | ||
961 |
Ռեպո և հակադարձ ռեպո համաձայնագրեր ՀՀ դրամով | ||
9611 |
Ռեպո համաձայնագրեր | ||
9612 |
Հակադարձ ռեպո համաձայնագրեր | ||
962 |
Ռեպո և հակադարձ ռեպո համաձայնագրեր արտարժույթով | ||
9621 |
Ռեպո համաձայնագրեր | ||
9622 |
Հակադարձ ռեպո համաձայնագրեր | ||
99 | ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ | ||
990 | Այլ հոդվածներ | ||
9901 |
Տարբեր արժեքներ և փաստաթղթեր | ||
999 | Արժույթի միջազգային հիմնադրամից ստացված վարկեր | ||
9991 |
Օտարերկրյա և միջազգային կազմակերպություններից ստացված վարկեր | ||
9999 |
Արժույթի միջազգային հիմնադրամից ստացված վարկեր |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|