Գլխավոր տեղեկություն
Номер
N 211-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.01.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2002.12.23/31.1 Հոդ.297
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
10.09.2002
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
10.09.2002
Дата вступления в силу
02.01.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302344

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 սեպտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 211-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 4-ՄՊ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն բնապահպանության ընթացիկ ծախսերի մասին» Ձև թիվ 4-մպ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
10 սեպտեմբերի 2002 թ. թիվ 211-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 4-ՄՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Բնապահպանության ընթացիկ ծախսերի մասին» ձև N 4-մպ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում են այն իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը (որոնք ունեն մաքրող կայանքներ կամ իրականացնում են բնապահպանական միջոցառումներ) և որոնք նախապես տեղեկացվում են այդ մասին:

3. Կազմակերպությունները հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին՝ փետրվարի 25-ին, որն ամփոփը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն՝ մարտի 5-ին, որն էլ ամփոփը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն՝ մարտի 10-ին:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

 

5. Տող 101-ում բերվում է բնապահպանությանն ու բնական պաշարների արդյունավետ օգտագործմանը նպատակաուղղված բոլոր ընթացիկ ծախսերը, ինչպես նաև բնապահպանությունը վերահսկող օրգաններին Հայաստանի Հանրապետության պետբյուջեից հատկացումները: Այս տողում չեն ընդգրկվում կապիտալ ներդրումների և կապիտալ վերանորոգման հաշվին իրականացված միջոցառումները:

6. Տող 102-ում ընդգրկվում են հետևյալ միջոցառումների և օբյեկտների պահպանման ու շահագործման ծախսերը.

1) արտադրական և կոմունալ հոսքաջրերի մեխանիկական, ֆիզիկա-քիմիական և կենսաբանական մաքրման կայանների (կայանքների), հոսքաջրերի խորացված մաքրման կառուցվածքների և կայանքների (ընդգրկած ոռոգման հողագործական և ներծծման դաշտերը), հոսքաջրերի մաքրման մեթոդների մշակմամբ զբաղվող փորձնական կայանների և արտադրամասերի, ջրամբարները կամ ստորգետնյա ջրերն աղտոտող հեղուկ թափոնների հավաքման, տեղափոխման, վերամշակման և չեզոքացման կայանքների և կառուցվածքների ծախսեր,

2) ջրային տրանսպորտային միջոցներից տնտեսական-կենցաղային հոսքաջրերի և աղբի ընդունման, կուտակման և մաքրման ափային կառուցվածքների, հոսքաջրերի առաջնային մաքրման առանձին կառուցվածքների (նավթաորսիչների, յուղաորսիչների, նստվածքների վնասազերծման հարմարանքների և ֆլետացիոն, չեզոքացման կայանքների), քաղաքների և այլ բնակավայրերի հոսքաջրերը մաքրման կայաններ տեղափոխող կոյուղու ցանցերի, հոսքաջրերը ներծծման դաշտեր, ոռոգման դաշտեր, հատուկ կառուցված կուտակիչներ և գոլորշիացման հարմարանքներ տեղափոխող կոյուղու ցանցերի, կոմունալ հոսքաջրերի մաքրման կառուցվածքների, արդյունաբերական հոսքաջրերի տեղափոխման (ներառած տարածքի հեղեղաջրերը), արտահրապարակային կոյուղու ցանցերի և նրանց վրա եղած կառուցվածքների (մղման կայաններ, վթարային ջրեր և բարձր կոնցենտրացիայով հոսքաջրերի հավաքիչ կուտակիչներ և մաքրման կայաններ տեղափոխող ցանցեր) ծախսեր: Ընդ որում հիմնական հաղորդակցության կառույցների մեջ չեն մտնում իրավաբանական անձանց, հիմնարկների, անհատ ձեռնարկատերերի ներհրապարակային ցանցերը: Եթե քաղաքային, արդյունաբերական և այլ կոյուղու ցանցեր չեն միանում մաքրման կայաններին և նախատեսված են հոսքաջրերը բնական ջրատարներ թափելու համար, ապա այդ ցանցերի պահպանման և շահագործման ծախսերը այս տողում չեն բերվում,

3) հավասարակշռության ու նավակողերի մաքրման ափային և լողացող մաքրման կայանների ծախսեր,

4) փակ ցիկլով ջրամատակարարման համակարգերի (հաշվի առած նաև այդ հոսքաջրերի նախնական մաքրման և նախապատրաստման համակարգերը, որոնցից հետո վերադարձվող ջուրն օգտագործվում է տեխնիկական նպատակների համար), ընդգրկված տարբեր նստվածքահանքերի հիդրոհեռացման, հիդրոզոլահեռացման, տեխնիկական ջրամատակարարման համակարգերի, գետերի, լճերի, ներքին ջրերի մակերեսից նավթի և այլ կոշտ, հեղուկ թափոնների, աղբի հավաքման կայանների և սարքավորումների, ինչպես նաև գործող կայանքների միջազգային համաձայնագրերին համապատասխան վերազինման միջոցառումների ծախսեր,

5) ջրերի վտանգավոր ներգործությունը կանխող, ինչպես նաև բնապահպանական (սանիտարա-առողջարանային նպատակներով) բացթողումներն ապահովող հատուկ ջրամբարների պահպանման ու շահագործման ծախսերը: Հիդրոէներգետիկ, իռիգացիոն կամ արտադրական այլ նշանակության ջրամբարների պահպանման ու շահագործման ծախսերն այստեղ չեն ընդգրկվում,

6) հունային աէրացիոն կայանների և միջճյուղային նշանակության այլ ջրապահպան օբյեկտների ծախսեր,

7) ջրնետի բաժանման (ելքամասում ցրման) կառուցվածքների ծախսերը,

8) ներծծման դաշտերի, ոռոգման նպատակով կառուցված հատուկ կուտակիչների, գոլորշիացնող և նստեցնող կառուցվածքների աղտոտված հոսքաջրերի ջրնետի իրականացման ծախսերը, որոնք չեն բերում մակերեսային և խորքային պաշարների աղտոտման,

9) փոքր գետերի հոսքի կարգավորման իրականացման, նրանց հուների մաքրման և այլ միջոցառումների ծախսերն՝ ուղղված փոքր գետերի բարենպաստ հիդրոլոգիական ռեժիմի և սանիտարական վիճակի պահպանմանը,

10) կոյուղու (հոսքաջրերի) և դրենաժային ջրերի բազմակի օգտագործման և նրանց որակի բարձրացման միջոցառումների (կուտակման տարաներ, պարզարանների, աէրացիայի կառուցվածքներ, կենսաբանական ջրանցքներ, բուսասպանիչ և թունաքիմիկատների մուտքը ջրատարներ արգելող մեմբրաններ և այլն) ծախսերը,

11) գետերի ավազաններում ջրատնտեսական համալիրների կառավարման ավտոմատ համակարգերի տեղակայման և սպասարկման (հոսքաջրերի, բնական ջրերի որակի ստուգման, բաշխման, ջրային պետական կադաստրի, ջրերի օգտագործման տվյալների սկզբնական հաշվառման, պետական հաշվառման) ծախսերը,

12) օգտագործված ջրերից թանկարժեք նյութերի կորզման հարմարանքների և արտադրամասերի շահագործման ծախսերը: Դրա մեջ մտնում են այն հարմարանքներն ու արտադրամասերը, որոնք ջրային լուծույթներից կորզում են օրգանական լուծիչներ, գալվանական և տրավիլային լուծույթներից՝ մետաղներ և այլ թանկարժեք միացությունների բաղադրիչներ, օգտագործված ջրերից՝ կալցիումի, մագնեզիումի, նատրիումի, ֆտորային և այլ միացություններ:

7. Այս տողում ցույց չեն տրվում կոմունալ-կենցաղային և արդյունաբերական ջրամատակարարման խողովակաշարերի և շահագործման, ինչպես նաև վերցվող ջրի նախնական մաքրման (նախապատրաստման) ծախսերը, ջրատնտեսական համակարգերից ջրառի համար արդյունաբերական օբյեկտների գումարային վճարները, ջրային օրենսդրության խախտման տուգանքները:

8. Տող 103-ում բերվում են այլ իրավաբանական անձանց, հիմնարկներին, անհատ ձեռնարկատերերին իրենց հոսքաջրերի ընդունման և մաքրման դիմաց կատարված ընդհանուր վճարները:

9. Տող 104-ում ընդգրկվում են հետևյալ սարքավորումների և կայանքների պահպանման ու շահագործման ծախսերը.

1) տեխնոլոգիական սարքավորումներից և օդափոխության հարմարանքներից (մթնոլորտ արտանետելուց անմիջապես առաջ) անջատված գազերից թունավոր նյութերի որսման և ուտիլիզացման կայանքների ծախսերն՝ այն դեպքում, երբ այդ կայանքներն իրենց նշանակությամբ սանիտարական են, այսինքն ապահովում են վնասակար նյութերի մթնոլորտային արտանետման նվազեցում,

2) փորձաարդյունաբերական կայանքների և արտադրամասերի պահպանման և շահագործման ծախսերն, որոնք զբաղվում են անջատվող գազերից վնասակար բաղադրիչների որսման մեթոդների և տեխնոլոգիաների մշակմամբ,

3) օդային ավազանի աղտոտվածության վերահսկողության ավտոմատ համակարգերի և լաբորատորիաների պահպանման և շահագործման ծախսերը,

4) ավտոմեքենաների արտանետած գազերի թունավորության աստիճանի ստուգման, վերահսկման-կարգավորման կետերի պահպանման և շահագործման ծախսերը:

10. Մթնոլորտապահպան չեն համարվում տեխնոլոգիական, սխեմատիկ և հանքային հումքից նախատեսված արտադրանքի ստացման (տեխնիկական ածխածնի ստացման գործարանների ռեակտորներից անջատված, ֆոսֆորի գործարաններում դեղին ֆոսֆորի արտադրության հումքաթերմիկ վառարաններից անջատված, քիմիական գործարաններում ծծմբական թթվի արտադրության «եռացող շերտեր» վառարանից անջատված գազերի մաքրումը և այլն) տարրեր հանդիսացող գազափոշեորսիչ հարմարանքներն ու սարքավորումները:

11. Մթնոլորտային օդի պահպանության ընթացիկ ծախսումների մեջ չեն մտնում տեխնոլոգիական, արտասանիտարական բարեկարգում հանդիսացող միջոցառումների և գազատարների (գազատեղափոխիչների), ծխածծիչների (օդափոխիչների), աշխատանքային տեղերում սանիտարահիգիենիկ նորմալ պայմաններ ապահովող օդափոխության և օդաորակափոխիչ կայանքների շահագործման, սանիտարապահպանիչ գոտու կազմակերպման, կանաչ տնկարկների պահպանման ծախսերը և այլն:

12. Որպես բացառություն, մթնոլորտային օդի պահպանության ընթացիկ ծախսումների մեջ հաշվառում են պոչային գազերի այրման կամ այլ մեթոդներով վերամաքրող սարքավորումների և հարմարանքների պահպանման ու շահագործման ծախսերը, քանի որ դա համարվում է արտանետումների նվազեցման (կանխման) միջոցառում: Բացառիկ դեպքերում կարելի է մտցնել նաև օդածծիչ-փչող մեխանիզմի շահագործման ծախսերը, եթե նրանց տիպի ընտրությունն անմիջականորեն կախված է գազափոշեորսիչ սարքերի ստեղծած դիմադրությունից:

13. Տող 105-ում բերվում են թափոնների պահպանման համար նախատեսված հատուկ տեղերի (կուտակիչների), ինչպես նաև արտադրական վտանգավոր թափոնների վնասազերծման հարմարանքների և կայանքների պահպանման ու շահագործման ծախսերը: Այստեղ հաշվառվում են նաև արտադրական թափոնների (այդ թվում հոսքաջրերից, օդափոխության համակարգերից և անջատվող գազերից որսված կոշտ նյութերի) ոչնչացման, թափոնակուտակիչներ կամ ոչնչացման վայրեր դրանց տեղափոխման ընթացիկ ծախսերը:

14. Տող 106-ում բերվում են թափոնները թափոնակուտակիչներ, վնասազերծման և ոչնչացման վայրեր տեղափոխող իրավաբանական անձանց, հիմնարկներին, անհատ ձեռնարկատերերին ծառայությունների դիմաց կատարված վճարները:

15. Տող 107-ում բերվում են հողերի ռեկուլտիվացիայի, բերքատու շերտի հանման, տեղափոխման, պահպանման ծախսերը, ինչպես նաև այն հատուկ մեխանիզմների շահագործման ծախսերը: Կապիտալ ներդրումների հաշվին կատարած ռեկուլտիվացիոն աշխատանքներն այստեղ չեն հաշվառվում:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԾԱԽՍԵՐ

 

16. Տող 201-ում բերվում են բնապահպանության հիմնական միջոցների հիմնական վերանորոգման ընդհանուր ծախսերը, որից առանձնացվում են մթնոլորտային օդն աղտոտող վնասակար նյութերն որսող և վնասազերծող (տող 202), հոսքաջրերի մաքրման, ջրային պաշարների պահպանման և արդյունավետ օգտագործման (տող 203), թափոնների մշակման, վնասազերծման և ոչնչացման (տող 204) և բնապահպանական այլ (205) հիմնական միջոցների հիմնական վերանորոգման ներդրումների ծավալները:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԺԵՔԸ

 

17. Տող 301-ում բերվում է շրջակա միջավայրի պահպանության հիմնական արտադրական միջոցների միջին տարեկան վերագնահատված ընդհանուր հաշվեկշռային արժեքը, որից առանձնացվում են ջրային պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման (տող 302), մթնոլորտային օդի պահպանության (տող 303), թափոնների մշակման, վնասազերծման և ոչնչացման (տող 304) և բնապահպանական այլ (տող 305) հիմնական միջոցների միջին տարեկան արժեքները:

  

Ներմուծեք նկարագրությունը_19430
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգի»

 

Ում է ներկայացվում

______________________________________________________________

(անվանումը)

 

Ով է ներկայացնում

______________________________________________________________

(անվանումը)

ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը* /_/_/_/_/_/_/_/_/_/_/_/

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *                        /_/_/_/_/_/_/_/_/

Մարզը________________________________________             /_/_/

Գտնվելու վայրը__________________________________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն__________________________________________

* լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից


Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական
տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ
արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ)
ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար
առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Տրամադրված տեղեկությունների
գաղտնիության պահպանումը
երաշխավորվում է օրենքով


Ձև N 4-մպ


տարեկան


Հաստատված է՝ ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի

10 սեպտեմբերի 2002 թ.

թիվ 211-Ն որոշմամբ

 

Ներկայացվում է՝

ՀՀ  Ազգային վիճակագրական ծառայության
(ՀՀ ԱՎԾ) մարզային գործակալության
տարածքային բաժին մինչև փետրվարի
25-ը,
որն` ՀՀ ԱՎԾ մարզային գործակա-
լություն մինչև մարտի 15-ը, որն՝ ՀՀ ԱՎԾ
մինչև մարտի 30-ը

 

Ներկայացնում են՝

Իրավաբանական անձինք, հիմնարկները,
անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն
մաքրող կառուցվածքներ և իրականացնում
են բնապահպանական միջոցառումներ

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

200….թ. համար

Բ ա ժ ի ն  1

Բնապահպանության ընթացիկ ծախսեր

Տողի
համարը

 

Ընդամենը,
հազ. դրամ

Ա

Բ

1

101

Ընդամենը

 

102

այդ թվում՝

ջրային պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման

 

103

որից՝ վճարված այլ կազմակերպություններին ՝ հոսքաջրերի ընդունման և մաքրման դիմաց

 

104

մթնոլորտային օդի պահպանության

 

105

թափոններից և այլ վնասակար նյութերից հողի պահպանության

 

106

որից՝ վճարված այլ կազմակերպություններին թափոնների ընդունման, պահպանման, վնասազերծման և ոչնչացման դիմաց

 

107

հողերի վերամշակման (ռեկուլտիվացիա)

 

108

 

 

Բ ա ժ ի ն  2

Բնապահպանության հիմնական արտադրական միջոցների հիմնական վերանորոգման ծախսեր

Տողի
համարը

 

Ընդամենը,
հազ. դրամ

Ա

Բ

1

201

Ընդամենը

 

202

այդ թվում՝

մթնոլորտային օդն աղտոտող վնասակար նյութերն որսող և վնասազերծող կառուցվածքների, սարքավորումների, հարմարանքների

 

203

հոսքաջրերի մաքրման, ջրային պաշարների պահպանման և արդյունավետ օգտագործման կառուցվածքների և հարմարանքների

 

204

թափոնների մշակման, վնասազերծման և ոչնչացման

 

205

 

 

Բ ա ժ ի ն  3

Բնապահպանության հիմնական արտադրական միջոցների միջին տարեկան արժեքը

Տողի
համարը

 

Ընդամենը,
հազ. դրամ

Ա

Բ

1

301

Ընդամենը

 

302

այդ թվում՝

ջրային պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման

 

303

մթնոլորտային օդի պահպանության

 

304

թափոնների մշակման

 

305

 

 

Հաշվետվությունը լրացնող բացատրություններ __________________________________
_______________________________________________________________

Կատարող ___________________

Հեռ. __________________

____________________ 200_թ.

Ղեկավար

Անուն, ազգանուն ___________________

Պաշտոն _________________________

Ստորագրություն ____________________