Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 05
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.11.2000-11.06.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2000.10.30/15(57)
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
25.07.2000
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
25.07.2000
Дата вступления в силу
09.11.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2000 թ.

թիվ 05

 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ (ՏԱՐԱԾՔԱՅԻՆ) ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ (ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻՆ)` ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի երկրորդ մասով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել ՀՀ վիճակագրության մարզային (տարածքային) վարչություններին (բաժանմունքներին)` տների (շինությունների) ցուցակները և գյուղական բնակավայրերի ցուցակները կազմելու կարգի մասին ցուցումները (կցվում է):

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

2000 թ. փորձնական մարդահամար

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
25.07.2000 թ. N 05 որոշմամբ

 

Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր


 ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ  ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ` ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Քաղաքներում և խոշոր գյուղերում տների (շինությունների), գյուղական վայրերում գյուղական բնակավայրերի և այլ բնակատեղերի ցուցակների կազմումը հանդիսանում է մարդահամարի նախապատրաստման հիմնական աշխատանքներից մեկը:

Ցուցակների կազմման որակից է կախված.

- տարածքի ճիշտ բաժանումը մարդահամարային տեղամասերի,

- մարդահամարին բնակչության ընդգրկման ամբողջականության ապահովումը:

2. Սահմանված ժամկետում, հատուկ ընտրված և հրահանգավորված ցուցակագրողների կողմից, քաղաքներում կազմվում են տների (շինությունների) ցուցակներ, իսկ գյուղական բնակավայրի ցուցակները կազմում է ՀՀ վիճակագրության տարածքային ստորաբաժանումների ղեկավարը` գյուղապետի աշխատակազմի քարտուղարի հետ համատեղ: Ամբողջ աշխատանքի իրականացման պատասխանատվությունը դրվում է ՀՀ վիճակագրության մարզային վարչության և դրանց տարածքային ստորաբաժանումների ղեկավարի վրա:

3. Տների (շինությունների) ցուցակներում բնակչության թվաքանակը վերցվում է բնակարանային ֆոնդի սեփականատերերի կամ նրանց լիազոր մարմնի գրանցման բնակարանային քարտերից, տնային գրքերից, իսկ գյուղական վայրերում` գյուղական համայնքի հաշվառման գրքերից:

Սույն ցուցումներում օգտագործված տերմինները կիրառվում են միայն վճակագրական նպատակներով:

 

II. ՀՀ վիճակագրության տարածքային բաժանմունքների պարտականությունները

 

4. ՀՀ վիճակագրության տարածքային ստորաբաժանումները տների (շինությունների) ցուցակների և գյուղական բնակավայրերի ցուցակների կազմման աշխատանքների նախապատրաստման և անցկացման ժամանակահատվածում պարտավոր են.

- քաղաքների հատակագծի վրա նրանց տարածքը բաժանել ցուցակագրման տեղամասերի` ցուցակագրողի ծանրաբեռնվածության նորմային համապատասխան: Մեկ ցուցակագրողի ծանրաբեռնվածության միջին նորման սահմանված է երեսուն տուն/օր, 10 օր աշխատանքի տևողությամբ: Ծանրաբեռնվածության նորման կարող է տատանվել` կախված թաղամասերի (զանգվածների) կառուցապատումից և տեղադրությունից: Ցուցակագրման տեղամասերը կարող են ընդգրկել ամբողջական թաղամասեր (զանգվածներ) կամ դրանց մի մասը: Տարբեր թաղամասերի (զանգվածների) մասերից ցուցակագրման տեղամասեր կազմել չի թույլատրվում,

- տների ցուցակներ կազմելու համար հավաքագրել ցուցակագրողներ և կատարել նրանց հրահանգավորում,

- ցուցակագրողներին ծանոթացնել իրենց տեղամասերի սահմանների հետ, անհրաժեշտության դեպքում այդ սահմանները պետք է ճշտվեն տեղամաս այցելելու միջոցով,

- ցուցակագրողներին ապահովել վկայականներով, տների ցուցակների կազմման վերաբերյալ հրահանգով, անհրաժեշտ քանակությամբ ձև 1-քաղաքայինի բլանկներով (աղյուսակ 1, աղյուսակ 2), ցուցակագրման տեղամասի սխեմատիկ հատակագծով, ինչպես նաև տվյալ տեղամասի բնակարանային ֆոնդի սեփականատերերի կամ սեփականատերերի կողմից լիազորված մարմինների (բնակշահագործման կազմակերպությունների, իրավաբանական անձի) հասցեների ցուցակով.

- գյուղապետերի աշխատակազմի քարտուղարների հետ համատեղ` ապահովել ձև 2-գյուղականի լրացումը` գյուղական բնակավայրերի և այլ բնակատեղերի ցուցակների կազմման վերաբերյալ հրահանգի համաձայն.

- կազմակերպել յուրաքանչյուր ցուցակագրողի կողմից կազմված տների (շինությունների) ցուցակների լրացման որակի (հատկապես աշխատանքի առաջին օրերին), ինչպես նաև դրանց ամբողջականության և ճշտության ստուգումներ:

5. Տների (շինությունների) ցուցակների և գյուղական բնակավայրերի ցուցակների ընդունման ժամանակ անհրաժեշտ է ստուգել.

- քաղաքների և խոշոր գյուղերի տների ցուցակների կազմման ճշտությունը` նրանցում բոլոր թաղամասերի, փողոցների, նրբանցքների, հրապարակների և այլնի, տների ու շինությունների ընդգրկման ամբողջականությունը, համեմատելով դրանք բնակավայրի և (կամ) տեղամասի հատակագծի հետ, ինչպես նաև յուրաքանչյուր թաղամասի (զանգվածի) և ամբողջությամբ տեղամասի հանրագումարների ճշտությունը,

- գյուղական բնակավայրերի ցուցակներում բոլոր գյուղական բնակավայրերի ընդգրկման ամբողջականությունը (ներառյալ ծառայողական նշանակության բնակատեղերը), որոնք գտնվում են գյուղական համայնքի տարածքում, ինչպես նաև յուրաքանչյուր բնակավայրի վերաբերյալ գրանցումների և նրանց համարակալման ճշտությունը:

6. Ցուցակներն ընդունելուց հետո հաշվարկվում են հանրագումարները` ըստ քաղաքների և գյուղական վայրերի, ինչպես նաև ամբողջությամբ տարածաշրջանի կտրվածքով: Տների ցուցակներով ստացված քաղաքային բնակչության և ձև 2-գյուղականով ստացված գյուղական բնակչության թվաքանակը, ինչպես նաև բնակչության գումարային թվաքանակը պետք է հնարավորին չափ մոտ լինի տվյալ տարածքի բնակչության հաշվարկային թվին: Էական տարբերությունների դեպքում անհրաժեշտ է պարզել դրանց պատճառը, և եթե դրանք առաջացել են ցուցակների ոչ ճիշտ կազմման պատճառով, ապա պետք է կազմակերպել այդ ցուցակների մանրամասն ստուգում և ուղղում:

7. Իրենց տեղամասերի շրջագայության ժամանակ ցուցակագրողների կողմից սխեմատիկ հատակագծերում կատարված ճշտումները պետք է անցկացնել հատակագծերի բոլոր օրինակների վրա:

8. Սահմանված ժամկետում տների ցուցակների և ձև 2-գյուղականի արդյունքները ներկայացվում են ՀՀ վիճակագրության մարզային վարչություն` ըստ հավելված 1, 2-ում բերված ձևերի:

9. Ձև 3-ամփոփ «Քաղաքներում տների (շինությունների) ցուցակների տվյալների ամփոփագիր» կազմվում է բոլոր քաղաքների համար ցուցակագրման տեղամասերի կտրվածքով ըստ ձև 1-քաղաքայինի աղյուսակի տվյալների: 1-ին սյունակում քաղաքների գրանցումը կատարվում է այբբենական կարգով:

Ձև 4-ամփոփ «Գյուղական բնակավայրերի ցուցակների տվյալների ամփոփագիրը» կազմվում է ձև 2-գյուղականի հանրագումարային տվյալների հիման վրա: 1-ին սյունակում գյուղական համայնքները գրանցվում են այբբենական կարգով: 2-5-րդ սյունակներում փոխանցվում են հիմնական բնակավայրերի հանրագումարները, ներառյալ այլ բնակատեղերի և առանձին կանգնած տների վերաբերյալ տվյալները:

 

III. ՀՀ վիճակագրության մարզային վարչությունների պարտականությունները

 

10. Տների (շինությունների) ցուցակների և ձև 2-գյուղականի կազմման աշխատանքների նախապատրաստման և անցկացման ժամանակահատվածում ՀՀ վիճակագրության մարզային վարչությունը պարտավոր է`

- ապահովել ցուցակագրողներին վկայականներով, ցուցակների բավարար քանակության

ձևերով և դրանց լրացման հրահանգներով,

- անցկացնել կազմված տների (շինությունների) ցուցակների, և ձև 2-գյուղականի`

բնակավայրերի և այլ բնակատեղերի ցուցակների լրացման ընտրանքային ստուգումներ:

11. ՀՀ վիճակագրության տարածքային ստորաբաժանումների պետերից նյութերն ընդունելիս անհրաժեշտ է կազմակերպել`

- կազմված ցուցակների ճշտության ստուգում և նրանցում բոլոր թաղամասերի

(զանգվածների), տների, գյուղական բնակավայրերի (ներառյալ այլ բնակատեղերը,

առանձին կանգնած տները), սոցիալական նշանակությամբ և ժամանակավոր բնակության

համար նախատեսված հիմնարկների ընդգրկման ամբողջականությունը,

- քարտեզագրական նյութերի և լրացված ցուցակների համապատասխանության ընտրանքային

ստուգումներ,

- հանրագումարների ստուգում ըստ տարածքների ամփոփ տվյալների` 3-ամփոփ, 4-ամփոփ

ձևեր (տես հավելված 1,2)

12. Սահմանված ժամկետում տների (շինությունների) ցուցակների և ձև 2-գյուղականի վերջնական արդյունքները ներկայացվում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն ըստ հավելված 3,4-ում բերված ձևերի:

13. Ձև 5-ամփոփ «Քաղաքներում տների (շինությունների) ցուցակների տվյալների ամփոփագիր» կազմվում է բոլոր քաղաքների համար ըստ ձև 3- ամփոփի: 1-ին սյունակում քաղաքների գրանցումը կատարվում է այբբենական կարգով տարածաշրջանների կտրվածքով:

14. Ձև 6 ամփոփ «Գյուղական բնակավայրերի և այլ բնակատեղերի ցուցակների տվյալների ամփոփագիրը» կազմվում է ըստ ձև 4-ամփոփի: 1-ին սյունակում գյուղական համայնքները գրանցվում են այբբենական կարգով տարածաշրջանների կտրվածքով:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

2000 թ. փորձնական մարդահամար

 

Հավելված 1


Ձև 3-ամփոփ

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
25.07.2000 թ. N 05 որոշմամբ


Կազմվում է ՀՀ վիճակագրության տարածքային ստորաբաժանման կողմից

 

Ա Մ Փ Ո Փ Ա Գ Ի Ր


քաղաքներում տների (շինությունների) ցուցակների տվյալների

 

_______________________________________________ մարզ

__________________________________________ տարածաշրջան

 

 Քաղաքի կամ
թաղային
համայնքի
անվանումը
 Կազմված
ցուցակների
քանակը
 Ընդամենը հաշվառվել են ժամանակավոր
բնակության
հիմնարկների
 քանակը 
 դրանցում բնակության համար պիտանի տեղեր
 տներ բնակելի և ոչ
բնակելի
շինություններ 
դրանցում 
 բնակա-
րաններ
բնակ-
չություն  
 1  3  6
               
               
               
               
               
               
               
               
               
               
 Ընդամենը              

 

______ _____________________2000 թ.

 

Տարածքային ստորաբաժանման պետ` _____________________

(ստորագրություն)

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

2000 թ. փորձնական մարդահամար

 

Հավելված 2

Ձև 4-ամփոփ

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
25.07.2000 թ. N 05 որոշմամբ


Կազմվում է ՀՀ վիճակագրության տարածքային ստորաբաժանման կողմից

 

Ա Մ Փ Ո Փ Ա Գ Ի Ր

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԲՆԱԿԱՏԵՂԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

_____________________________________ տարածաշրջան

__________________________________________________ մարզ

 

 Գյուղական
համայնքի
անվանումը
Բնակավայրերի
քանակը
 Նրանցում հաշվառվել են ժամանակավոր
բնակության
հիմնարկների
 քանակը   
 դրանցում
բնակության
համար
պիտանի
տեղեր
այլ բնակատեղեր
 և հեռու
գտնվող տներ 
բնակելի
շինություններ  
տնային տնտեսու-
թյուններ 
 բնակ-
չություն
 1  6
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
 Ընդամենը              

 

______ _____________________2000 թ.

 

Տարածքային ստորաբաժանման պետ` _____________________

(ստորագրություն)

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

2000 թ. փորձնական մարդահամար

 

Հավելված 3

Ձև 5-ամփոփ

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
25.07.2000 թ. N 05 որոշմամբ


Կազմվում է ՀՀ վիճակագրության տարածքային ստորաբաժանման կողմից

 

Ա Մ Փ Ո Փ Ա Գ Ի Ր


քաղաքներում տների (շինությունների) ցուցակների տվյալների

 

______________________________________________________ մարզ

 

 Քաղաքի կամ
թաղային
համայնքի
անվանումը
 Կազմված
ցուցակների
քանակը
 Ընդամենը հաշվառվել են ժամանակավոր
բնակության
հիմնարկների
 քանակը 
 դրանցում բնակության համար պիտանի տեղերի
քանակը
 տներ բնակելի և ոչ
բնակելի
շինություններ 
դրանցում 
 բնակա-
րաններ
բնակ-
չություն  
 1  3  6
               
               
               
               
               
               
               
               
               
               
 Ընդամենը              

 

______ _____________________2000 թ.

 

Մարզային վարչության պետ` _____________________

(ստորագրություն)

 

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

2000 թ. փորձնական մարդահամար

 

Հավելված 4

Ձև 6-ամփոփ

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
25.07.2000թ. N 05 որոշմամբ


Կազմվում է ՀՀ վիճակագրության մարզային վարչությունների կողմից

 

Ա Մ Փ Ո Փ Ա Գ Ի Ր

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

__________________________________________________ մարզ

_____________________________________ տարածաշրջան

 

 Գյուղական
համայնքի
անվանումը
Բնակավայրերի
քանակը
 Նրանցում հաշվառվել են ժամանակավոր
բնակության
հիմնարկների
 քանակը   
 դրանցում
բնակության
համար
տեղեր

այլ բնակատեղեր
 և հեռու
գտնվող տներ 

բնակելի
շինություններ  
տնային տնտեսու-
թյուններ 
 բնակ-
չություն
 1  6
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
 Ընդամենը              

 

______ _____________________2000 թ.

 

Մարզային վարչության պետ` _____________________

(ստորագրություն)

 

 

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
9 հոկտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 12000103