Գլխավոր տեղեկություն
Номер
N 196-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.11.2002-01.01.2019)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.10.28/26.1 Հոդ.238
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
19.08.2002
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
19.08.2002
Дата вступления в силу
07.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 սեպտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60302211

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 օգոստոսի 2002 թ.

ք. Երևան

N 196-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն գիտատեխնիկական աշխատանքների կատարման մասին» Ձև թիվ 1-գիտություն պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին համաձայն թիվ 1 հավելվածի:

 

 Նախագահ Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

19 օգոստոսի 2002 թ. թիվ 196-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԳԻՏՈՒԹՅՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱն

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Գիտատեխնիկական աշխատանքների կատարման մասին» ձև N 1-գիտություն (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում են գիտատեխնիկական կազմակերպությունները (միավորումներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, նախագծակոնստրուկտորական, տեխնոլոգիական, նախագծահետախուզական կազմակերպություններ), որոնք հաշվետու տարում զբաղվել են կամ ունեցել են գիտատեխնիկական աշխատանքներով զբաղվող ստորաբաժանումներ և որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն մինչև փետրվարի 25-ը, որը` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն մինչև մարտի 1-ը:

4. Գիտատեխնիկական աշխատանքներ են համարվում գիտական հետազոտությունները և մշակումները, նախագծակոնստրուկտորական, տեխնոլոգիական, շինարարության համար նախագծային աշխատանքները, արտադրանքի փորձանմուշների պատրաստումը և գիտատեխնիկական ծառայությունները:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. Հաշվետվության լրացման կարգը

 

Բ ա ժ ի ն  1

 

Գիտատեխնիկական աշխատանքների կատարումը

 

6. Տող 101-ում բերվում է հաշվետու տարում ավարտված և պատվիրատուի կողմից ընդունված աշխատանքների փաստացի ծավալը, իսկ տող 102-ում՝ գիտատեխնիկական աշխատանքների ծավալը:

7. Տող 103-ում բերվում է հաշվետու տարվա սկզբից փաստացի կատարված աշխատանքների ընդհանուր ծավալը, որից տող 104-ում` գիտատեխնիկական աշխատանքների ընդհանուր ծավալը, որն իր հերթին ըստ տեսակների բերվում է տողեր 105-111-ում: Ընդ որում տողեր 105-110-ում ցույց է տրվում կատարված գիտական հետազոտությունների և մշակումների ծավալը: Գիտական հետազոտություններ և մշակումներ համարվում է գիտական գործունեությունը, որը իրականացվում է գիտական գիտելիքների հարստացման և նրանց փորձնական կիրառության նոր ոլորտների որոնման նպատակով: Ընդ որում գիտական հետազոտությունների և մշակումների մեջ չեն բերվում՝

1) կադրերի ուսուցումն ու պատրաստումը,

2) գիտատեխնիկական գործունեության և ծառայությունների այլ ձևեր (գիտատեխնիկական ծառայություններ, այդ թվում` մարկետինգ, որևէ կոնկրետ գործունեության չվերաբերող, ընդհանուր նշանակության տվյալների հավաքում և մշակում, փորձարկումներ և չափորոշումներ, մինչնախագծային աշխատանքներ, մասնագիտացված բժշկական ծառայություններ, գոյություն ունեցող ծրագրային ապահովման աջակցություն և ուղեկցում),

3) արտադրական գործունեություն (ներառյալ նորույթների ներդրումը),

4) կառավարում և այլ օժանդակ գործունեություն (հետազոտությունների և մշակումների կառավարման օրգանների գործունեության, նրանց ֆինանսավորման և այլն):

8. Մշակումներ համարվում են հետազոտությունների և փորձի միջոցով ստացված` գոյություն ունեցող գիտելիքները, որոնք ուղղված են նոր նյութերի, արտադրանքի, պրոցեսների, հարմարանքների, ծառայությունների, համակարգի կամ մեթոդի ստեղծման աշխատանքներին: Նշված խմբին են վերաբերում նաև գործունեության հետևյալ տեսակները.

1) ինժեներական օբյեկտի կամ տեխնիկական համակարգի որոշակի կոնստրուկցիայի մշակում (կոնստրուկտորական աշխատանք),

2) նոր օբյեկտի գաղափարների կամ տարբերակների մշակում, այդ թվում ոչ տեխնիկական, գծագրերի կամ այլ նշանային միջոցների մակարդակով (նախագծային աշխատանքներ),

3) տեխնոլոգիական պրոցեսների մշակում՝ որոշակի օգտակար արդյունք ստանալու նպատակով ֆիզիկական, քիմիական, տեխնոլոգիական և այլ պրոցեսների միացումը աշխատանքայինի հետ (տեխնոլոգիական աշխատանք):

9. Փորձանմուշների պատրաստումը (տող 109) ներառում է.

1) նորույթը բնորոշող առանձնահատկություններով օժտված իսկական մոդելների պատրաստումը,

2) նրանց փորձարկումը ժամանակի ընթացքում, որն անհրաժեշտ է տվյալների ստացման ու փորձի կուտակման համար և անպայման պետք է արտացոլվի տեխնիկական փաստաթղթերում,

3) աշխատանքային հրահանգների, ուղեցույցների պատրաստումը:

Այստեղ չեն բերվում.

1) արտադրության համար դետալային գծագրերի (պատճենների) նախապատրաստումը,

2) նախաարտադրական պլանավորումը,

3) ընթացիկ արտադրության ինժեներական սպասարկումը,

4) փորձնական արտադրությունում արտադրանքի խմբաքանակի թողարկումը,

5) կողմնակի արտադրանք թողարկելու նպատակով փորձարարական հարմարանքների օգտագործումը:

10. Գիտատեխնիկական մշակումներ են համարվում նաև շինարարության համար որոշակի տիպի նախագծային աշխատանքները (տող 110), որոնք նախատեսում են նախորդ հետազոտությունների արդյունքների օգտագործում: Դրա մեջ մտնում են տնտեսության և արդյունաբերության զարգացման ու տեղաբաշխման սխեմաների ու նյութերի պատրաստումը: Այստեղ չեն բերվում արտադրող կազմակերպությունների պատվերով ոչ ստանդարտ սարքավորումների նախագծային աշխատանքները, շենքերի և շինությունների շինարարության ու հիմնավերանորոգման փաստաթղթերի պատրաստումը, արտադրամասերի վերակառուցման նախագծերը:

11. Տող 111-ում բերվում է գիտատեխնիկական ծառայությունները, դրանք համարվում են՝ գիտատեխնիկական տեղեկատվության, արտոնագրերի, հավաստագրերի, չափորոշման (ստանդարտացման), որակի վերահսկման, գիտատեխնիկական խորհրդատվության և ներդրումների, ինչպես նաև գիտական գիտելիքների տարածման ու կիրառման գործունեությունը:

12. Տող 112-ում բերվում է վերը նշված տողերում չներառված աշխատանքների և ծառայությունների ծավալը:

13. Տեղեկանք 1-ում բերվում է հաշվետու տարում գիտատեխնիկական աշխատանքների կատարման համար գոյություն ունեցող բոլոր հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը (տող 113), որից առանձնացվում է մեքենաների ու սարքավորումների արժեքը (տող 114):

 

Բ ա ժ ի ն  2

 

Հետազոտությունների եվ մշակումների վրա կատարված համախառն ծախսեր

 

14. Այս բաժնում բերվում են տվյալներ գիտական հետազոտությունների և մշակումների փաստացի ծախսերի մասին (ըստ ինքնարժեքի), անկախ ֆինանսավորման աղբյուրներից: Հաշվետու տարում իրականացված աշխատանքների (թեմաների) դասակարգումն կատարվում է ըստ գիտության ճյուղերի (հրահանգին կից բերվում է նշված ճյուղերի կոդերը): Ներքին ընթացիկ ծախսերից հանվում է հիմնական միջոցների լրիվ վերականգնման համար կատարված ամորտիզացիոն հատկացումների գումարը: Դա կատարվում է ամորտիզացիոն հատկացումների մեծության որոշման ժամանակ կրկնակի հաշվարկից խուսափելու նպատակով: Հաշվետու տարում հիմնական միջոցների լրիվ վերականգնման ամորտիզացիոն հատկացումների չափերի մասին տվյալները բերված են տեղեկանք 2-ում:

15. Տող 201-ում բերվում են համախառն ծախսերը՝ գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ծախսերի ընդհանուր գումարը, ներառյալ նաև համակատարող կազմակերպությունների կատարած աշխատանքների (արտաքին և ներքին) ընթացիկ և կապիտալ ծախսերը:

16. Տող 202-ում բերվում է հաշվետու կազմակերպությունների գիտական հետազոտությունների և մշակումների համար սեփական ուժերով կատարած ներքին ծախսերը: Այստեղ չեն բերվում այն գիտական հետազոտությունների և մշակումների արժեքը, որոնք կատարել են այլ կազմակերպություններ՝ հաշվետու կազմակերպության հետ պայմանագրով (այն բերվում է տող 214-ում):

17. Տող 203-ում բերվում է հաշվետու կազմակերպությունների սեփական ուժերով գիտական հետազոտությունների մշակումների կատարման համար ներքին ընթացիկ ծախսերը (առանց կապիտալ ներդրումների):

18. Տող 204 -ում բերվում է աշխատողների ցուցակային կազմի աշխատանքի վարձատրման ծախսերը (ներառյալ հաշվապահության, կադրային ծառայության, նյութատեխնիկական մատակարարման ստորաբաժանումների աշխատողների), բոլոր տիպի պարգևատրումները (այդ թվում՝ նպատակային և հատուկ նշանակության մուտքերը), բոլոր փոխհատուցումները, հավելավճարումները, արձակուրդային լրավճարումները, սոցիալական զեղչերը, ինչպես նաև համատեղողների աշխատանքի վճարումը: Աշխատավարձի ֆոնդի, սոցիալական զեղչերի և նյութական օգնության հարցերում առաջնորդվել գործող համապատասխան օրենքներով:

19. Տող 205-ում բերվում են գիտական հետազոտություններ, մշակումներ կատարող և բաժին 5-ի տող 501-ի սյունակ 1-ում նշված (առանց համատեղողների և քաղաքացիա-իրավական բնույթի պայմանագրով աշխատողների) անձանց աշխատանքի վարձատրման ծախսերը:

20. Տող 206-ում բերվում է սոցիալական, բժշկական, կենսաթոշակային ապահովության, զբաղվածության ֆոնդի պարտադիր մասհանումները (բացի վճարման այն տեսակներից, որոնց համար ապահովագրական անդամավճար չի սահմանված): Մասհանումները ոչ պետական կենսաթոշակային ֆոնդերին, կամավոր բժշկական ապահովագրությանը, կազմակերպության աշխատողների այլ կամավոր ապահովագրության ձևերի համար արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ինքնարժեքի մեջ չի մտնում և այս տողում ցույց չի տրվում:

21. Տող 207-ում բերվում է կոնկրետ թեմայի իրականացման համար անհրաժեշտ հատուկ գործիքների, հարմարանքների, սարքերի, պլակատների, ապարատների, մեխանիզմների ձեռք բերման և պատրաստման ծախսերը, ներառյալ նրանց նախագծման, տեղադրման, մոնտաժման ծախսերը: Նման ծախսերն իրականացվում են ի հաշիվ պայմանագրով կատարված աշխատանքի ինքնարժեքի, իսկ ավարտից հետո մնացած փորձնական նմուշները, մակետները, այլ արտադրանքը, պետք է վերադարձվեն պատվիրատուին: Չվերադարձնելու դեպքում, թեմայի ավարտից հետո դրանք գույքագրվում են և, կախված արժեքից, մտցվում կանոնադրական հիմնական ֆոնդի կամ շրջանառու միջոցների մեջ` որպես անհատույց ստացված:

22. Տող 208-ում բերվում է ընթացիկ այլ ծախսերը, որոնք կապված չեն գիտական հետազոտությունների և մշակումների կատարման հետ և ցույց չեն տրված 204, 206, 207, 209 տողերում: Օրինակ, գիտական կազմակերպությունների կողմից վարձակալությամբ զբաղեցրած տարածության (շենքի, շինության) ծախսերը:

23. Տող .209-ում բերվում է գիտական հետազոտությունների և մշակումների համար կատարված կապիտալ ծախսերը, որի մեջ մտնում են.

1) գիտական հետազոտությունների և մշակումների համար անհրաժեշտ շենքի շինարարության և առքի, խոշորամասշտաբ վերակառուցման, արդիականացման, վերանորոգման ծախսերը (տող 210),

2) հիմնական միջոցներում ներառվող սարքավորումների ձեռք բերման ծախսերը (տող 211),

3) հետազոտությունների և մշակումների համար անհրաժեշտ հողային տարածքների ձեռք բերման ծախսերը (տող 212),

4) այլ կապիտալ ծախսեր, որոնք կապված են գիտական հետազոտությունների և մշակումների հետ (տող 213):

Տող 209-ում չեն բերվում գիտահետազոտական գործունեության հետ կապ չունեցող սոցիալական ու կենցաղային նշանակության օբյեկտների, բնակարանների շինարարության կապիտալ ծախսերը:

24. Տող 214-ում բերվում է կազմակերպության գիտական հետազոտությունների և մշակումների արտաքին ծախսերը: Դրանց մեջ չեն բերվում այն հետազոտությունների և մշակումների արժեքները, որոնք իրականացվել են կողմնակի համակատարող կազմակերպությունների կողմից՝ հաշվետու կազմակերպությունների հետ պայմանագրերի համաձայն:

25. Սյունակ 1-ում բերվում է հաշվետու տարվա սկզբից հետազոտությունների վրա կատարված ծախսերը, իսկ սյունակներ 2-7-ում՝ դրանց բաշխումն ըստ գիտության ճյուղերի:

26. Տեղեկանք 2-ի տող 215-ում բերվում է հաշվետու տարում հիմնական միջոցների լրիվ վերականգնման ամորտիզացիոն հատկացումները: Այն կազմակերպպությունները, որոնք իրենց գործունեությունն իրականացրել են վարձակալական հիմունքներով, ամորտիզացիոն հատկացումները ցույց են տալիս և սեփական, և վարձակալման հիմնական միջոցներում: Բյուջետային կազմակերպությունները 215 տողը չեն լրացնում:

 

Բ ա ժ ի ն  3

 

Գիտական հետազոտությունների եվ մշակումների վրա կատարված ներքին ընթացիկ ծախսերն ըստ աշխատանքների տեսակների

 

27. Տող 301-ում բերվում է հետազոտությունների և մշակումների ներքին ընթացիկ ծախսերը, որը պետք է հավասար լինի բաժին 2-ի տող 203-ին՝ ըստ սյունակների:

 

Բ ա ժ ի ն  4

 

Հետազոտությունների եվ մշակումների վրա կատարված ներքին ծախսերի ֆինանսավորման աղբյուրները

 

28. Գիտական հետազոտությունների և մշակումների ներքին ծախսերի ընդհանուր գումարը, ներառյալ ընթացիկ և կապիտալ ծախսերը բերվում է սյունակ 1-ում: Ընդ որում սյունակ 1-ի տվյալները պետք է հավասար լինեն բաժին 2-ի տող 202-ի սյունակ 1-ին:

29. Սյունակ 2-ում բերվում է բյուջեից ստացված միջոցները, այդ թվում՝ պետական բյուջեից (սյունակ 3) և համայնքային բյուջեից (սյունակ 4):

30. Սյունակ 5-ում բերվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ծախսերը: Այս սյունակում ցույց չեն տրվում բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ գիտական հետազոտություններ և մշակումներ կատարելու նպատակով պետական բյուջեից ստացած միջոցներից կատարված ծախսերը:

31. Սյունակ 6-ում բերվում են հաշվետու կազմակերպության սեփական միջոցներից գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ծախսերը, այդ թվում՝ արտադրական ու սոցիալական զարգացման ֆոնդի, թողարկած արտադրանքի, աշխատանքի, ծառայության ինքնարժեքի հաշվին:

32. Սյունակ 7-ում բերվում են պատվիրատուի միջոցներից գիտական հետազոտությունների ու մշակումների վրա կատարված ծախսերը: Պատվիրատու կարող են լինել և պետական, և ոչ պետական կազմակերպությունները:

33. Սյունակ 9-ում բերվում է գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ծախսերի այն մասը, որ ստացվել է այլ պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանցից, միջազգային կազմակերպություններից ու ֆոնդերից:

34. Սյունակ 10-ում բերվում է գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ծախսերի այն մասը, որը ներառված չէ վերը նշված սյունակներում:

 

Բ ա ժ ի ն  5

 

Գիտական հետազոտություններ եվ մշակումներ կատարող աշխատողների թվաքանակը հաշվետու տարվա վերջին

 

35. Այստեղ բերվում է աշխատողների ցուցակային կազմն առանց համատեղողների և քաղաքացիական իրավական հիմունքներով պայմանագրային աշխատողների:

36. Սյունակ 1-ում բերվում է գիտահետազոտական աշխատանքներ և մշակումներ կատարողների թվաքանակն ըստ կրթական մակարդակի և գիտական կոչման (տողեր 502-506): Ընդ որում այստեղ չեն ընդգրկվում այն համատեղողները, որոնք ընդունվել են այլ կազմակերպություններից և աշխատում են քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրերով:

37. Սյունակ 2-ում բերվում է մասնագետ-հետազոտողների թվաքանակը: Մասնագետ-հետազոտողներ համարվում են նրանք, ովքեր զբաղվում են գիտական հետազոտություններով և մշակումներով, անմիջականորեն ստեղծում են նոր գիտելիքներ, արտադրանք, գործընթաց, մեթոդներ, ինչպես նաև ղեկավարում են նշված աշխատանքները: Այստեղ մտնում է նաև վարչական անձնակազմը, որն անմիջականորեն ղեկավարում է հետազոտական գործընթացը (այդ թվում՝ գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող գիտական կազմակերպությունների և ստորաբաժանումների ղեկավարները), ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքներին մասնակցող ասպիրանտները:

38. Սյունակ 4-ում բերվում է տեխնիկների թվաքանակը: Տեխնիկները գիտական հետազոտություններին մասնակցող այն աշխատողներն են, որոնք կատարում են գիտական սարքավորումների, հաշվիչ տեխնիկայի շահագործում և սպասարկում, նյութերի, գծագրերի նախապատրաստում, փորձերի, փորձարկումների և վերլուծությունների կատարում և այլն:

39. Սյունակ 6-ում բերվում է օժանդակ անձնակազմը, որը կատարում է տնտեսագիտական ստորաբաժանումների, ֆինանսական, գիտատեխնիկական տեղեկատվության ու գրադարանի, արտոնագրային ծառայության, ինչպես նաև գիտական սարքերի ու սարքավորումների մոնտաժման ու տեղակայման, փորձարարական արտադրության, լաբորատոր և այլ աշխատանքներ:

40. Սյունակ 8-ում բերվում է տնտեսական սպասարկման և ընդհանուր բնույթի աշխատողների թվաքանակը (հաշվապահության, կադրերի, ընդհանուր, նյութատեխնիկական ապահովման, մարկետինգի բաժինների աշխատողները, մեքենագրուհիները և այլն):

41. Սյունակ 10-ում բերվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների այն գիտամանկավարժական աշխատանք կատարողների թվաքանակը, որոնք գիտահետազոտական ստորաբաժանման հաստիքում չեն, բայց գիտահետազոտական աշխատանք են կատարում բարձրագույն ուսումնական հաստատության ամբիոններում` հաստատված պլանով կամ պայմանագրով (գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ):

42. Տեղեկանք 3-ում բերվում է գիտատեխնիկական աշխատանքներ և մշակումներ կատարող աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (տող 507):

 

Բ ա ժ ի ն  6

 

Գիտահետազոտական աշխատանքներ եվ մշակումներ կատարող աշխատողների որակավորման տարիքային կազմն ու շարժը

 

43. Տող 601-ում բերվում է գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող աշխատողների թվաքանակը հաշվետվու տարվա սկզբին (առանց համատեղողների), որից առանձնացվում է մասնագետ-հետազոտողներն (տող 602) ըստ գիտական աստիճանի (տողեր 603-605):

44. Տողեր 607-612-ը լրացվում են կետ 43-ին համապատասխան` հաշվետու տարվա ընթացքում աշխատանքի ընդունվածների համար:

45. Տողեր 613-618-ը լրացվում են կետ 43-ին համապատասխան` հաշվետու տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների համար:

46. Տող 619-ում բերվում է հաստիքների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվածների թվաքանակը:

47. Տողեր 622-627-ը լրացվում են կետ 43-ին համապատասխան` հաշվետու տարվա վերջին աշխատողների թվաքանակի համար:

48. Գիտահետազոտական աշխատանքներ և մշակումներ կատարող աշխատողների թվաքանակը տարեվերջին՝ (տող 622, սյունակ 1) պետք է հավասար լինի բաժին 5-ի տող 501-ի սյունակ 1-ին: 623, 624, 626 տողերի սյունակ 1-ի տվյալները պետք է հավասար լինեն բաժին 5-ի 501, 503, 504 տողերի սյունակ 2-ին:

 

Բ ա ժ ի ն  7

 

Մասնագետ հետազոտողների բաշխումն ըստ գիտության ճյուղերի

 

49. Մասնագետ-հետազոտողների բաշխումը որոշվում է ըստ նրանց կատարած աշխատանքների կամ թեմաների:

50. Մասնագետ-հետազոտողների ընդհանուր թվաքանակն ըստ գիտության ճյուղերի (տողեր 702-724) բերվում է սյունակ 1-ում, որից առանձնացվում են գիտության դոկտորները (սյունակ 3) և գիտության թեկնածուները (սյունակ 5):

51. Տող 701-ի սյունակ 1-ի տվյալները պետք է հավասար լինեն բաժին 6-ի տող 623-ի սյունակ 1-ին:

 

Բ ա ժ ի ն  8

 

Ֆինանսական միջոցների ստացումը եվ օգտագործումը

 

52. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

53. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:

54. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:

55. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-8-ում:

56. Սյունակ 9-ում բերվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր» սյունակ 10-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 11-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) «գործուղման ծախսեր» սյունակ 12-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,

4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 13-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,

5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում է սյունակ 14-ում,

6) սյունակ 15-ում բերվում է կազմակերպության կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,

7) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում է սյունակ 16-ում:

57. Սյունակ 17-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:

 

Գիտության ճյուղերի ու մասնագիտությունների կոդերը

 

 

Կոդը

Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ

Ա.00.00

Մաթեմատիկա

Ա.01.00

Մեխանիկա

Ա.02.00

Աստղագիտություն

Ա.03.00

Ֆիզիկա

Ա.04.00

Քիմիական գիտություններ

Բ.00.00

Կենսաբանական գիտություններ

Գ.00.00

Տեխնիկական գիտություններ

Ե.00.00

Կիրառական երկրաչափություն և ինժեներական գրաֆիկա

Ե.01.00

Մեքենաշինություն և մեքենագիտություն

Ե.02.00

Էներգետիկական, մետալուրգիական և քիմիական մեքենաշինություն

Ե.04.00

Տրանսպորտային, լեռնային և շինարարական մեքենաշինություն

Ե.05.00

Էլեկտրատեխնիկա

Ե.09.00

Սարքաշինություն, չափագիտություն և ինֆորմացիոն չափիչ սարքեր

Ե.11.00

Ռադիոտեխնիկա և կապ

Ե.12.00

Ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա և ավտոմատացում

Ե.13.00

Էներգետիկա

Ե.14.00

Մետալուրգիա և նյութագիտություն

Ե.16.00

Քիմիական տեխնոլոգիա

Ե.17.00

Պարենամթերքների տեխնոլոգիա

Ե.18.00

Թեթև արդյունաբերության նյութերի և արտադրանքների տեխնոլոգիա

Ե.19.00

Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում և մեքենաներ

Ե.20.00

Շինարարություն

Ե.23.00

Էլեկտրոնիկա

Ե.27.00

Գյուղատնտեսական գիտություններ

Զ.00.00

Ագրոնոմիա

Զ.01.00

Անասնաբուծություն

Զ.02.00

Անտառային տնտեսություն

Զ.03.00

Պատմական գիտություններ

Է.00.00

Տնտեսագիտություն

Ը.00.00

Փիլիսոփայական գիտություններ

Թ.00.00

Բանասիրական գիտություններ

Ժ.00.00

Գրականագիտություն

Ժ.01.00

Լեզվաբանություն

Ժ.02.00

Իրավաբանական գիտություններ

ԺԲ.00.00

Մանկավարժական գիտություններ

ԺԳ.00.00

Բժշկական գիտություններ

ԺԴ.00.00

Դեղագործական գիտություններ

ԺԵ.00.00

Անասնաբուժական գիտություններ

ԺԶ.00.00

Արվեստագիտություն

ԺԷ.00.00

Ճարտարապետություն

ԺԸ.00.00

Հոգեբանություն

ԺԹ.00.00

Ռազմական գիտություններ

Ի.00.00

Սոցիոլոգիական գիտություններ

ԻԲ.00.00

Քաղաքական գիտություններ

ԻԳ.00.00

Գիտություններ երկրի մասին (աշխարհագրական և երկրաբանական գիտություններ)

ԻԴ.00.00

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական  տեղեկությունների ներկայացման» կարգի

 

Ում է ներկայացվում ___________________________________

(անվանումը)

 

Ով է ներկայացնում ___________________________________

(անվանումը)

 

ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը *    I I I I I I I I I I I I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *                        I I I I I I I I I

 

Մարզը ________________________________________  I   I   I

 

Գտնվելու վայրը __________________________________

 

Էլեկտրոնային փոստի հասցեն _______________________________

 

 

* լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից

Տրամադրված տեղեկությունների գաղտնիության պահպանումը երաշխավորվում է օրենքով                     

Ձև N 1- գիտություն

տարեկան

 

Հաստատված է՝

ՀՀ  վիճակագրության

պետական խորհրդի

19 օգոստոսի 2002թ.

թիվ 196-Ն որոշմամբ

 

Ներկայացվում է՝

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) մարզային գործակալություն մինչև փետրվարի 25-ը, որը` ՀՀ ԱՎԾ մինչև մարտի 1-ը

 

Ներկայացնում են՝

Գիտատեխնիկական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով։

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

200..թ. համար

 

Բաժին 1. Գիտատեխնիկական աշխատանքների կատարումը

 

(հազ. դրամ)

Տողի հա-մարը

 

Ըստ փաստացի գործող (պայմանա-
գրային) գների

Ըստ ինքնարժեքի (փաստացի ծախսերով)

ընդա-
մենը

այդ թվում՝ կատարվել
է սեփական  ուժերով

ընդա-
մենը

այդ թվում՝ կատարվել
է սեփական  ուժերով

Ա

Բ

1

2

3

4

101

Ավարտված և պատվիրատուի կողմից ընդունված աշխատանքների փաստացի ծավալը

 

X

 

X

102

այդ թվում՝ գիտատեխնիկական

աշխատանքների (արտադրանքի) ծավալը

       

103

Տարեսկզբից կատարված աշխատանքների ծավալը (104+112)

       

104

այդ թվում՝

գիտատեխնիկական աշխատանքների

(արտադրանքի) ծավալը 105+107+109+110+111)

       

105

դրանցից՝

գիտահետազոտական

       

106

այդ թվում՝ հիմնարար

       

107

նախագծակոնստրուկտորական  և

տեխնոլոգիական

աշխատանքներ

       

108

այդ թվում՝ ծրագրատեխնոլոգիական

կոմպլեքսների ծրագրային

արտադրանքի ստեղծման գծով

X

X

   

109

փորձնական նմուշների (արտադրանքի) խմբերի պատրաստումը

       

110

շինարարության համար նախագծային

աշխատանքներ

       

111

գիտատեխնիկական ծառայություններ

       

112

այլ աշխատանքներ (ծառայություններ)

       

 

Տեղեկանք  1. Գիտահետազոտական գործունեության հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը /հազ. դրամ/ _  113

այդ թվում՝  մեքենաների և սարքավորումների արժեքը  _________________ 114

 

Բաժին 2. Հետազոտությունների և մշակումների վրա կատարված համախառն ծախսեր

 

(հազ. դրամ)

Տողի
հա-
մարը

 

Ընդամենը

այս թվում՝ ըստ գիտության ճյուղերի

բնական

տեխնիկա- կան

բժշկական

գյուղա-տնտեսական

հասարա-
կական

հումանի-
տար

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

201

Հետազոտությունների և մշակումների վրա կատարված համախառն ծախսեր /202+214/

             

202

այդ թվում՝

գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ծախսեր /203+209/

             

203

այդ թվում`

գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ընթացիկ ծախսեր /առանց ամորրտիզացիոն

մասհանումների/ /204+206+207+208/

             

204

դրանցից՝
աշխատանքի վարձատրման ծախսեր

             

205

այդ թվում՝ գիտական հետազոտություններ և մշակումներ կատարողների /առանց

համատեղողների/

             

206

սոցիալական ապահովության մասհանումներ

             

207

սարքավորումների վրա կատարվող ծախսեր

             

208

այլ ընթացիկ ծախսեր

             

209

գիտական հետազոտությունների և

մշակումների վրա կատարված կապիտալ

ծախսեր /210+211+212+213/

             

210

դրանցից՝

շենքեր

             

211

            սարքավորումներ

             

212

            հողային տարածքներ

             

213

            այլ կապիտալ ծախսեր

             

214

գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված արտաքին ծախսեր

             

 

Տեղեկանք  2.  Հաշվետու տարում հիմնական միջոցների ամորտիզացիան /հազ. դրամ/ ________  215

 

Բաժին 3. Գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ընթացիկ  ծախսերն ըստ աշխատանքների տեսակների

 

(հազ. դրամ)

Տողի հա-
մարը

 

Ընդամենը

այդ թվում՝ ըստ գիտության ճյուղերի

բնական

տեխնիկա-կան

բժշկական

գյուղատն-
տեսական

հասարա-
կական

հումանի-
տար

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

301

Հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ծախսեր /առանց ամորտիզացիոն մասհանումների/

             

302

այդ թվում՝ հիմնարար /ֆունդամենտալ/

             

303

կիրառական

             

304

գիտատեխնիկական մշակումներ

             

 

Բաժին 4.  Հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին  ծախսերի ֆինանսավորման աղբյուրները 

(հազ. դրամ)

 

Հետազոտու-
թյունների
և մշակումների վրա կատարված  ներքին ծախսերը

այդ թվում՝

բյուջետային միջոցներ

բյուջետային մասհանումներ ԲՈՒՀ-ին

սեփական միջոցներ

պատվիրա-
տուի միջոցներ

արտասահ-
մանյան միջոցներ

այլ
միջոցներ

ընդամենը

դրանցից

պետական բյուջեից

համայնքային
բյուջեից

Ա

1

2

3

4

5

6

7

8

9

Ընդամենը

                 

 

Բաժին 5.   Գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող աշխատողների թվաքանակը հաշվետու տարվա վերջին

 

(մարդ)

Տողի հա-մարը

 

Գիտահետազոտական աշխատանքներ և մշակումներ կատարող աշխատողների թվաքանակը /առանց համատեղողների/ 

այդ թվում

Գիտամանկա-
վարժական աշխատողների թվաքանակը, որոնք մանկավարժական գործունեությանը զուգընթաց
կատարում են
գիտատեխ-
նիկական աշխատանքներ
/լրացնում են բուհերը/

մասնագետ-հետազոտող

տեխնիկ

օժանդակ անձնակազմ

այլ

ընդա-մենը

նրան-
ցից` կանայք

ընդա-մենը

նրան-
ցից` կանայք

ընդա-մենը

նրան-
ցից` կանայք

ընդա-մենը

նրան-
ցից` կանայք

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

8

9

10

501

Ընդամենը
/502+505+506/

                   

502

այդ թվում ունեն կրթություն` 
բարձրագույն

                   

503

նրանցից `
գիտության դոկտոր

                   

504

            գիտության թեկնածու

                   

505

    միջին մասնագիտական

                   

506

    այլ

                   

 

Տեղեկանք 3.

Գիտատեխնիկական, նախագծակոնստրուկտորական, տեխնոլոգիական աշխատանքներ կատարող մասնագետների միջին ցուցակային թվաքանակը /առանց համատեղողների և պայամանագրային հիմունքներով աշխատողների/_______  507

 

Բաժին 6. Գիտահետազոտական աշխատանքներ և մշակումներ կատարող աշխատողների որակավորման տարիքային կազմն ու շարժը

 

/մարդ/

Տողի հա-մարը

 

Ընդամենը

այդ թվում` ըստ տարիքի

մինչև 30

31 - 39

40 - 49 

50 - 59 

60  և բարձր

Ա

Բ

1

2

3

4

5

6

601

Գիտական հետազոտություններ և
մշակումներ կատարող աշխատողների
թվաքանակը հաշվետու տարվա սկզբին
/առանց համատեղողների/
այդ թվում՝
1. մասնագետ-հետազոտողներ

նրանցից ունեն գիտական աստիճան

2. գիտության դոկտոր
3. նրանցից՝ կանայք
4. գիտության թեկնածու
5. նրանցից՝ կանայք

           

602

           

603

           

604

           

605

           

606

           

607

Ընդունվել են աշխատանքի տարվա ընթացքում    

այդ թվում՝

1. մասնագետ-հետազոտողներ

նրանցից ունեն գիտական աստիճան

2. գիտության դոկտոր

3. նրանցից՝ կանայք

4.  գիտության թեկնածու

5. նրանցից՝ կանայք

           

608

           

609

           

610

           

611

           

612

           

613

Ազատվել են աշխատանքից տարվա ընթացքում

այդ թվում՝

1. մասնագետ-հետազոտողներ

նրանցից ունեն գիտական աստիճան
2. գիտության դոկտոր
3. նրանցից՝ կանայք
4.  գիտության թեկնածու
5. նրանցից՝ կանայք

           

614

           

615

           

616

           

617

           

618

           

619

613 տողից՝ աշխատանքից ազատվել են հաստիքների կրճատման հետև.

այդ թվում՝

1. մասնագետ-հետազոտողներ
նրանցից՝ կանայք

           

620

           

621

           

622

Գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող աշխատողների թվաքանակը հաշվետու տարվա վերջին 
այդ թվում՝

1. մասնագետ-հետազոտողներ

նրանցից ունեն գիտական աստիճան

2. գիտության դոկտոր

3. նրանցից՝ կանայք

4.  գիտության թեկնածու

5. նրանցից՝ կանայք

           

623

           

624

           

625

           

626

           

627

           

Բաժին 7. Մասնագետ-հետազոտողների բաշխումն ըստ գիտության ճյուղերի 

/մարդ/

Տողի
հա-
մարը

 

Մասնագետ-
հետազոտողների
թվաքանակը

այդ թվում

գիտության
դոկտորներ

գիտության 
թեկնածուներ

ընդա-
մենը

նրանցից՝
կանայք

ընդա-
մենը

նրանցից՝
կանայք

ընդա-
մենը

նրանցից՝
կանայք

Ա

Բ

1

2

3

4

5

6

701

  Ընդամենը   /702+709+710+711+712+720/

           

702

                     այդ թվում՝ ըստ գիտության ճյուղերի
բնական  գիտություններ       

           

703

          մաթեմատիկա, մեխանիկա

           

704

          ֆիզիկա, աստղագիտություն

           

705

          քիմիա, դեղագործական քիմիա

           

706

          կենսաբանություն, հոգեբանության ֆիզիոլոգիա

           

707

          երկրաբանական, հանքաբանական 

           

708

          աշխարհագրություն  /բացի տնտեսական, սոցիալական,
քաղաքական/

           

709

    տեխնիկական  գիտություններ

           

710

    բժշկական  գիտություններ

           

711

    գյուղատնտեսական  գիտություններ

           

712

   հասարակական   գիտություններ              

713

         էկոնոմիկա /բացի գյուղատնտեսության էկոնոմիկայից/

           

714

         իրավաբանական

           

715

         մանկավարժական

           

716

         հոգեբանություն /բացի հոգեբանության ֆիզիոլոգիայից/

           

717

         սոցիոլոգիա

           

718

         քաղաքական

           

719

         այլ

           

720

   հումանիտար  գիտություններ              

721

          պատմություն

           

722

          փիլիսոփայություն

           

723

          բանասիրություն

           

724

          արվեստագիտություն, ճարտարապետության տեսություն և
պատմություն

           

Բաժին 8. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը 

(հազ. դրամ)

Ֆինանսական միջոցների առկայությունը Ֆինանսական ծախսեր

Ֆինան-

սական

միջոց-

ների

մնա-

ցորդը

տարե-

վերջին

ընդա-
մենը
այդ թվում ընդա-
մենը
այդ թվում

մնա-
ցորդը
տարե-
սկզբին

ֆինանսական    մուտքերը

նյու-
թա-
կան
ծախ-
սեր

ոչ նյու-
թա-
կան
ծառա-
յություն-
ների
վճա-
րումներ

գոր-
ծուղ-
ման
ծախ-
սեր

աշխա-
տա-
վարձ և
դրան
հավա-
սարեց-
ված
վճա-
րում-
ներ

պար-
տա-
դիր

սոցիա-

լական

ապա-
հովա-
գրա-
կան
վճար-
ներ

գրա-

դարա-

նային

 ֆոնդի

 համա-

լրման

հիմ-

նա-

վերա-

նորոգ-

ման,

գույքի և

սար-

քավո-

րում-

ների

ձեռք

բերման

այլ

ծախ-

սեր

ընդա-
մենը

այդ թվում

բյուջեից
(պետական և
համայնքային)

նվիրա-
տվու-
թյուն-
ներ

վարձա-
կալու-
թյու-
նից

այլ
եկա-
մուտներ

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
                                 

           

        Ղեկավար՝

             

        Կատարող ________________

         

        Անուն, ազգանուն_____________

             

        Հեռ.____________________

         

        Պաշտոն ___________________

             

        ___ _______________ 200 թ.

         

        Ստորագրություն _____________