ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 ապրիլի 2000 թվականի |
թիվ 77 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(որոշումն ուժը կորցրել է 11.01.02 թիվ 5)
Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
1.1. կանոն 15-ի 15.4 կետի երկրորդ պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Իրավաբանական և ֆիզիկական անձ արժութային դիլերի լիցենզիային կից, հատուկ գրությամբ, տրվում է այն անձի (անձանց) անունը և ազգանունը, ով նշված անձի անունից իրավունք ունի սահմանված կարգով իրականացնելու լիցենզիայով նախատեսված գործառնություններ».
1.2. կանոն 15-ի 15.6 կետում ավելացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետ`
«զ) իրավաբանական անձի կանոնադրությունը, որտեղ պետք է ներառված լինի տվյալ մասնաճյուղը».
1.3. կանոն 17-ի 17.3 կետի երրորդ պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Իրավաբանական և ֆիզիկական անձ արտարժույթի փոխանակման կետի լիցենզիային կից, հատուկ գրությամբ, տրվում է այն անձի (անձանց) անունը և ազգանունը, ով նշված անձի անունից իրավունք ունի սահմանված կարգով իրականացնելու լիցենզիայով նախատեսված գործառնություններ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: