«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302462
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 օգոստոսի 2002 թ. |
N 160-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՔԱ) (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Օդային տրանսպորտով մատուցված ծառայությունների ծավալի մասին» Ձև թիվ 1-ծառայություններ (ՔԱ) (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ» (ՁԵՎ ԹԻՎ 1-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՔԱ)) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
Հրահանգը սահմանում է մատուցված ծառայությունների գծով Ձև թիվ 1-ծառայություններ(ՔԱ) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հաշվետվությունը ներկայացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրված օդային տրանսպորտով ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք, հիմնարկները (այսուհետ կազմակերպություններ), անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
2. Հաշվետվությունը ներկայացվում Է ամսական պարբերականությամբ:
3. Հաշվետվության ծավալային ցուցանիշներն արտացոլվում են հազար դրամով, մեկ տասնորդական նիշով:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Գ Լ ՈՒ Խ II
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Օդային տրանսպորտի ծառայություններում հաշվառվում են ուղևորների, բեռների և ուղեբեռների, փոստի տեղափոխման, ինչպես նաև տնտեսության ճյուղերի կարիքների համար կատարված ավիացիոն աշխատանքների համար կատարված վճարները: Օդային տրանսպորտի ծառայությունների մեջ են մտնում նաև տոմսերի նախնական վաճառքից առաջացած կոմիսիոն գանձումների, ինչպես նաև տոմսերի վերապահման (բրոնյա) արժեքը:
6. Բոլոր տեսակի ծառայությունների հաշվառումը իրականացվում է դրանց մատուցման պահին ստացված փաստացի վճարի չափով (անկախ վճարման ձևից):
7. Ծառայությունների ընդհանուր ծավալը հաշվարկվում է որպես մատուցված ծառայությունների դիմաց բնակչության և կազմակերպությունների վճարների հանրագումար (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
8. Օդային տրանսպորտով ծառայությունների մատուցումը կատարվում է կանոնավոր և անկանոն չվերթերով: Կանոնավոր չվերթերին են պատկանում պլանավորված և նախօրոք կազմված չվացուցակով իրականացված ուղևորային և բեռնային օդային փոխադրումները՝ հաստատված երթուղիներով: Անկանոն չվերթերին են պատկանում չպլանավորված չվերթերը, որոնք իրականացնում են կոմերցիոն փոխադրումներ չվացուցակից դուրս: Օրինակ՝ չարտերային (պատվերով) թռիչքները, հատուկ ուղերթերը, որոնք արտահայտված չեն կանոնավոր փոխադրումներում, ինչպես նաև լրացուցիչ թռիչքները, որոնք պայմանավորված են կանոնավոր ուղերթերի ծանրաբեռնվածությամբ:
9.Հաշվետվության 1-ին սյունյակում (տող 01-ից 08) հաշվառվում է ավիաընկերությունների կողմից մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը, 2-րդ սյունյակում (տող 01-ից 08)՝ առանձնացնելով բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալը:
10. Տող 01-ում (սյունյակ 1, 2,) հաշվառվում է ծառայությունների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում, տող 02-ում, 03-ում, 04-ում՝ համապատասխանաբար ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների, այլ ծառայությունների ծավալը: Տող 01-ը հավասար է 02, 03, 04 տողերի գումարին (տող 01=տող 02+տող 03+տող 04): Տող 05-ից 08 (սյունյակ 1,2) համապատասխանաբար հաշվառվում են նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի տվյալները: Տող 05-ը հավասար է 06, 07, 08 տողերի գումարին (տող 05 = տող 06+տող 07+տող 08):
11. Այլ ծառայություններ տողում ներառվում են օդային տրանսպորտի այլ օժանդակ գործունեության, բեռների և ուղեբեռների փաթեթավորման, բեռնման և բեռնաթափման հետ կապված ծառայությունները:
12. 3-րդ սյունակում ցույց է տրվում աշխատողների միջին ցուցակային թվաքանակը: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակի մեջ ներառվում են ծառայությունների ոլորտում զբաղված աշխատողները, ինչպես նաև վարչակազմը: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակի մեջ չեն ներառվում օժանդակ տնտեսության աշխատողները, շենքերի կապիտալ վերանորոգմամբ զբաղվող անձնակազմը, ոչ հիմնական գործունեության (օժանդակ տնտեսության, կապիտալ շինարարության և այլն) սպասարկմամբ զբաղված տրանսպորտի աշխատողները: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար` 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով:
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |
ՀՀ ԱԶԱԳՅԻՆ |
|
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի | |||||||
Ում է ներկայացվում ____________________________ (անվանումը) |
Տրամադրված տեղեկությունների գաղտնիության պահպանումը երաշխավորվում է օրենքով | ||||||
Ով է ներկայացնում _____________________________ (անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը _______________ ______________________ ծածկագիրը** /_/_/_/_/_/
Գտնվելու վայրը ______________________________ Էլեկտրոնային փոստի հասցեն ______________________ * լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից |
ամսական Հաստատված է՝ ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. օգոստոսի 12-ի թիվ 160-Ն որոշմամբ Ներկայացվում է՝ Ներկայացնում են՝ Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին | ||||||
Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով: |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ
200 թ. ____________
Տողի համարը |
Ծառայությունների ծավալը (փաստացի գներով, հազ. դրամ) |
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (մարդ) | ||
Ընդամենը |
այդ թվում` | |||
Ա | Բ | 1 | 2 |
3 |
Հաշվետու տարվա համապատասխան ժամանակաշրջանի ընթացքում այդ թվում` |
01 |
|||
ուղևորափոխադրումներ |
02 |
x | ||
բեռնափոխադրումներ |
03 |
x | ||
այլ ծառայություններ |
04 |
x | ||
Նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ընթացքում այդ թվում` |
05 |
x | ||
ուղևորափոխադրումներ |
06 |
x | ||
բեռնափոխադրումներ |
07 |
x | ||
այլ ծառայություններ |
08 |
x |
____ _____________ 200 թ. |
Ղեկավար` ______________ |
______________________ |
_________________ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.12.2004, N 33-Ն | 05.03.2005, N 160-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|