«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302197
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 օգոստոսի 2002 թ. |
N 147-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՏԵՂԵԿԱՆՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆԱՍՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 9-Գ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Տեղեկանք գյուղական վայրերի բնակչության անասուններով ապահովվածության մասին» Ձև թիվ 9-գ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ | Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 12 օգոստոսի 2002 թ. թիվ 147-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՏԵՂԵԿԱՆՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆԱՍՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 9-Գ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Տեղեկանք գյուղական վայրերի բնակչության անասուններով ապահովվածության մասին» ձև թիվ 9-գ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացվում է գյուղական համայնքների կողմից որոնք այդ մասին նախօրոք տեղեկացվում են, և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Անասունների համատարած հաշվառումը հանրապետությունում յուրաքանչյուր տարի անց է կացվում հունվարի 1-ի դրությամբ, գյուղական (քաղաքային) համայնքների կողմից գյուղական վայրերում` բոլոր, իսկ քաղաքային վայրերում` միայն անասուն ունեցող տնտեսություններում:
5. Հրահանգը կազմված է ձև թիվ 9-գ տարեկան հաշվետվության սյունակների ու տողերի հերթականությանը համապատասխան և լրացվում է «Ցուցակ բնակչության տնտեսություններում առ 1-ը հունվարի 200 թ. անասունների հաշվառման համար» ձև թիվ 3-ի հիման վրա:
6. «Առկա տնտեսությունների թիվը»՝ թիվ 1 սյունակում 1-3 տողերով լրացվում է ձև թիվ 3-ում լրացված առկա գյուղացիական և բնակչության օժանդակ տնտեսությունների թիվը:
7. «Անասուն չունեցող տնտեսությունների թիվը»՝ թիվ 2-7 սյունակներում լրացվում է ձև թիվ 3-ից, ըստ տնտեսությունների խմբերի, տվյալ անասնատեսակը չունեցող տնտեսությունների թիվը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ | ||||||||||||||
|
Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆԱՍՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
առ 1 հունվարի 200___թ.
Տողի N |
|
Առկա տնտեսությունների թիվը |
Անասուն չունեցող տնտեսությունների թիվը | |||||
բոլոր տեսակի |
խոշոր |
կով |
խոզ |
ոչխար |
այծ | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Գյուղացիական տնտեսություններ |
|||||||
2 |
Բնակչության օժանդակ տնտեսություններ |
|||||||
3 |
Ընդամենը համայնքում |
___ _________ 200___ թ. Գյուղական համայնքի ղեկավար ______________ |
ստորագրություն |
______________ | |
* - Ծանոթություն - |
Ձևը չի բերվում: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.01.2009, թիվ 10-Ն | 26.03.2009, N 147-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|