ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 1998 թվականի N 193
«ԲԱՆԿԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԲԱՆԿԵՐԻ ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ» 4-ՐԴ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի բանկերի ասոցիացիայի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 16-ի N 139 որոշմամբ հաստատված «Բանկերում վերստուգումների իրականացումը, բանկերի աուդիտային ստուգումը» 4-րդ կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1.1. 1.5 կետի «դ» ենթակետի առաջին պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային խմբի կողմից սահմանված ժամկետում վերջինիս ներկայացնել վարկային ներդրումների ամփոփագիր (հավելված 1), անհրաժեշտ տեղեկանքներ, բացատրագրեր, փաստաթղթեր և (կամ) նրանց պատճեններ (հաստատված վերստուգվող բանկի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ), որոնք անմիջականորեն առնչվում են վերստուգման ծրագրի իրականացմանը».
1.2. հաստատել 4-րդ կանոնակարգի հավելված 1-ը («Վարկային ներդրումների ամփոփագիրը» և «Վարկային ներդրումների ամփոփագրի լրացման կարգը» (կցվում է)):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1(բ) |
|
Վարկային ներդրումների ամփոփագրի լրացման կարգը
Վարկային ներդրումների ամփոփագրի տեքստային տեղեկատվություն պարունակող սյունակներում յուրաքանչյուր բառ, տառ անհրաժեշտ է լրացնել մեծատառերով` բառերի կամ տառերի միջև թողնելով մեկ ազատ (բաց) տեղ, իսկ որպես չակերտ օգտագործել « » նշանը: Ամփոփագրի սյունակներում արտացոլվող ամսաթվերը անհրաժեշտ է լրացնել հետևյալ ֆորմատով` DD.MM.YYYY (օրինակ` 25.11.1998): Սյունակներում բոլոր գումարային թվերը անհրաժեշտ է արտացոլել հազարական ստորակետերով (օրինակ` 156,000 կամ 1,289,100): Եթե ամփոփագրի վանդակներից որևէ մեկը լրացման կարիք չունի, ապա համապատասխան վանդակը պետք է դատարկ մնա (գծիկ կամ այլ խորհրդանիշ (սիմվոլ) չպետք է նշել):
1-ին սյունակում լրացվում է յուրաքանչյուր վարկառուի առանձնահատուկ կոդը (կոդը կարող է որոշել լրացնողը), որը յուրաքանչյուր վարկառուի համար պետք է լինի միակը: Եթե մի վարկառուի վերաբերյալ լրացվում է մի քանի տող, ապա յուրաքանչյուր տողի 1-ին սյունակում տվյալ վարկառուի կոդը կրկնվում է:
2-րդ սյունակում լրացվում է վարկատուի (բանկի) և վարկառուի միջև կնքված վարկային պայմանագրի համարը (օրինակ` 5): Համարից առաջ ոչ մի բառ (օրինակ` «թիվ» բառը) կամ նշան (օրինակ` «N») չպետք է գրվի:
3-րդ սյունակում լրացվում է վարկառուի վարկային հաշվի համարը (օրինակ` 123006798101):
4-րդ սյունակում լրացվում է վարկառուի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, եթե վարկառուն իրավաբանական անձ է (օրինակ` «ԱՐԵՎԻԿ» ՍՊԸ («ՓԱՅԼ» Փ/Ձ)), որտեղ փակագծերում նշվածը վարկառուի նախկին անվանումն է: Իսկ եթե վարկառուն ֆիզիկական անձ է, ապա պետք է լրացվի անձի անունը, ազգանունը (օրինակ` ՀԱՍՄԻԿ ԱՎԱԳՅԱՆ (ՀԱՍՄԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ)), որտեղ փակագծերում նշվածը վարկառուի նախկին անունը, ազգանունն է: Նախկինը գրվում է, եթե անվանումը կամ անունը, ազգանունը փոփոխվել են:
5-րդ սյունակում լրացվում է վարկառուի ՀՎՀՀ-ն (հարկ վճարողի հաշվառման համարը), իսկ եթե ՀՎՀՀ չունի` ՀՀ հարկային տեսչությունում գրանցված չէ, ապա այդ սյունակում լրացվում են վարկառուի անձնագրի տվյալները` սերիան, համարը` առանց ազատ (բաց) տեղերի և գծիկների (օրինակ` XICL576128):
6-րդ սյունակում լրացվում է վարկառուի իրավաբանական հասցեն` եթե վարկառուն իրավաբանական անձ է, իսկ եթե վարկառուն ֆիզիկական անձ է` բնակության հասցեն (օրինակ` ԵՐԵՎԱՆ ՓԱՓԱԶՅԱՆ 5/8):
7-րդ սյունակում լրացվում է Կ տառը, եթե վարկառուն բանկի հետ կապված անձ է: Կ տառի կողքին ոչինչ չպետք է գրվի (կետ (.) և այլն):
8-րդ սյունակում լրացվում է վարկի փաստացի տրման ամսաթիվը:
9-րդ սյունակում լրացվում է վարկի մարման ամսաթիվը` ըստ վարկային պայմանագրի:
10-րդ սյունակում լրացվում է վարկի գումարը` համաձայն վարկային պայմանագրի (օրինակ` եթե պայմանագրով նախատեսված է վարկառուին տրամադրել 10,000 ԱՄՆ-ի դոլարի վարկ, վանդակում գրվում է` 10,000, իսկ եթե նախատեսված է 1,100,000 դրամի վարկ, գրվում է` 1,100,000):
11-րդ սյունակում լրացվում է տրված վարկի գումարի արժույթին համապատասխան ISO կոդը` ըստ վարկային պայմանագրի (օրինակ` ԱՄՆ-ի դոլարով վարկի համար` USD, հայկական դրամով վարկի համար` AMD և այլն):
12-րդ սյունակում լրացվում է վարկի գումարը համարժեք դրամով (օրինակ` եթե տրվել է 10,000 ԱՄՆ-ի դոլար, ապա 12-րդ սյունակում լրացվում է այդ գումարը համարժեք դրամով): Ամփոփագրի հաջորդ սյունակներում արտացոլված բոլոր գումարային տվյալները լրացվում են դրամով:
13-րդ սյունակում լրացվում է վարկի տրամադրման ձևը` կանխիկ կամ անկանխիկ, այսինքն եթե վարկը տրամադրվել է կանխիկ ձևով, գրվում է կանխիկ բառի առաջին տառը` Կ, իսկ եթե տրամադրվել է անկանխիկ ձևով, գրվում է` Ա:
14-րդ սյունակում լրացվում է տարեկան կտրվածքով տոկոսադրույքը` ըստ վարկային պայմանագրի (օրինակ` 24 (առանց տոկոսի նշանի)):
15-րդ սյունակում լրացվում է տոկոսադրույքի հաշվարկման եղանակը` ՊԱՐԶ, կամ ԲԱՐԴ, կամ ՖԻՔՍՎԱԾ և այլն` համաձայն վարկային պայմանագրի:
16-րդ սյունակում լրացվում են վարկային պայմանագրով նախատեսված վարկի մաս-մաս մարման ամսաթվերը (յուրաքանչյուրը` առանձին տողի վրա): Եթե պայմանագրով վարկը նախատեսված է մարել միանվագ կարգով, ապա այդ սյունակը չի լրացվում` դատարկ է մնում:
17-րդ սյունակում լրացվում են վարկային պայմանագրով նախատեսված վարկի մաս-մաս մարման ենթակա գումարները (յուրաքանչյուրը` առանձին տողի վրա): Եթե պայմանագրով վարկը նախատեսված է մարել միանվագ կարգով, ապա այդ սյունակը չի լրացվում` դատարկ է մնում:
18-րդ սյունակում լրացվում են վարկային պայմանագրով նախատեսված տոկոսների մարման պայմանները (օրինակ` կարող է գրվել` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՄՍՎԱ 1-ԻՆ կամ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ և այլն):
19-րդ սյունակում լրացվում է վարկի օգտագործման կոնկրետ նպատակը (օրինակ` ԱՌԵՎՏՈՒՐ, կամ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, կամ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ և այլն):
20-րդ սյունակում լրացվում է գրավառուի (բանկի) և գրավատուի միջև կնքված գրավի պայմանագրի համարը (լրացման կարգը` ինչպես ամփոփագրի 2-րդ սյունակում է նախատեսված):
21-րդ սյունակում լրացվում է գրավի գնահատման արժեքը` ըստ գրավի պայմանագրի:
22-րդ սյունակում լրացվում է գրավի առարկան (օրինակ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ, կամ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑ, կամ ՈՍԿԻ, կամ այլ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂ, կամ ՏԱՐԲԵՐ ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ և այլն):
23-րդ սյունակում լրացվում է գրավի առարկայի գտնվելու վայրը` ԳՐԱՎԱՌՈՒ, կամ ԳՐԱՎԱՏՈՒ, կամ ԵՐՐՈՐԴ ԱՆՁ:
24-րդ սյունակում լրացվում է երաշխավորության գումարը:
25-րդ սյունակում լրացվում է երաշխավորողի անվանումը (լրացման կարգը` ինչպես 4-րդ սյունակի համար է նախատեսված):
26-րդ սյունակում լրացվում է վարկառուի վճարունակության գնահատականը` 1, կամ 2, կամ 3, կամ 4` համապատասխանաբար ամենաբարձր գնահատականը ընդունելով 4-ը, իսկ ամենացածրը` 1-ը (օգտվելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1998թ. մայիսի 6-ի N 26 արձանագրային որոշմամբ հաստատված «Վարկային ռիսկի և վարկերի դասակարգման նպատակով վարկառուի ֆինանսական վիճակի գնահատման չափանիշների վերաբերյալ» մեթոդական ցուցումներում ամրագրված չափանիշներից և ցուցաբերելով սուբյեկտիվ մոտեցում):
27-րդ սյունակում լրացվում է վարկառուի ստանձնած պարտավորությունների (վարկեր, դեբիտորական պարտքեր, լիզինգ, ֆակտորինգ և այլն) հաշվեկշռային ընդհանուր մնացորդը:
28-րդ սյունակում լրացվում է վարկառուի ստանձնած պարտավորությունների (վարկեր, դեբիտորական պարտքեր, լիզինգ, ֆակտորինգ և այլն) և ստացված երաշխիքների ու երաշխավորությունների արտահաշվեկշռային ընդհանուր մնացորդը:
29-րդ սյունակում լրացվում է վարկառուի հետ փոխկապակցված անձանց ստանձնած պարտավորությունների (վարկեր, դեբիտորական պարտքեր, լիզինգ, ֆակտորինգ և այլն) հաշվեկշռային ընդհանուր մնացորդը:
30-րդ սյունակում լրացվում է վարկառուի հետ փոխկապակցված անձանց ստանձնած պարտավորությունների (վարկեր, դեբիտորական պարտքեր, լիզինգ, ֆակտորինգ և այլն) և ստացված երաշխիքների ու երաշխավորությունների արտահաշվեկշռային ընդհանուր մնացորդը:
31-րդ սյունակում լրացվում է վարկառուի ստանձնած նախկին` վերջին մեկ տարվա ընթացքում վերջին մարված պարտքի վերջին փաստացի մարման ամսաթիվը:
32-րդ սյունակում լրացվում է վարկառուի ստանձնած նախկին` վերջին մեկ տարվա ընթացքում վերջին մարված պարտքի վերջին փաստացի մարված գումարը:
33-րդ սյունակում լրացվում է մարված տոկոսների ընդհանուր գումարը:
34-րդ սյունակում լրացվում է դուրս գրված տոկոսների ընդհանուր գումարը:
35-րդ սյունակում լրացվում է հաշվեկշռում առկա ժամկետանց տոկոսագումարների մնացորդը:
36-րդ սյունակում լրացվում է ժամկետային վարկի փաստացի մնացորդը:
37-րդ սյունակում լրացվում է ժամկետանց վարկի փաստացի մնացորդը:
38-րդ սյունակում լրացվում է երկարաձգված վարկի գումարը` համաձայն վարկատուի և վարկառուի միջև կնքված վարկի երկարաձգման պայմանագրի:
39-րդ սյունակում լրացվում է երկարաձգման օրվա ամսաթիվը:
40-րդ սյունակում լրացվում է երկարաձգման ժամկետը (օրինակ` 30 ՕՐ կամ 60 ՕՐ):
41-րդ սյունակում լրացվում է վարկային պայմանագրում ամրագրված տոկոսադրույքի վերանայման օրվա ամսաթիվը, եթե տեղի է ունեցել տոկոսադրույքի վերանայում:
42-րդ սյունակում լրացվում է վերանայված տոկոսադրույքը` տարեկան կտրվածքով (օրինակ` 36 (առանց տոկոսի նշանի)):
43-րդ սյունակում լրացվում է վարկային ռիսկի դասը (օրինակ` ՎՏԱՆԳԱՎՈՐ)` համաձայն 1997 թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ կենտրոնական բանկի ու ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից տրված վարկերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և դրա հաշվին անհուսալի վարկերի դուրսգրման կարգի»:
44-րդ սյունակում լրացվում է ռիսկի գործակիցը` առանց տոկոսի նշանի:
45-րդ սյունակում լրացվում է պահուստին ուղղված մասհանման գումարը:
Ամփոփագրի սյունակները անհրաժեշտ է թարմացնել յուրաքանչյուր տվյալի փոփոխության դեպքում: Ամփոփագրում ընդգրկված յուրաքանչյուր վարկառուի ստանձնած պարտավորությունների մարումից հետո բանկը պետք է առնվազն 5 տարի պահպանի (արխիվացնի) լրացված տվյալները:
Հավելված 1(ա) |
|
Վարկային ներդրումների ամփոփագիր
առ ____ __________199 թ.
Վարկա- ռուի կոդը |
Վարկա- յին պայմա- նագրի համարը |
Վարկա- ռուի վարկա- յին հաշվի համարը |
Վարկա- ռուի անվանու- մը (եթե նախկի- նում այլ է եղել, նաև նախկինը) |
Վարկա- ռուի ՀՎՀՀ կամ անձնա- գրի տվյալ- ները |
Վարկա- ռուի հասցեն |
Բանկի հետ կապ- վածու- թյունը |
Վարկի տրման ամսա- թիվը |
Վարկի մարման ամսա- թիվը |
Վարկի |
Ինչ ար- ժույ- թով է տրա- մադր- ված |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
Վարկի գու- մարը համար- ժեք դրամով |
Վարկի տրամա- դրման ձևը |
Տոկո- սա- դրույ- քը |
Տոկոսա- դրույքի հաշվարկ- ման եղանակը |
Վարկի մարման պայմանները |
Տոկոս- ների մարման պայման- ները |
Վարկի նպա- տակը |
Գրավի |
Գրավի գնա- հատ- ման արժե- քը |
Գրավի առար- կան | |
Ամսա- թիվը |
Գու- մարը | |||||||||
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
Գրավի առար- կայի գտնը- վելու վայրը |
Երաշ- խավո- րու- թյան գու- մարը |
Երաշ- |
Վարկա- ռուի վճարու- նակու- թյան գնահա- տականը |
Վարկառուի և նրա հետ փոխկապակցված անձանց ստանձնած պարտավորությունների գումարային մնացորդը | |||
Վարկառուի կողմից | Փոխկապ. անձանց կողմից | ||||||
Հաշվեկշռ. | Արտահաշվ. | Հաշվեկշռ. | Արտահաշվ. | ||||
23 |
24 |
25 |
26 |
27 |
28 |
29 |
30 |
Վարկառուի ստանձնած նախկին պարտավո- րություն |
Հաշվեգրված տոկոսներ |
Վարկի փաստացի |
Երկարաձգում | ||||||
Մար- ման ամսա- թիվը |
Գու- մարը |
Մարված | Դուրս գրված |
Հաշվե- կշռային ժամկե- տանց |
Ժամկե- տային |
Ժամկե- տանց |
Գու- մարը |
Ամսա- թիվը |
Ժամ- կետը |
31 |
32 |
33 |
34 |
35 |
36 |
37 |
38 |
39 |
40 |
Տոկոսադրույքի վերանայում |
Վարկային ռիսկի դասը |
Ռիսկի գործակիցը |
Պահուստին ուղղված մասհանման գումարը | |
Ամսաթիվը | Տոկոսադրույքը | |||
41 |
42 |
43 |
44 |
45 |
Կ.Տ. |
Բանկի վարչության նախագահ Գլխավոր հաշվապահ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|