Գլխավոր տեղեկություն
Номер
N 131-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.03.2003-05.03.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2003.02.28/4.1 Հոդ.62
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
09.08.2002
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
09.08.2002
Дата вступления в силу
10.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.03.2005

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60302445

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

  N 131-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ-ԱԲՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Բնակչության միջոցների հաշվին անհատական բնակելի շենքերի գործարկման մասին» Ձև թիվ-ԱԲՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
9 օգոստոսի 2002 թ. թիվ 131-Ն որոշմամբ

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Մեթոդական ցուցումները սահմանում են Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության սեփական միջոցների հաշվին շահագործման հանձնված բնակելի շենքերի վերաբերյալ տվյալները ձև թիվ ԱԲՇ պետական վիճակագրական հաշվետվությունում արտացոլելու կարգը:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հաշվետվությունը ներկայացնում են գյուղապետարանները, թաղապետարանները, քաղաքապետարանները (համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար՝ հաշվետվությունը կազմվում է մարզպետարանների կողմից), որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են: Հաշվետվությունը կազմելու հիմք են հանդիսանում «Անհատական բնակարանային ֆոնդի բնակելի շենքի տեխնիկական անձնագրի» տվյալները, որը կազմվում է քաղաքներում, գյուղական համայնքներում կառուցված յուրաքանչյուր բնակելի շենքի համար՝ գործող կարգով ձևակերպված շինարարության ավարտական ակտի տվյալների հիման վրա:

2. «Բնակչության սեփական միջոցների հաշվին անհատական բնակելի շենքերի գործարկման մասին» ձև թիվ ԱԲՇ վիճակագրական հաշվետվությունը ներկայացվում է հաստատված օրացուցային ժամկետներին համապատասխան:

Հաշվետվությունում արտացոլվող ցուցանիշները ներկայացվում են յուրաքանչյուր ամսվա համար՝ հաշվետու ժամանակաշրջանից հետո հաջորդ ամսվա 5-ին:

3. Հաշվետվությունում արտացոլվող ցուցանիշները կազմվում են աճողական ձևով:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

 

5. Հաշվետվությունում լրացվում են բնակչության սեփական միջոցների և բանկերի կողմից տրամադրված վարկերի հաշվին քաղաքներում, գյուղական վայրերում կառուցված (այդ թվում վաճառքի համար նախատեսված) բնակելի շենքերը, ինչպես նաև վաղօրոք կառուցված բնակելի շենքերին կից շինությունները և վերնաշենքերը:

6. Եթե նախորդ տարիներին շահագործման հանձնված առանձին բնակելի շենքեր այդ տարիների համար կազմած հաշվետվություններում չեն լրացվել, ապա այդպիսի շենքերի տվյալները լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի համար կազմած հաշվետվությունում:

7. 01-05 տողերում լրացվում են նոր կառուցված և շահագործման հանձնված բնակելի շենքերի վերաբերյալ տվյալները:

Հաշվարկի ենթակա չեն բնակության համար ժամանակավորապես հարմարեցված շինությունները:

8. 02 տողում լրացվում են կառուցված շենքերում բնակարանների քանակը:

9. 03 տողում լրացվում են գործարկված բոլոր շենքերի, այդ թվում նաև կից շինությունների և վերնաշենքերի ընդհանուր (օգտակար) մակերեսը: Ընդհանուր մակերեսի մեջ չեն մտնում աստիճանահարթակների, շենքի արտաքին չափերից դուրս գտնվող կոնստրուկտիվ էլեմենտների, կաթսայատների զբաղեցրած, չտաքացվող կցաշենքերի, պատշգամբների, առանձին կանգնած խոհանոցների և բաղնիքների, այգետնակների և բնակության համար ժամանակավորապես հարմարեցված շինությունների ընդհանուր մակերեսը:

10. 04 տողում լրացվում է բնակելի շենքերի շինարարության արժեքը:

11. 05 տողում առանձնացվում է անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու նպատակով պետական վարկ ստացած ընտանիքների թիվը:

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԶԱԳՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ  օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

Ում է ներկայացվում ____________________________

(անվանումը)

Տրամադրված տեղեկությունների գաղտնիության պահպանումը երաշխավորվում է օրենքով

 

Ով է ներկայացնում _____________________________

(անվանումը)

 

Իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը*

/_/_/_/_/_/_/_/_/_/_/_/

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *

/_/_/_/_/_/_/_/_/

Մարզը _________________________

/_/_/

Գտնվելու վայրը ______________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն ______________________

* լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից

Ձև N-ԱԲՇ
ամսական

Հաստատված է՝ ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի 09 օգոստոսի 2002 թ. թիվ 131-Ն որոշմամբ

Ներկայացվում է՝
1. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տեղական բաժանմունք
2. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը

Ներկայացնում են՝
1. Գյուղապետարանները, թաղապետարանները, քաղաքապետարանները, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար` մարզպետարանները

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ին:

Պետական  վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱն ՄԱՍԻՆ 200___ թ. հունվար-_____-ին

 

Անվանումը Տողի համարը Կողի միավորը Գործարկվել է հաշվետու ժամանակաշրջանում
Ընդամենը այդ թվում՝
քաղաքային վայրերում գյուղական վայրերում
Ա Բ Գ 1 2 3
Բնակելի շենքերի քանակը 01 միավոր      
Բնակարանների քանակը 02 միավոր      
Բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը 03 քառ.մ ընդ.
(օգտակար) մակ.
     
Գործարկված բնակելի շենքերի արժեքը 04 հազ. դրամ      
այդ թվում՝
անհատական բնակարանային շինարարության պետական աջակցություն (պետական վարկ)
05 վարկ ստացող
ընտանիքների թիվը
հազար դրամ
     

 

Ղեկավար
Անուն, ազգանուն______________
Պաշտոն____________________

Կատարող__________________

Ստորագրություն______________

Հեռ._____________