Գլխավոր տեղեկություն
Номер
N 157-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.11.2002-05.03.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.10.28/26.1 Հոդ.219
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
12.08.2002
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
12.08.2002
Дата вступления в силу
07.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.03.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302209

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 օգոստոսի 2002 թ.

ք. Երևան

N 157-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ-Ա (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում ապրանքների ամենօրյա վաճառքի հաշվառման մասին» Ձև թիվ-Ա (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

 Նախագահ Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թ. թիվ 157-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ-Ա (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

Հրահանգը սահմանում է «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում ապրանքների ամենօրյա վաճառքի հաշվառում» Ձև թիվ-Ա պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրված գյուղատնտեսական արտադրանքի շուկա կազմակերպողները:

2. Հաշվետվությունը ներկայացվում է ամսական պարբերականությամբ:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Հաշվետվությունը ներառում է շուկաներում վաճառվող բոլոր տեսակի մթերքները, խոշոր և մանր եղջերավոր անասունները, ծաղիկները և ծաղկի սածիլները: Վաճառվող գյուղատնտեսական արտադրանքի չափի միավորը հաշվետվության մեջ նշվում է կիլոգրամներով, բացառությամբ բուսական յուղի, կաթի` լիտրերով, հավը, սագը, բադը, այլ տեսակի թռչունները` հատով, ձուն` տասնյակով, խոշոր և մանր եղջերավոր անասունները` գլխաքանակով, ծաղիկները և ծաղկի սածիլները` հատով: Հաշվարկը կատարվում է ամեն օր գյուղատնտեսական արտադրանքի շուկաների հաշվարարի կողմից և ամփոփվում յուրաքանչյուր տասներկու օրը մեկ:

5. Հաշվետվությունը ներառում է նախորդ ամսվա 23-ից հաշվետու ամսվա 23-ը ընկած ժամանակաշրջանի տվյալները:

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական  տեղեկությունների ներկայացման» կարգի

 

Ում է ներկայացվում  __________________________________________

(անվանումը)

 

Ով է ներկայացնում ___________________________________________

(անվանումը)

 

ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը *      I I I I I I I I I I I I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *                               I I I I I I I I I

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը _______________________

 

__________________________________ ծածկագիրը ՝*   I I I I I I

 

Մարզը                                                                                  I   I   I

 

Գտնվելու վայրը __________________________________

 

Էլեկտրոնային փոստի հասցեն _______________________________

 

 

* լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից 

** լրացվում է ազգային վիճակագրական ծառայության կողմից

Տրամադրված տեղեկությունների գաղտնիության պահպանումը երաշխավորվում է օրենքով                     

 

Ձև թիվ-Ա

ամսական

 

Հաստատված է

ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի

օգոստոսի 12 2002 թ.

թիվ 157-Ն որոշմամբ

 

Ներկայացվում է՝

ՀՀ Ազգային վիճակագրական

ծառայության մարզային

գործակալությանը

 

Ներկայացնում են՝

գյուղատնտեսական արտադրանքի շուկա կազմակերպողները

 

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝

մինչև հաշվետու ամսվա 23-ը:

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով։

 

 

* - Ծանոթություն -

Հաշվետվությունը չի բերվում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.12.2004, N 31-Ն 05.03.2005, N 157-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան