Գլխավոր տեղեկություն
Номер
N 135-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.01.2003-05.03.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.12.23/31.1 Հոդ.282
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
09.08.2002
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
09.08.2002
Дата вступления в силу
02.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.03.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302353

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 135-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 8-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Արտադրական շինարարության մասին» Ձև թիվ 8-ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
9 օգոստոսի 2002 թ. թիվ 135-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

Հրահանգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարություն իրականացնող պատվիրատու կազմակերպությունների ֆինանսավորմամբ կատարված արտադրական նշանակության շինարարական աշխատանքների ծավալների` ձև թիվ 8-ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվությունում արտացոլման կարգը:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հաշվետվությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունում շինարարական աշխատանքները ֆինանսավորող պատվիրատուները` առևտրային կազմակերպությունները, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, մարզպետարանները, քաղաքապետարանները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

2. Կապիտալ շինարարության վերաբերյալ վիճակագրական հաշվետվությունները կազմվում և ներկայացվում են դրանցում նշված ժամկետներին և պարբերականությամբ: Նոր ստեղծված կազմակերպությունները վիճակագրական տեղեկությունը ներկայացնում են սկսած գրանցման օրից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների համար:

Հաշվետվություններում արտացոլվող ցուցանիշները ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանից հետո հաջորդ տարվա ապրիլի 20-ին:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

4. Ձև թիվ 8-կշ հաշվետվությունը ներկայացնում են ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին արտադրական նշանակության օբյեկտների նոր շինարարություն, գործող օբյեկտների ձևափոխում, ընդարձակում և տեխնիկական վերազինում իրականացնող պատվիրատուները:

Հաշվետվությունը ներկայացվում է նաև այն դեպքում, երբ ընթացիկ տարում շինարարությունը սկսվում է հաշվետվությունը ներկայացնելուց հետո, ինչպես նաև.

ա) ժամանակավոր դադարեցված կամ կոնսերվացված շինարարության համար,

բ) ավարտված, բայց ընդունման ակտով չձևակերպված կառույցների համար,

գ) նախորդ կամ ընթացիկ տարում շահագործման հանձնված կառույցների համար, որոնց նախագծային բոլոր արտադրական հզորություններն ընդունվել են ընդունող հանձնաժողովների կողմից` անկախ նրանից ամփոփ նախահաշիվը փակված է թե ոչ,

դ) կառույցների համար, որոնց գծով թույլատրված է կատարել նախապատրաստական աշխատանքներ մինչ նախագծանախահաշվային փաստաթղթերի հաստատումը:

Եթե ամփոփ նախահաշվում բացի արտադրական նշանակության օբյեկտներից առանձին տողով նախատեսված է նաև բնակելի շենքերի և սոցիալ-մշակութային նշանակության օբյեկտների շինարարություն, ապա 8-կշ հաշվետվությունում արտացոլվում են միայն արտադրական նշանակության օբյեկտների վերաբերյալ տվյալները:

Ամփոփ նախահաշվում նախատեսված ոչ արտադրական նշանակության օբյեկտները (բժշկական կետեր, առողջարաններ և այլն), որոնք հանդիսանում են օժանդակ և սպասարկող նշանակության օբյեկտներ, հաշվետվությունում պետք է արտացոլվեն հիմնական նշանակության օբյեկտների հետ միասին:

Հաշվետվությունները լրացնելիս անհրաժեշտ է տարբերել «Կառույց» և «Կառույցի կազմի մեջ չմտած օբյեկտներ» հասկացությունները:

«Կառույց» է համարվում շենքերի և կառույցների (օբյեկտների) միասնությունը, որոնց շինարարությունը, ընդարձակումը և ձևափոխումը կատարվում է միասնական նախագծա-նախահաշվային փաստաթղթերով:

Մի շարք դեպքերում առանձին տիտղոս ունեցող շինարարությունը հաշվետվության «Կառույցի» մեջ չի արտացոլվում, այլ վերագրվում է «Կառույցի կազմի մեջ չմտնող օբյեկտներին»:

Եթե օբյեկտի շինարարությունը, ընդարձակումը և վերափոխումը թույլատրվել է իրականացնել առանձին կազմված նախագծերով և նախահաշիվներով, ապա «կառույց» է համարվում կառուցվող, ընդարձակվող և վերափոխվող արտադրական նշանակության օբյեկտների միասնությունը` անկախ մեկ կամ մի քանի շինարարական հրապարակներում նրանց տեղաբաշխումից:

Կառույցի կազմի մեջ չմտնող օբյեկտներ են համարվում. գործող օբյեկտների տեխնիկական վերազինումը և հզորությունների պահպանումը, կառուցվող օժանդակ և սպասարկման նշանակության օբյեկտները, էներգետիկ, տրանսպորտի, կապի, ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման արտաքին գծերը և կառույցները, որոնք ներառված են ամփոփ նախահաշվի մեջ:

Առանձին հաշվետվություններ պետք է կազմվեն.

ա) յուրաքանչյուր կառույցի համար,

բ) գործող օբյեկտի տեխնիկական վերազինման համար,

գ) գործող օբյեկտի հզորությունների պահպանման համար,

դ) կառույցի կազմի մեջ չներառված մնացած բոլոր օբյեկտների համար:

Տեխնիկական վերազինման համար հաշվետվությունը կազմվում է միայն այն դեպքում, եթե այն իրականացվում է նախագծով կամ պատվերով (առանց նախագծի) երբ ձեռք է բերվում նախահաշվի մեջ մտած և մոնտաժ պահանջող սարքավորում:

Արտադրական միավորումը կամ գլխամասային կազմակերպությունը կազմում են առանձին հաշվետվություններ.

ա) յուրաքանչյուր կառույցի համար, անկախ նրանից նա վերաբերվում է ինքնուրույն կազմակերպությանը կամ արտադրական միավորմանը, որի համար այդպիսի հաշիվ չի բացվել,

բ) տեխնիկական վերազինման, գործող հզորությունների պահպանման և ոչ հիմնական նշանակության օբյեկտների համար առանձին-առանձին, եթե դրանց կապիտալ ներդրումների ֆինանսավորման համար բացված է ինքնուրույն հաշիվ,

գ) ոչ ինքնուրույն արտադրական միավորների (որոնց կապիտալ ներդրումների ֆինանսավորման համար բացված չէ ինքնուրույն հաշիվ) պատվիրատուն կազմում է առանձին ամփոփ հաշվետվություններ այդ միավորների համար.

- տեխնիկական վերազինում,

- գործող հզորությունների պահպանում,

- ոչ հիմնական նշանակության օբյեկտներ:

Եթե նախագծերի փոփոխման դեպքում դրանց կազմից և նախահաշվային փաստաթղթերից հանվում են գործող կարգի համաձայն գործարկված և հիմնական միջոցներին վերագրված օբյեկտները, ապա հաշվետվությունում բոլոր ցուցանիշները պետք է լրացվեն առանց այդ օբյեկտների վերաբերյալ տվյալների:

Հաշվետվությունում գործարկման ենթակա առանձին օբյեկտների, համալիրների վերաբերյալ տվյալները պետք է լրացվեն ինչպես նոր սկսվող, շինարարության ընթացքում գտնվող, այնպես էլ մինչև հաշվետվության կազմելը շահագործման հանձնվածների գծով:

Գործարկման ենթակա համալիր է համարվում նախագծով նախատեսված արտադրական (հիմնական, օժանդակ) և սպասարկման նշանակության, էներգետիկ, տրանսպորտային, կապի, ինժեներական կոմունիկացիաների, շրջակա միջավայրի պահպանության օբյեկտների միասնությունը:

5. 1-ին բաժնի տվյալները շինարարության ժամկետների մասին արտացոլվում են ինչպես ամբողջ կառույցի համար, այնպես էլ առանձին գործարկվող օբյեկտների, համալիրների գծով (հաշվետվության 1-ին բաժնի լրացման կարգը, որպես ծանոթություն բերված է հաշվետվության ձևում):

6. 2-րդ բաժնում արտացոլվում են նախագծանախահաշվային և սպասվելիք տվյալները արտադրական հզորությունների շահագործման վերաբերյալ ամբողջ կառույցի և այն գործարկվող օբյեկտների և համալիրների գծով, որոնք առանձնացվել են 1-ին բաժնում, միաժամանակ շինարարության արժեքը կատարված մինչև ընթացիկ տարվա սկիզբը և ընթացիկ տարում իրականացված կապիտալ ներդրումները:

Ընդարձակման և վերափոխման ժամանակ 3-7 սյունակները լրացվում են հաշվի առնելով միայն արտադրական հզորությունների աճը: Օրինակ, եթե կառույցի նախագծով նախատեսված է կազմակերպության ընդլայնում 100 հազար տոննա արտադրանքից մինչև 150 հազար տոննա, ապա սյունակ 5-ում անհրաժեշտ է լրացնել ոչ թե այդ երկու թվերը, այլ 50 հազար տոննա (150 - 100= 50):

Հաշվետվության մնացած ցուցանիշները այդպիսի կառույցների գծով պետք է համապատասխանեն հզորության աճի տվյալներին:

Առանձին գործարկվող օբյեկտների և համալիրների շինարարության արժեքը 8-9 սյունակներում արտացոլվում են համապատասխան ընթացիկ տարում գործող կառույցի ամփոփ նախահաշվի, իսկ շահագործված օբյեկտների և համալիրների` համապատասխան նույնատիպ փաստաթղթերի, որոնք գործել են դրանց շահագործման հանձնված տարում:

10-11 սյունակներում արտացոլվում են առանձին գործարկվող օբյեկտների և համալիրների իրացման ենթակա կապիտալ ներդրումների ծավալը ընթացիկ տարվա հունվարի 1-ից սկսած մինչև շինարարության ավարտը:

12 սյունակում արտացոլվում են առանձին գործարկվող օբյեկտների և համալիրների ընթացիկ տարում նախատեսված կապիտալ ներդրումները:

  

Ներմուծեք նկարագրությունը_19430
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

 

Ում է ներկայացվում _________________________________________________

(անվանումը)

 

Ով է ներկայացնում __________________________________________________

(անվանումը)

Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը* /_/_/_/_/_/_/_/_/_/_/_/

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *                               /_/_/_/_/_/_/_/_/

Մարզը________________________________________                    /_/_/

Գտնվելու վայրը ___________________________________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն__________________________________________

* լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից


Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական
տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ
արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ)
ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար
առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Տրամադրված տեղեկությունների
գաղտնիության պահպանումը
երաշխավորվում է օրենքով


Ձև N-8ԿՇ
տարեկան


Հաստատված է՝ ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի 09 օգոստոսի

2002 թ. թիվ 135-Ն որոշմամբ

 

Ներկայացվում է՝

1. ՀՀ Ազգային վիճակագրական
ծառայության մարզային գործակալության

տեղական բաժանմունքին

2. ՀՀ Ազգային վիճակագրական
ծառայությանը, գերատեսչությանը`

պետական վիճակագրական աշխատանքների

ծրագրով նախատեսված դեպքերում

 

Ներկայացնում են՝

1. Պատվիրատուները` առևտրային

կազմակերպությունները, հիմնարկները,

անհատ ձեռնարկատերերը, մարզպետարանները,

քաղաքապետարանները

 

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին

հաջորդող տարվա ապրիլի 20-ին:


* - Ծանոթություն -

Հաշվետվությունը չի բերվում: