«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302461
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 օգոստոսի 2002 թ. ք. Երևան |
N 154-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 12-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» Ձև թիվ 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 12 օգոստոսի 2002 թ. թիվ 154-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» (ՁԵՎ ԹԻՎ 12-ԱՌԵՎՏՈՒՐ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. Հրահանգը սահմանում է «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» Ձև թիվ 12-առևտուր պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հաշվետվությունը ներկայացնում են գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ կազմակերպող իրավաբանական անձինք, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
2. Հաշվետվությունը ներկայացվում է տարեկան պարբերականությամբ:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Գ Լ ՈՒ Խ II
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Ձև թիվ 12 -առևտուր հաշվետվության 1-ին տողը «Դրամական միջոցների մնացորդը հաշվետու տարվա սկզբին» - հավասար է նախորդ տարվա վերջի դրամական միջոցների մնացորդին:
5. 2-րդ տողը «Ընդամենը եկամուտներ» - իրենից ներկայացնում է 3-րդ, 4-րդ և 5-րդ տողերի հանրագումարը (տող 2 = տող 3 + տող 4 + տող 5):
6. 3-րդ տողը «տեղահատկացման դիմաց վարձակալական վճարներ» - հաշվառվում են շուկայի այն եկամուտները, որոնք գանձվում են շուկաներում վաճառք իրականացնող անձանցից գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի նպատակով տեղահատկացման համար:
7. 4-րդ տողը «օժանդակ ծառայություններից ստացված եկամուտներ» - հաշվառվում են այն եկամուտները, որոնք ստացվում են շուկայում գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն իրականացնող անձանց որոշակի ծառայություններ մատուցելու դիմաց. առևտրական գույքի, կշռաչափման սարքերի տրամադրումը, մթերքների պահպանումը սառնարաններում, սառցարաններում և այլ պահեստային տարածքներում, հատուկ սանիտարական հագուստների տրամադրումը, գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի կազմակերպումը առևտրական ծառայությունների միջոցով և այլն:
8. 5-րդ տողը «այլ եկամուտներ» - ներառում է վերը չնշված բոլոր եկամուտները. էլեկտրաէներգիայի օգտագործման, ջեռուցման և այլ կոմունալ ծառայությունների, ավտոկանգառների, հյուրանոցների և այլ ծառայությունների տրամադրման դիմաց:
9. 6-րդ տողը «Ընդամենը ծախսեր» - հավասար է 7-ից մինչև 11-րդ տողերի հանրագումարին (տող 6 = տող 7 + տող 8 + տող 9 + տող 10 + տող 11):
10. 7-րդ տողը «աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ» - հաշվառվում են աշխատողների կատարած աշխատանքների դիմաց վճարված դրամական և բնեղեն վարձատրությունները` ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները:
11. 8-րդ տողը «հիմնական միջոցների ձեռք բերման, շահագործման և պահպանման ծախսեր» - իրենից ներկայացնում է հաշվետու ժամանակաշրջանում շուկաների շինարարության, բարեկարգման, ինչպես նաև շուկաների նյութատեխնիկական հագեցվածության համար կատարված ծախսերը:
12. 9-րդ տողը «հիմնական միջոցների ընթացիկ և կապիտալ վերանորոգման ծախսեր» - հիմնական միջոցների նորոգման, վերանորոգման և վերականգնման համար կատարվող ընթացիկ և կապիտալ ծախսերը:
13. 10-րդ տողը «ամորտիզացիոն մասհանումներ» - իրենից ներկայացնում է գործունեության ընթացքում օգտագործվող և մաշվածքի ենթակա հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը:
14. 11-րդ տողը «այլ ծախսեր» - ներառում է վերը չնշված բոլոր ծախսերը. գովազդի, ապահովագրության, կոմունալ ծառայությունների դիմաց ծախսերը և այլն:
15. 12-րդ տողը «Դրամական միջոցների մնացորդը հաշվետու տարվա վերջում» - հավասար է 1-ին և 2-րդ տողերի գումարի և 6-րդ տողի տարբերությանը (տող 12 = տող 1 + տող 2 - տող 6):
16. Տեղեկանքի մասում լրացվում է տվյալներ շուկայի առկա վաճառատեղերի քանակի և աշխատողների միջին ցուցակային թվաքանակի վերաբերյալ: «Առկա վաճառատեղերի քանակը» տողում լրացվում է հաշվետու տարվա վերջում շուկայում առկա վաճառատեղերի քանակը: «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» տողում լրացվում է տվյալ ժամանակաշրջանի համար շուկայի աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, ներառյալ վարչակազմը: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը 12-ի վրա բաժանելով:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |||||
|
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
200--- թ. հունվար-դեկտեմբեր
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԸ
Տողի համարը | Անվանումը | Փաստացի տարեսկզբից |
Ա |
Բ |
1 |
1 |
Դրամական միջոցների մնացորդը հաշվետու տարվա սկզբին | |
2 |
Ընդամենը եկամուտներ այդ թվում` |
|
3 |
տեղահատկացման դիմաց վարձակալական վճարներ | |
4 |
օժանդակ ծառայություններից ստացված եկամուտներ | |
5 |
այլ եկամուտներ | |
6 |
Ընդամենը ծախսեր այդ թվում` |
|
7 |
աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ | |
8 |
հիմնական միջոցների ձեռք բերման, շահագործման և պահպանման ծախսեր | |
9 |
հիմնական միջոցների ընթացիկ և կապիտալ վերանորոգման ծախսեր | |
10 |
ամորտիզացիոն մասհանումներ | |
11 |
այլ ծախսեր | |
12 |
Դրամական միջոցների մնացորդը հաշվետու տարվա վերջում |
Տեղեկանք
Առկա վաճառատեղերի քանակը
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը |
_________________ (միավոր) _________________ (մարդ) |
___ ___________ 200 թ.
____________________ կատարողի ազգանունը և հեռախոսի համարը |
Ղեկավար` _____________
_____________________ (ստորագրություն) |