Գլխավոր տեղեկություն
Номер
N 142-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.03.2003-11.06.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2003.02.28/4.1 Հոդ.70
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
09.08.2002
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
09.08.2002
Дата вступления в силу
10.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2006

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

 ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

29 դեկտեմբերի 2002 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302452

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 142-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՉՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԵԳՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ ՉՍ-1 (ՓՈՍՏԱՅԻՆ-ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Չտեղակայված սարքավորումների հաշվեգրման անցկացման վերաբերյալ» Ձև թիվ ՉՍ-1 (փոստային-տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
9 օգոստոսի 2002 թվականի թիվ 142-Ն որոշմամբ

 

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՉՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԵԳՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ ՉՍ-1 ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Չտեղակայված սարքավորումների հաշվեգրումն անց է կացվում յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ բոլոր արդյունաբերական, շինարարական, գյուղատնտեսական, տրանսպորտի, կապի և տնտեսության այլ ճյուղերի կազմակերպություններում, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են: Հաշվեգրման ենթակա են բոլոր սարքավորումները, անկախ նրանց արժեքից, տեխնիկական վիճակից և գտնվելու վայրից:

Կազմակերպությունները հաշվետվությունը ներկայացնում են տարեկան մեկ անգամ մինչև փետրվարի 25-ը` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին:

Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

«Սարքավորումների անվանումը» սյունակում գրանցվում է սարքավորման լրիվ անվանումը, նշելով տեսակը, մակնիշը, ավելորդ սարքավորումների համար նաև արտադրող գործարանի անունը, արտասահմանյան արտադրության սարքավորումների համար` երկիրը և ֆիրման: «Չափման միավորը» սյունակում գրանցվում է սարքավորման չափման միավորը` հատ (կոմպլեկտ): «Քանակը» սյունակում լրացվում է սարքավորումների քանակը:

«Արտասահմանյան սարքավորումներ» սյունակում տեղական և ԱՊՀ երկրների արտադրության սարքավորումների համար ոչինչ չի նշվում, իսկ մնացած երկրների համար` նշվում է 2 թիվը:

«Կոդը» սյունակում գրանցվում է թե սարքավորումը ինչ վիճակում է գտնվում, որը արտահայտվում է կոդերով: Կոդերի վերծանումը տրված է հաշվետվության վերջում: 11 կոդով նշանակվում են տեղակայման ենթակա սարքավորումները, 25 կոդով` մոնտաժի մեջ գտնվող կամ մոնտաժն ավարտված, բայց շահագործման չհանձնված սարքավորումները, 45 կոդով` տեխնիկապես անհրաժեշտ ռեզերվում գտնվող, 46 կոդով` երկարատև ժամկետով պահեստավորված, 51 կոդով` ավելորդ, 99 կոդով` դուրս գրման ենթակա սարքավորումները: «Արտադրման տարեթիվը» սյունակում նշվում է սարքավորման արտադրման տարեթիվը ըստ սարքավորման անձնագրի կամ այլ փաստաթղթերի:

«Պահեստում, մոնտաժի մեջ գտնվելու տարեթիվը» սյունակում նշվում է թե սարքավորումը, որ թվականից չի օգտագործվում, այսինքն տեղակայման ենթակա սարքավորումների համար նշվում է կազմակերպություն մուտք գործելու տարեթիվը, մոնտաժի մեջ գտնվող սարքավորումների համար` մոնտաժման հանձնելու տարեթիվը, ավելորդ սարքավորումների համար` տարեթիվը, որից այն դարձել է ավելորդ և այլն: «Սարքավորման արժեքը. սյունակում նշվում է սարքավորման արժեքը դրամով: Եթե մեկ տողով տրված են մի քանի սարքավորումներ` տրվում է նրանց ընդհանուր արժեքը:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_5817

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

Ում է ներկայացվում  _________________________

(անվանումը)

Ով է ներկայացնում  __________________________

(անվանումը)

Հիմնադիրները (մասնակիցները) *                   1 2 3 4

1-պետություն 2-համայնք 3-իրավաբանական անձ 4 քաղաքացի

 

Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է

կատարել նշում                                                        

 

Կազմակերպական-իրավական ձևը_________ծածկագիրը` ** /_/_/

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ըստ տնտեսական գործունեության տեսակների

Հայաստանի դասակարգչի _______________ ծածկագիրը ** /_/_/_/_/_/

 

Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը** /_/_/_/_/_/_/_/_/_/_/_/

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը ** /_/_/_/_/_/_/_/_/

 

Մարզը ____________________________            /_/_/

 

Գտնվելու վայրը ____________________________________

 

*) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքերում þ  նշումները կատարվում են

միաժամանակ` համապատասխան վանդակներում

**) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից տրված

գրանցման վկայականից (կամ ՏԳՏԴ-ի հիման վրա)

Տրամադրված տեղեկությունների
գաղտնիությունը երաշխավորվում է
օրենքով

Ձև N ՉՍ-1

 

փոստային-տարեկան

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության, պետական

խորհրդի 09 օգոստոսի 2002 թ.

թիվ 142-Ն որոշմամբ

Ներկայացվում  է`

ՀՀ Ազգային վիճակագրական

ծառայության մարզային

գործակալության տարածքային

բաժին

 

Ներկայացնում  են`

ՀՀ ԱՎԾ կողմից ընտրանքային

կարգով ընտրված իրավաբանա-

ան անձինք, անհատ

ձեռնարկատերերը

 

Հաշվետվության ներկայացման

ժամկետը` մինչև

հաշվետու ժամանակաշրջանին

հաջորդող ամսվա  25-ը:

 

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիժակագրական տեղեկություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողի համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

 

ՉՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԵԳՐՈՒՄ

 

հունվարի 1-ի դրությամբ

 

Սարքավորումների անվանումը, տեսակը, արտասահմանյան սարքավորումների համար` երկիրը, ֆիրման

Չափման
միավորը (հատ,
կոմպլեկտ և այլն)

Քանակը

Արտասահմանյան սարքավորումները
(առանց ԱՊՀ երկրների)
նշել 2 թվով

կոդը*
11
25
45
46
51
99

Արտադրման
տարեթիվը

Պահեստում մոնտաժի մեջ գտնվելու տարեթիվը

Սարքավորման արժեքը դրամներով

               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               

 

*)11-ենթակա է տեղադրման, 25-գտնվում է մոնտաժի մեջ կամ մոնտաժված է, բայց շահագործման հանձնված չէ,

45-տեխնիկապես անհրաժեշտ ռեզերվ, 46-երկարատև ժամկետով պահեստավորված, 51-ավելորդ է ձեռնարկության համար, 99-ենթակա է դուրսգրման

 

Կատարող ______________

 

Հեռ. _________________

Ղեկավար _______________

__________________
(ստորագրություն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.05.2006, N 06-Ն 11.06.2006, N 142-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան