«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
29 դեկտեմբերի 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302452
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 օգոստոսի 2002 թ. |
N 142-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՉՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԵԳՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ ՉՍ-1 (ՓՈՍՏԱՅԻՆ-ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Չտեղակայված սարքավորումների հաշվեգրման անցկացման վերաբերյալ» Ձև թիվ ՉՍ-1 (փոստային-տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՉՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԵԳՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ ՉՍ-1 ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Չտեղակայված սարքավորումների հաշվեգրումն անց է կացվում յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ բոլոր արդյունաբերական, շինարարական, գյուղատնտեսական, տրանսպորտի, կապի և տնտեսության այլ ճյուղերի կազմակերպություններում, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են: Հաշվեգրման ենթակա են բոլոր սարքավորումները, անկախ նրանց արժեքից, տեխնիկական վիճակից և գտնվելու վայրից:
Կազմակերպությունները հաշվետվությունը ներկայացնում են տարեկան մեկ անգամ մինչև փետրվարի 25-ը` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին:
Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
«Սարքավորումների անվանումը» սյունակում գրանցվում է սարքավորման լրիվ անվանումը, նշելով տեսակը, մակնիշը, ավելորդ սարքավորումների համար նաև արտադրող գործարանի անունը, արտասահմանյան արտադրության սարքավորումների համար` երկիրը և ֆիրման: «Չափման միավորը» սյունակում գրանցվում է սարքավորման չափման միավորը` հատ (կոմպլեկտ): «Քանակը» սյունակում լրացվում է սարքավորումների քանակը:
«Արտասահմանյան սարքավորումներ» սյունակում տեղական և ԱՊՀ երկրների արտադրության սարքավորումների համար ոչինչ չի նշվում, իսկ մնացած երկրների համար` նշվում է 2 թիվը:
«Կոդը» սյունակում գրանցվում է թե սարքավորումը ինչ վիճակում է գտնվում, որը արտահայտվում է կոդերով: Կոդերի վերծանումը տրված է հաշվետվության վերջում: 11 կոդով նշանակվում են տեղակայման ենթակա սարքավորումները, 25 կոդով` մոնտաժի մեջ գտնվող կամ մոնտաժն ավարտված, բայց շահագործման չհանձնված սարքավորումները, 45 կոդով` տեխնիկապես անհրաժեշտ ռեզերվում գտնվող, 46 կոդով` երկարատև ժամկետով պահեստավորված, 51 կոդով` ավելորդ, 99 կոդով` դուրս գրման ենթակա սարքավորումները: «Արտադրման տարեթիվը» սյունակում նշվում է սարքավորման արտադրման տարեթիվը ըստ սարքավորման անձնագրի կամ այլ փաստաթղթերի:
«Պահեստում, մոնտաժի մեջ գտնվելու տարեթիվը» սյունակում նշվում է թե սարքավորումը, որ թվականից չի օգտագործվում, այսինքն տեղակայման ենթակա սարքավորումների համար նշվում է կազմակերպություն մուտք գործելու տարեթիվը, մոնտաժի մեջ գտնվող սարքավորումների համար` մոնտաժման հանձնելու տարեթիվը, ավելորդ սարքավորումների համար` տարեթիվը, որից այն դարձել է ավելորդ և այլն: «Սարքավորման արժեքը. սյունակում նշվում է սարքավորման արժեքը դրամով: Եթե մեկ տողով տրված են մի քանի սարքավորումներ` տրվում է նրանց ընդհանուր արժեքը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի | |
Ում է ներկայացվում _________________________ (անվանումը)
Ով է ներկայացնում __________________________ (անվանումը) Հիմնադիրները (մասնակիցները) * 1□ 2□ 3□ 4□ 1-պետություն 2-համայնք 3-իրավաբանական անձ 4 քաղաքացի
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում □
Կազմակերպական-իրավական ձևը_________ծածկագիրը` ** /_/_/
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ըստ տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի _______________ ծածկագիրը ** /_/_/_/_/_/
Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը** /_/_/_/_/_/_/_/_/_/_/_/
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը ** /_/_/_/_/_/_/_/_/
Մարզը ____________________________ /_/_/
Գտնվելու վայրը ____________________________________
*) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքերում þ նշումները կատարվում են միաժամանակ` համապատասխան վանդակներում **) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից (կամ ՏԳՏԴ-ի հիման վրա) |
Տրամադրված տեղեկությունների |
Ձև N ՉՍ-1
փոստային-տարեկան
Հաստատված է ՀՀ վիճակագրության, պետական խորհրդի 09 օգոստոսի 2002 թ. թիվ 142-Ն որոշմամբ Ներկայացվում է` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին
Ներկայացնում են` ՀՀ ԱՎԾ կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանա- ան անձինք, անհատ ձեռնարկատերերը
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը: |
Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիժակագրական տեղեկություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողի համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով: |
ՉՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԵԳՐՈՒՄ
հունվարի 1-ի դրությամբ
Սարքավորումների անվանումը, տեսակը, արտասահմանյան սարքավորումների համար` երկիրը, ֆիրման |
Չափման |
Քանակը |
Արտասահմանյան սարքավորումները |
կոդը* |
Արտադրման |
Պահեստում մոնտաժի մեջ գտնվելու տարեթիվը |
Սարքավորման արժեքը դրամներով |
*)11-ենթակա է տեղադրման, 25-գտնվում է մոնտաժի մեջ կամ մոնտաժված է, բայց շահագործման հանձնված չէ,
45-տեխնիկապես անհրաժեշտ ռեզերվ, 46-երկարատև ժամկետով պահեստավորված, 51-ավելորդ է ձեռնարկության համար, 99-ենթակա է դուրսգրման
Կատարող ______________
Հեռ. _________________ |
Ղեկավար _______________ |