ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 1996 թվականի թիվ 42
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Ելնելով ֆինանսական շուկայի ձևավորման և առավել արդյունավետ կարգավորման, ֆինանսական համակարգում տոկոսադրույքների սահմանման նոր մոտեցման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Սահմանել բազիսային տոկոսադրույք, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով ֆինանսական շուկայում փաստացի ձևավորված տոկոսադրույքները և միտումները: Այն հիմք է հանդիսանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի հաշվարկման համար:
Բազիսային տոկոսադրույքը յուրաքանչյուր ամսվա 25-ի դրությամբ հաշվարկվում է որպես նախորդ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կողմից ներգրավված կարճաժամկետ դեպոզիտների, վարկային սակարկությունների, միջբանկային դեպոզիտների տոկոսադրույքների կշռված միջին:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ` հիմք ընդունելով բազիսային տոկոսադրույքը:
3. Սահմանել, որ բազիսային տոկոսադրույքի 10 %-ից ավելի տատանումների դեպքում հարցը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությանը:
4. Հաստատել «Բազիսային և վերաֆինանսավորման տոկոսադրույքների հաշվարկման» կարգը (կցվում է):
5. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի սահմանման կարգի մասին» թիվ 27 որոշումը:
քաղ. Երևան թիվ 42 |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ ա ր գ
Բազիսային ԵՎ վերաֆինանսավորման տոկոսադրույքների հաշվարկման
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բազիսային տոկոսադրույքը, որի հիման վրա սահմանվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
որտեղ`
Tb-ն` բազիսային տոկոսադրույքն է.
Di-ն` ներգրավված դեպոզիտի ծավալը.
n-ը` համապատասխան գործարքի քանակը.
i-ն` գործարքի տեսակը ցույց տվող ինդեքսը.
Tdi-ն` դեպոզիտների տոկոսադրույքները.
Si-ն` վարկային սակարկություններով տեղաբաշխված վարկերի ծավալները.
Tsi-ն` վարկային սակարկությունների արդյունքում ձևավորված փաստացի տոկոսադրույքները.
Bi-ն` միջբանկային դեպոզիտների ծավալները.
Tbi-ն` միջբանկային դեպոզիտների տոկոսադրույքները:
2. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Tv = Tb + C
որտեղ`
Tv-ն | վերաֆինանսավորման տոկոսադրույքն է. | |
C -ն | վերադիր տոկոսն է, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության և հաստատվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության կողմից: Դրա մեծությունը որոշելիս` հաշվի են առնվում սղաճի նկատմամբ սպասումները և պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման արդյունքները (միջին եկամտաբերությունը, փաստացի տեղաբաշխման ծավալը), այնպես, որ վերաֆինանսավորման ռեալ տոկոսադրույքը երկարաժամկետ հատվածում լինի դրական մեծություն: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|