Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 42
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.03.1996-29.11.1996)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի վարչություն
Дата принятия
01.03.1996
Дата подписания
01.03.1996
Дата вступления в силу
01.03.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.11.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 1996 թվականի թիվ 42

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով ֆինանսական շուկայի ձևավորման և առավել արդյունավետ կարգավորման, ֆինանսական համակարգում տոկոսադրույքների սահմանման նոր մոտեցման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Սահմանել բազիսային տոկոսադրույք, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով ֆինանսական շուկայում փաստացի ձևավորված տոկոսադրույքները և միտումները: Այն հիմք է հանդիսանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի հաշվարկման համար:

Բազիսային տոկոսադրույքը յուրաքանչյուր ամսվա 25-ի դրությամբ հաշվարկվում է որպես նախորդ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կողմից ներգրավված կարճաժամկետ դեպոզիտների, վարկային սակարկությունների, միջբանկային դեպոզիտների տոկոսադրույքների կշռված միջին:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ` հիմք ընդունելով բազիսային տոկոսադրույքը:

3. Սահմանել, որ բազիսային տոկոսադրույքի 10 %-ից ավելի տատանումների դեպքում հարցը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությանը:

4. Հաստատել «Բազիսային և վերաֆինանսավորման տոկոսադրույքների հաշվարկման» կարգը (կցվում է):

5. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի սահմանման կարգի մասին» թիվ 27 որոշումը:

 

քաղ. Երևան

թիվ 42

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1996 թվականի մարտի 1-ի թիվ 42 որոշմամբ

 

Կ ա ր գ

 

Բազիսային ԵՎ վերաֆինանսավորման տոկոսադրույքների հաշվարկման

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բազիսային տոկոսադրույքը, որի հիման վրա սահմանվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ներմուծեք նկարագրությունը_13577

 

որտեղ`

Tb-ն` բազիսային տոկոսադրույքն է.

Di-ն` ներգրավված դեպոզիտի ծավալը.

n-ը` համապատասխան գործարքի քանակը.

i-ն` գործարքի տեսակը ցույց տվող ինդեքսը.

Tdi-ն` դեպոզիտների տոկոսադրույքները.

Si-ն` վարկային սակարկություններով տեղաբաշխված վարկերի ծավալները.

Tsi-ն` վարկային սակարկությունների արդյունքում ձևավորված փաստացի տոկոսադրույքները.

Bi-ն` միջբանկային դեպոզիտների ծավալները.

Tbi-ն` միջբանկային դեպոզիտների տոկոսադրույքները:

 

2. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Tv = Tb + C

 

որտեղ`

Tv-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն է.
C -ն վերադիր տոկոսն է, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության և հաստատվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության կողմից: Դրա մեծությունը որոշելիս` հաշվի են առնվում սղաճի նկատմամբ սպասումները և պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման արդյունքները (միջին եկամտաբերությունը, փաստացի տեղաբաշխման ծավալը), այնպես, որ վերաֆինանսավորման ռեալ տոկոսադրույքը երկարաժամկետ հատվածում լինի դրական մեծություն: