ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 1996 թ. թիվ 66
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի ԹԻՎ 139 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4-Ի ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի ԹԻՎ 142 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 16-ի թիվ 139 որոշմամբ հաստատված «Բանկերում վերստուգումների իրականացումը և բանկերի աուդիտային ստուգումը» կանոնակարգ 4-ի մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1.1. 2.5 կետում ավելացնել նոր «դ» ենթակետ (այդ կապակցությամբ փոխելով «դ», «ե» և «զ» ենթակետերի համարակալումը)` հետևյալ բովանդակությամբ.
«դ) վերստուգվող բանկի ղեկավարներից պահանջել անկախ աուդիտային կազմակերպության վերջին եզրակացությունը, բանկի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, բանկի առջև ծագած հիմնահարցերի, բանկի գործունեության ծրագրի կատարման ընթացքի և նախորդ վերստուգման արդյունքներով հայտնաբերված խախտումների ու թերությունների վերացման ուղղությամբ բանկի ձեռնարկած միջոցառումների մասին տեղեկատվություն».
1.2. 3.1.6 կետում «խորհրդի» բառը փոխարինել «նախագահի» բառով և հանել «մամուլում» բառը.
1.3. 4.1. և 4.2. կետերը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.1. Վերստուգման աշխատանքների ավարտից հետո, մեկշաբաթյա ժամկետում, վերստուգվող բանկի նախաձեռնությամբ բանկի խորհրդի նիստում բանկի գործադիր տնօրենի և աշխատանքային խմբի անդամների մասնակցությամբ անցկացվում է վերստուգման արդյունքների քննարկում:
4.2. Վերստուգման համար սահմանված ժամկետը լրանալու պահից 10-օրյա ժամկետում վերստուգման արդյունքների հիման վրա աշխատանքային խմբի կողմից կազմվում է հաշվետվություն` վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության պետի կողմից հաստատված ձևով: Անհրաժեշտության դեպքում վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության պետի թույլտվությամբ այդ ժամկետը կարող է երկարացվել 7 օրով:
Բանկի գործադիր տնօրենը 5 օրվա ընթացքում ծանոթանում է հաշվետվության հետ և ստորագրում այն «Հաշվետվության հետ ծանոթացել եմ» մակագրությամբ: Անհամաձայնության դեպքում գործադիր տնօրենը կարող է կից ներկայացնել իր դիտողություններն ու առաջարկությունները:
Հաշվետվությունը պետք է պարունակի վերստուգումներ իրականացնող աշխատանքային խմբի ծրագրում ընդգրկված ուղղություններով կատարված վերստուգման արդյունքները, ներառյալ` խախտումները:
Հաշվետվությունը ստորագրվում է աշխատանքային խմբի բոլոր անդամների կողմից»:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 16-ի թիվ 142 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրության 19-րդ հոդվածի 1-ին կետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին վերապահված լիազորությունների ցանկը համալրել նոր կետով` հետևյալ բովանդակությամբ.
«հաստատում է բանկերում հերթական համալիր վերստուգումների ժամանակացույցը»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
քաղ. Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|