Գլխավոր տեղեկություն
Номер
N 65
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.11.2001-11.06.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2001.11.02/18(81) Հոդ.156
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
24.08.2001
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
24.08.2001
Дата вступления в силу
07.11.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2006

603.0065.24.08.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 օգոստոսի 2001 թ.
ք. Երևան

N 65

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀՀ 2001 Թ. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել «ՀՀ 2001 թ. մարդահամարի հաշվառումն օդանավակայաններում և սահմանային անցման կետերում անցկացնելու մասին Ցուցումները» (կցվում է):

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

(ՀՀ ԱՎԾ)

 

 

 

Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

ՀՀ 2001 Թ. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Երևան 2001

 

 

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՀՀ մարդահամար 2001 թ.

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
24.08.2001 թ. N 65 որոշմամբ
 

 

Սույն ցուցումները մշակված են «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն և նպատակաուղղված են համապատասխան մեթոդաբանական ցուցում տալ ՀՀ 2001 թ. մարդահամարի ժամանակ, օդային և ցամաքային սահմաններով Հայաստանի Հանրապետությունից մեկնող և Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանց հաշվառումն իրականացնելու մասին:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ցուցումները սահմանում են մարդահամարի հաշվառման (կրիտիկական) պահից` հոկտեմբերի 9-ի լույս 10-ի 00 ժամից մինչև առավոտյան ժամը 8-ը, օդանավակայաններում, Բավրա, Մեղրի, Այրում, Գոգավան և Բագրատաշեն սահմանային (մաքսային) անցման կետերում հաշվառման իրականացումը` Ձև 1 Ա (կցվում է) հաշվետվային ձևով:

2. Հաշվետվային ձևը ներկայացվում են օդանավակայանների և Բավրա, Մեղրի, Այրում, Գոգավան, Բագրատաշեն սահմանային (մաքսային) անցման կետերի կողմից:

3. ՀՀ 2001 թ. մարդահամարի ժամանակ հաշվառվում է բնակչության երկու կատեգորիա` մշտական, ներառյալ ժամանակավոր բացակայողները և առկա, ներառյալ ժամանակավոր ներկա գտնվողները: Համաձայն սահմանված մեթոդաբանության, բնակչության հաշվառման ամբողջականությունն ապահովելու նպատակով, հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն իրականացվում է տեղաշարժվող այն անձանց հաշվառում, որոնք կարող են դուրս մնալ հաշվառման դաշտից, քանզի հաշվարարների աշխատանքը սկսվում է հոկտեմբերի 10-ի առավոտյան ժամը 8-ից:

4. ՀՀ 2001 թ. մարդահամարի ժամանակ օդանավակայաններում և սահմանային (մաքսային) անցման կետերում հաշվառման ենթակա են.

4.1. բոլոր այն մեկնող ուղևորները (ներառյալ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք), ովքեր հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը գտնվել են օդանավակայանում կամ սահմանային (մաքսային) անցման կետերում` 00 ժամից մինչև առավոտյան ժամը 8-ը ՀՀ սահմաններից դուրս (այդ թվում` անգամ դեպի Քաշաթաղի շրջան, ԼՂՀ և ԱՊՀ երկրներ) տանող չվերթներով (ուղերթներով) մեկնելու նպատակով,

4.2. բոլոր չվերթների (ուղերթների) ժամանող ուղևորները (ներառյալ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք), ովքեր հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը` 00 ժամին վայրէջք են կատարել օդանավակայանում կամ ժամանել են Հայաստանի Հանրապետություն սահմանային (մաքսային) անցման կետերով, այսինքն մարդահամարի հաշվառման պահին գտնվել են Հայաստանի Հանրապետությունում:

5. ՀՀ 2001 թ. մարդահամարի ժամանակ օդանավակայաններում և սահմանային (մաքսային) անցման կետերում հաշվառման ենթակա չեն.

5.1. ուղևորներին ճանապարհող անձինք,

5.2. ինքնաթիռների (ուղղաթիռների) և ավտոբուսների (այդ թվում միկրոավտոբուսների և տաքսիների) անձնակազմը,

5.3. օդանավակայաններում և սահմանային (մաքսային) անցման կետերում, ինչպես նաև դրանց հարակից տարածքում հանրային սննդի և այլ ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների (ճաշարաններ, բուֆետներ, վարսավիրանոցներ և այլն) աշխատակիցները:

5-րդ կետում թվարկված անձանց հաշվառումն իրականացվում է ըստ իրենց բնակության վայրի:

 

II. ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Օդանավակայաններում և սահմանային (մաքսային) անցման կետերում մարդահամարի հաշվառումն իրականացվում է 2001 թ. հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը.

1. Սույն հրահանգի 4.1, 4.2. կետերում թվարկված անձանց հաշվառումն իրականացվում է օդանավակայաններում և սահմանային (մաքսային) անցման կետերում` 00-ից մինչև առավոտյան ժամը 8-ը` յուրաքանչյուրի վերաբերյալ համապատասխան տվյալները լրացնելով մարդահամարի «Հարցման թերթ»-ում (Ձև 1Ա):

2. Օդանավակայանում և սահմանային (մաքսային) անցման կետերում «Հարցման թերթ»-ի հասցեամասում լրացվում է մարզի և բնակավայրի անվանումը, որի տարածքում գտնվում է օդանավակայանը կամ սահմանային (մաքսային) անցման կետը, իսկ կազմակերպության անվանումը տողում` գրվում է օդանավակայանի կամ սահմանային (մաքսային) անցման կետի անվանումը (օրինակ` «Զվարթնոց» օդանավակայան, «Գոգավանի» սահմանային անցման կետ և այլն):

3. Ձև 1 Ա-երը համարակալվում են յուրաքանչյուրն իր` օդանավակայանի կամ սահմանային (մաքսային) անցման կետի, սահմանում: Յուրաքանչյուր չվերթի կամ երթուղու համար կազմվում է առանձին (համարակալումով) «Հարցման թերթ»: Եթե տվյալ երթուղու համար լրացվում են մեկից ավելի Ձև 1 Ա հաշվետվային ձևեր, ապա առաջին թերթի հասցեամասում` համարից հետո ավելացվում է «ա», երկրորդում` «բ» տառերը և այդպես շարունակ (օրինակ` 1ա, 1բ, 1գ և այլն), իսկ լրացված վերջին հաշվետվային ձևի 1-ին սյունակի «ընդամենը» տողում գրառվում է տվյալ չվերթի (երթուղու) «Հարցման թերթերում» հաշվառված անձանց ընդհանուր թվաքանակը:

Յուրաքանչյուր անձի համար լրացվում են հաշվետվական ձևում պահանջվող անհատական տվյալները` ազգանուն, անուն, հայրանունը, ծննդյան` օրը, ամիսը, տարին, սեռը, մշտական բնակության վայրը, քաղաքացիության երկիր` համապատասխան տեղեկատվության համար նախատեսված սյունակի սպիտակ հատվածում, իսկ մուգ գույնով առանձնացված վանդակները չեն լրացվում:

4. Մինչև հոկտեմբերի 15-ը լրացված, լրացման ամբողջականության ստուգում անցած «Հարցման թերթ»` Ձև 1 Ա հաշվետվային ձևերը վավերացվում և հանձնվում են ՀՀ ԱՎԾ համապատասխան մարզային գործակալություն (պետին):

 

 Ձև 1-Ա

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ մարդահամար 2001 թ.

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
24.08.2001 թ. N 65 որոշմամբ
 


Ներկայացնում են օդանավակայանները և սահմանային անցման կետերը
ՀՀ ԱՎԾ մինչև 2001 թ. հոկտեմբերի 15-ը

 

 

Հ Ա Ր Ց Մ Ա Ն  Թ Ե Ր Թ  N ___

 

ՀՀ 2001 Թ. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ

 

 Մարզ __________________բնակավայր __________________ կազմակերպություն

 

հ/հ

Ազգանուն, անուն, հայրանուն

Սեռը
(ար=1
իգ=2)

Ծ ն ն դ յ ա ն

Մշտական բնակության վայրը (Հայաստանի դեպքում մարզը և բնակավայրը, այլ դեպքում` երկիրը)

Քաղաքացիության երկիրը
օրը ամիսը տարին

1

4
5
6
                           
 
                           
 
                           
 
                           
 
                           
 
                           
 
                           
 
                           
 
                           
 
                           
 
                           
 

 

 

հ/հ

Ազգանուն, անուն, հայրանուն

Սեռը
(ար=1
իգ=2)

Ծ ն ն դ յ ա ն

Մշտական բնակության վայրը (Հայաստանի դեպքում մարզը և բնակավայրը, այլ դեպքում` երկիրը)

Քաղաքացիության երկիրը
օրը ամիսը տարին

1

4
5
6
                           
 
                           
 
                           
 
                           
 
                           
 
                           
 
                           
 
                           
 
                           
 
                           
 
                           
 

Ընդամենը  
       

 

 

Պատասխանատու անձ

____________
ստորագրություն

 

____________________
(Ազգանուն, Ա.Հ.)

___________
(պաշտոնը)

 

___ _________ 2001 թ.

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
4 հոկտեմբերի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 60301157