Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 112
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.10.1996-по сей день)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի վարչություն
Дата принятия
12.07.1996
Дата подписания
12.07.1996
Дата вступления в силу
01.10.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հուլիսի 1996 թվականի թիվ 112

 

ԲԱՆԿԵՐԻ ՄԻՋՄԱՍՆԱՃՅՈՒՂԱՅԻՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Բանկերի հաշվեկշիռներում միջմասնաճյուղային շրջանառության արդյունքների կոնսոլիդացման, ինչպես նաեւ բանկերի ամփոփ հաշվեկշիռներից կոնսոլիդացված հաշվեկշիռների անցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Սահմանել, որ մասնաճյուղեր ունեցող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում միջմասնաճյուղային շրջանառության հետեւանքով հնարավոր փոփոխության ենթարկվող բոլոր հաշվեկշռային հաշիվները ենթակա են կոնսոլիդացման:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության կարգավորման եւ արտոնագրման գլխավոր վարչությանը` մեկամսյա ժամկետում մշակել եւ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին առաքել սույն որոշման դրույթները ամրագրող եւ հաշվապահական հաշվառման ձեւակերպումները սահմանող շրջաբերականներ:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետը կիրառվում է 1996 թ. հոկտեմբերի 1-ից:

 

քաղ. Երևան
թիվ 112

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան