Գլխավոր տեղեկություն
Номер
N 25
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.10.1996-15.05.1997)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
10.10.1996
Дата подписания
10.10.1996
Дата вступления в силу
10.10.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.05.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 1996 թվականի N 25

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 9-ի N 136 որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի մեջ լրացում կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 9-ի N 136 որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի մեջ կատարել հետևյալ լրացումը.

3-րդ գլխի 2-րդ կետում բանկի ռիսկով կշռված ակտիվների աղյուսակի 3-րդ տողը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում թղթակցային հաշվի, պարտադիր պահուստների միջոցներ, տեղաբաշխված ավանդներ (դեպոզիտներ) (161, 096, 166 (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխված ավանդների (դեպոզիտների) մասով))»

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

քաղ. Երևան
N 25