ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 դեկտեմբերի 1995 թվականի թիվ 198
Հայաստանի Հանրապետության եվ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջեվ 1992 թ. միջմասնաճյուղային շրջանառության եվ 1992-1993 թվականներին թղթակցային հաշիվների օգտագործման արդյունքում ձեվավորված պարտքային պարտավորությունների կարգավորման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև միջմասնաճյուղային շրջանառության և թղթակցային հաշիվների օգտագործման արդյունքում ձևավորված պարտքային հարաբերությունները կարգավորել հետևյալ կերպ.
1. 1992 թ. միջմասնաճյուղային շրջանառության արդյունքում ձևավորված Հայաստանի Հանրապետության պարտքային պարտավորությունները Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Տաջիկստանի նկատմամբ կարգավորել` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռի տվյալները առ 1995 թ. դեկտեմբերի 8-ը, պարտքի գումարները վերահաշվարկել դրամով` 1:200 հարաբերակցությամբ, համաձայն Հայաստանի Հանրապետությունում իրականացված դրամական ռեֆորմի և հաշվեգրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված այդ երկրների կենտրոնական (ազգային) բանկերի համապատասխան թղթակցային հաշիվներին:
2. 1992 թ. միջմասնաճյուղային շրջանառության արդյունքում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ձևավորված Հայաստանի Հանրապետության պարտքային պարտավորությունների գումարի ճշտման աշխատանքները Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի հետ շարունակել մինչև 1996 թ. մարտի 1-ը:
3. 1992 թ. միջմասնաճյուղային շրջանառության արդյունքում Հայաստանի Հանրապետության նկատմամբ ձևավորված Մոլդովայի պարտքային պարտավորությունները կարգավորել միջբանկային մակարդակով` հիմք ընդունելով Մոլդովայի ազգային բանկի տվյալները: Համաձայնվել Մոլդովայի ազգային բանկի առաջարկության հետ` 15,254,030.64 ռուբլի գումարը վերահաշվարկել լեյի, 1:1000 հարաբերակցությամբ, համաձայն Մոլդովայի դրամական ռեֆորմի` մուտքագրելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թղթակցային հաշվին Մոլդովայի ազգային բանկում: Երկու բանկերի տվյալների միջև գոյություն ունեցող գումարային տարբերություն` 16,418,113.44 ռուբլի (82,090.56 դրամ), ձևակերպել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերով:
4. 1992 թ. միջմասնաճյուղային շրջանառության արդյունքում Հայաստանի Հանրապետության նկատմամբ ձևավորված Ղազախստանի, Ուզբեկստանի պարտքային պարտավորությունների գումարի ճշտման աշխատանքները շարունակել մինչև 1996 թ. մարտի 1-ը, համապատասխան ակտերի ստորագրմամբ, իսկ հարցի հետագա կարգավորումը առաջարկել լուծել միջպետական մակարդակով:
5. 1992 թվականի միջմասնաճյուղային շրջանառության և 1992-1993 թվականներին թղթակցային հաշիվների օգտագործման արդյունքում (համաձայն սույն թվականի մայիսի 18-ին և 1994 թվականի մայիսի 25-ին ստորագրված ակտերի, պարտքի գումարները հօգուտ Հայաստանի Հանրապետության կազմում են, համապատասխանաբար, 2.816.000.000.00 ռուբլի (14.080.000,00 դրամ) և 1.068.180.785,69 ռուբլի (5.340.903,92 դրամ)) Հայաստանի Հանրապետության նկատմամբ ձևավորված Ուկրաինայի պարտքային պարտավորություններՆ ընդամենը 19,420,903.92 դրամ գումարով կարգավորել միջպետական մակարդակով: Միջպետական համաձայնագրի ստորագրումից հետո, վերը նշված գումարը ձևակերպել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ծախսերի հաշվով, որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ուկրաինային տրված վարկ, իսկ 2 բանկերի միջև ստորագրված ակտերի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում առկա մնացորդի միջև գոյություն ունեցող գումարային տարբերություն` 234,184,064.42 ռուբլի (1,170,920.32 դրամ), ձևակերպել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերով:
6. 1992 թ. միջմասնաճյուղային շրջանառության արդյունքում ձևավորված Հայաստանի Հանրապետության նկատմամբ Վրաստանի պարտքային պարտավորությունները, ընդամենը 946,000,000.00 ռուբլի (4,730,000.00 դրամ) գումարով, համաձայն երկու բանկերի միջև ստորագրված արձանագրության, կարգավորել միջպետական մակարդակով: Միջպետական համաձայնագրի ստորագրումից հետո, վերը նշված գումարը ձևակերպել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ծախսերի հաշվով, որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Վրաստանին տրված վարկ, իսկ 2 բանկերի միջև ստորագրված արձանագրության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում առկա մնացորդի միջև գոյություն ունեցող գումարային տարբերություն` 144,426,532.17 ռուբլի (722,132.66 դրամ), որն առաջացել է Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկին հասցեագրված վճարումները Վրաստանին սխալմամբ հասցեագրելու պատճառով, ձևակերպել որպես պարտքային պարտավորություն Ռուսաստանի Դաշնության նկատմամբ և մուտքագրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թիվ 858600 «Ռուսաստանի Դաշնության հետ ՄՄՇ-ի ամփոփ, հաշվեկշռային հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև 1993թ. հունիսի 15-ին ստորագրված «1992 թ. և 1993 թ. հունվար-մայիս ամիսներին առևտրատնտեսական հարաբերությունների արդյունքում գոյացած պետական պարտքի վերաբերյալ» համաձայնագիրը վերաձևակերպել: Համաձայնագրում նշված գումար` 3,440,000,000.00 ռուբլի, վերափոխել 2,511,737,154.69 ռուբլու, համաձայն 2 բանկերի միջև 1994 թվականի ապրիլի 13-ին ստորագրված տեղեկանքի: Միջպետական համաձայնագրի ստորագրումից հետո վերը նշված գումարը ձևակերպել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ծախսերի հաշվով, որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Վրաստանին տրված վարկ:
|