ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 1995 թվականի թիվ 186
ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հուլիսի 14-ի թիվ 116 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում բանկերի, դրանց, ինչպես նաեՎ արտասահմանյան բանկերի մասնաճյուղերի եՎ ներկայացուցչությունների ստեղծման, գրանցման, արտոնագրման եՎ գործունեության դադարեցման» կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հուլիսի 14-ի թիվ 116 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի, դրանց, ինչպես նաև արտասահմանյան բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծման, գրանցման, արտոնագրման և գործունեության դադարեցման» կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 4.1.11 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.1.11. Տեղեկություններ բանկի առաջարկվող ղեկավարների (վարչության նախագահի, նրա տեղակալների, գլխավոր հաշվապահի, վարչության անդամների) մասնագիտական համապատասխանության վերաբերյալ»:
2) 6.3 կետի 5-րդ պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«նոր իրավաբանական անձ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող մասնակիցների կամ հիմնադիրների համար`
ա) աուդիտային կազմակերպության կամ սպասարկող բանկի եզրակացությունները նոր մասնակիցների կամ հիմնադիրների ֆինանսական դրության կամ հաշիվներում առկա միջոցների մասին.
բ) տեղեկանք պետական գրանցման վերաբերյալ.
նոր ֆիզիկական անձ-մասնակիցների կամ հիմնադիրների համար եկամուտների մասին հայտարարագիր:
|
|