Գլխավոր տեղեկություն
Номер
N 426-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.07.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.06.22/39(411) Հոդ.750
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
11.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.06.2005
Дата вступления в силу
02.07.2005

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունիսի 2005 թվականի N 426-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հունվարի 25-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և կանոնակարգը հաստատելու մասին» N 43-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված`

ա) Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

բ) Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի կանոնակարգի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Խորհրդի անդամը պաշտոնից ազատվելու պահից կորցնում է խորհրդին անդամակցությունը և նրա փոխարեն խորհրդին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը` բացառությամբ հասարակական կազմակերպությունների խմբերի ներկայացուցիչների:

Խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչը փոփոխվում է համապատասխան հասարակական կազմակերպությունների խմբի առաջարկությամբ»:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. հունիսի 11
Երևան

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2005 թ.
հունիսի 11-ի N 426-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Ա. Մարգարյան   - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Վ. Խաչատրյան    - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահի  տեղակալ)
Ա. Վարդանյան    - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Գ. Մխեյան     - ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Մկրտչյան    - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Յու. Շուքուրյան    - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ  (համաձայնությամբ)
Ա. Ղազարյան   - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ)
Մ. Հարությունյան    - Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ)
Ռ. Պետրոսյան    - Ապարանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության վարչության անդամ (համաձայնությամբ)
Վ. Սողոմոնյան    - Գյուղի հարցերի հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ, Ֆերմերների ազգային միության նախագահ (համաձայնությամբ)
Լ. Ներսիսյան   - Հատուկ կարիքներով խմբերի պաշտպանության հարցերի հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ, «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ  (համաձայնությամբ)
Մ. Ղազարյան    - Մարդու իրավունքների հարցերի հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ, Հայաստանի երիտասարդական ազգային խորհրդի փոխնախագահ (համաձայնությամբ)
Հ. Ջավադյան     - Փոքր և միջին գործարարության հարցերի հասարակական  կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ, Կիրառական հետազոտությունների և ագրոբիզնեսի հիմնադրամի տնօրեն  (համաձայնությամբ)
Կ. Դանիելյան  

- Բնապահպանական հարցերի հասարակական կազմակերպությունների խմբի ներկայացուցիչ, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Հայր Թորգոմ
աբեղա Տոնիկյան
  - Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան