Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 81
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (12.04.2000-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
12.04.2000
Վավերացման ամսաթից
12.04.2000
Дата вступления в силу
12.04.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 ապրիլի 2000 թվականի

թիվ 81

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԹԻՎ 89 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՑ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցներից ավանդների ներգրավման կարգում» կատարել հետևյալ փոփոխությունները.

 1.1. կարգի 4.4 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «4.4. Ավանդային պայմանագրի տոկոսադրույքը կարող է վերանայվել ըստ անհրաժեշտության` ելնելով ֆինանսական շուկայում տիրող իրավիճակից: Ընդ որում, տոկոսադրույքի փոփոխությունն ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունման պահից».

 1.2. կարգի հավելված 2-ի 4.1 կետը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.

 «4.1. Բանկին իրավունք է վերապահվում պայմանագրի գործողության ընթացքում, ելնելով ֆինանսական շուկայում տիրող իրավիճակից, փոփոխել սույն պայմանագրով նախատեսված ավանդի դիմաց վճարվող տոկոսների չափը: Ընդ որում, փոփոխությունն ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունման պահից»:

 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` սույն որոշման ընդունման պահից, ի փոփոխումն ավանդային պայմանագրի 4.1 կետի, ավանդային պայմանագիր կնքած Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցների հետ կնքել լրացուցիչ պայմանագիր` համաձայն սույն որոշման 1.2 կետի:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: