Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 33
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (14.02.2000-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
14.02.2000
Վավերացման ամսաթից
14.02.2000
Дата вступления в силу
14.02.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 փետրվարի 2000 թվականի

թիվ 33

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ «ԲԱՆԿԱՅԻՆ ԼՐԱՏՈՒ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԿԵՐԻ ՀԵՏ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների հրատարակման ձևերի, ժամկետների, պահպանման և բաշխման կարգը հաստատելու մասին» թիվ 35 որոշումը և «Բանկային լրատու» պարբերականի վերաբերյալ բանկերի հետ անցկացված հարցումների արդյունքները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Բանկային լրատու» պարբերականի վերաբերյալ բանկերի հետ անցկացված հարցումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը (կցվում է):

 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտին` «Բանկային լրատու» պարբերականի «Դրամավարկային ամփոփագիր» բաժնում պարբերաբար ներկայացնել դրամական բազմարկչի վերլուծություն, իսկ «Առևտրային բանկերի վարկային ներդրումներ» բաժնում` միջբանկային վարկերի և դեպոզիտների վերաբերյալ տեղեկատվություն:

 3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտին` դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Բանկային լրատու» պարբերականում հրապարակելու նպատակով պետական բյուջեի ցուցանիշները ամսական կտրվածքով և համապատասխան ժամկետներում ստանալու առաջարկությամբ:

 4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին` «Բանկային լրատու» պարբերականի «Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի հիմնական ցուցանիշները և տնտեսական նորմատիվները» բաժնում պարբերաբար ներկայացնել առևտրային բանկերի բարձր իրացվելի և ռիսկով կշռված ակտիվների վերաբերյալ տեղեկատվություն:

 5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտին` «Բանկային լրատու» պարբերականի «Ֆինանսական շուկա» բաժնում պարբերաբար ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների վերաբերյալ տեղեկատվություն:

 6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եռամսյակային հաշվետվություններում պարբերաբար ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենքների և նորմատիվային փաստաթղթերի առավել պարզաբանման կարիք զգացող հարցերի մեկնաբանություններ:

 7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: