Գլխավոր տեղեկություն
Номер
N 212-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.04.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.04.13/22(394) Հոդ.439
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
31.03.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.03.2005
Дата вступления в силу
23.04.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ


31 մարտի 2005 թվականի N 212-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախատեսվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների անհատական կազմերի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի բաժնում Մ. Միքայելյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կ. Աթոյանին:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

  Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 31
Երևան