ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 1995 թվականի թիվ 81
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության բանկերի գործունեության կարգավորման տնտեսական նորմատիվների եՎ դրանց խախտումների դեպքում պատժամիջոցների սահմանման մասին» թիվ 37 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 26-ի թիվ 37 որոշման 8-րդ կետի
«դ» ենթակետը վերաշարադրել հետևյալ կերպ.
«դ) Մեկ փոխառուի ռիսկի առավելագույն չափը (ն4) համարվում է խախտված, երբ խախտումն առաջացել է գործարքը կատարելու պահին: ն4 նորմատիվի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը գանձում է տուգանք` մեկ փոխառուի ռիսկի առավելագույն չափը գերազանցող գումարի 20 տոկոսի չափով»:
քաղ. Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|