Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 21
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.02.2000-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
02.02.2000
Վավերացման ամսաթից
02.02.2000
Дата вступления в силу
02.02.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 փետրվարի 2000 թվականի

թիվ 21

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ԵՌԱՄՍՅԱ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ (4) ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի մարտի 9-ի թիվ 35 որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր» եռամսյա պարբերականի հերթական համարի բովանդակությունը (կցվում է):

 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչության հրատարակչական բաժնին` սահմանված ժամկետում իրականացնել պարբերականի լույսընծայումը:

 3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչության վրա:

 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: